Պիեմոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Պիեմոնտ
Piemonte
Դրոշ Զինանշան
Flag of Piedmont.svg
Regione-Piemonte-Stemma.svg
Castelnuovo Calcea from San Marzano Oliveto.jpg
Երկիր Իտալիա Իտալիա
Կարգավիճակ region of Italy
Մտնում է 1206 կոմունա
Վարչկենտրոն Թուրին
ԲԾՄ 421 մետր
Բնակչություն (2013)
4 436 798 (6-րդ տեղ)
Խտություն 174,66
Տարածք 25 402 կմ² (2-րդ տեղ)
Map Region of Piemonte.svg
Հիմնադրված է 1970 թ.
Սահմանում է Canton of Valais, Տիչինո, Լոմբարդիա, Էմիլիա Ռոմանիա, Լիգուրիա, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ռոն-Ալպ, Վալլե Դ'Աոստա, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր, Վերին Ալպեր և Սավոյ
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ IT-21
Կոորդինատներ: 45°15′ հս․ լ. 7°55′ ավ. ե. / 45.250° հս․. լ. 7.917° ավ. ե. / 45.250; 7.917
regione.piemonte.it

Պիեմոնտ (Piemonte), մարզ Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Ընդգրկում է Թուրին, Վերչելի, Կունեո, Ալեսանդրիա, Նովարա, Աստի գավառները։ Տարածությունը 25,4 հազար կմ2 է, բնակչությունը 4,2 միլիոն (1978)։ Վարչական և տնտեսական գլխավոր կենտրոնը՝ Թուրին։ Արդյունաբերության և կապիտալի համակենտրոնացումով երկրի տնտեսապես առավել զարգացած շրջաններից է։ Արդյունաբերության մեջ գերիշխում են երկրի խոշորագույն մոնոպոլիաները։ Զարգացած է մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, մոտորաշինություն, ավիացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, գնդառանցքակալների, գրամեքենաների արտադրություն)։ Ավանդական ճյուղերից են տեքստիլ մեքենաների, ճշգրիտ սարքերի, գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Բրդյա գործվածքների, արհեստական մետաքսի, ցեմենտի արտադրությամբ Պիեմոնտը գրավում է 1-ին տեղը երկրում։ Կան էլեկտրամետալուրգիական, նավթավերամշակման, դեղագործական, սննդի ձեռնարկություններ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, ԱԷԿ։ Մշակվող հողերը 1,5 միլիոն հա են (53% ֊ը՝ ցանքատարածություններ, 39% ը՝ մարգագետիններ ու արոտավայրեր, 8%-ը՝ պտղատու և խաղողի այգիներ)։ Բրնձի մշակմամբ երկրի առաջատար շրջաններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 291 CC-BY-SA-icon-80x15.png