Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ Ագրիջենտո Provincia di Agrigento
Զինանշան
Երկիր Իտալիա Ներքին բաժանում Ալեսանդրիա դելա Ռոքա , Արագոնա , Բիվոնա , Բուրջո , Կալամոնաչի , Կալտաբելոտա , Կամաստրա , Կամարատա , Կամպոբելո դի Լիկատա , Կանիկատի , Կաստելտերմինի , Կաստրոֆիլիպո , Կատոլիկա Էրակլեյա , Չանչանա , Կոմիտինի , Ֆավարա , Գրոտե , Յոպոլո Ջանկաշո , Լամպեդուզա ի Լինոզա , Լիկատա , Լուկկա Սիկուլա , Մենֆի , Մոնտալեգրո , Մոնտևագո , Նարո , Պալմա դի Մոնտեկիարո , Պորտո Էմպեդոկլե , Ռակալմուտո , Ռաֆադալի , Ռավանուզա , Ռեալմոնտե , Ռիբերա , Սամբուկա դի Սիցիլիա , Սան Բիաջո Պլատանի , Սան Ջովաննի Ջեմինի , Սանտ Անջելո Մուքսարո , Սանտա Էլիզաբետա , Սանտա Մարգերիտա դի Բելիչե , Սանտո Ստեֆանո Կվիսկվինա , Շակկա , Սիկուլիանա , Վիլաֆրանկա Սիկուլա և Ագրիջենդո Մակերես 3042 կմ² Բնակչություն 459912 մարդ (2012) Խտություն 147 մարդ/կմ² Ժամային գոտի UTC+1 և UTC+2 Ավտոմոբիլային կոդ AG Պաշտոնական կայք provincia.agrigento.it
Ագրիջենտո (իտալերեն ՝ Provincia di Agrigento , սից. ՝ Pruvincia di Girgenti ), գավառ Իտալիայի Սիցիլիա մարզում։ Մայրաքաղաքը Ագրիջենտոն է[1] ։ Տարածքը կազմում է 3042 կմ2 , բնակչությունը` 459912 մարդ (2012 թ.)։ Գավառն ունի 43 կոմունա ։
Ագրիջենտո գավառը գտնվում է Սիցիլիա կղզու հարավ-արևմուտքում և սահման ունի Միջերկրական ծովի հետ։ Գավառի կազմի մեջ են մտնում նաև Պելագյան կղզիները ` Լամպեդուզան , Լինոզան և Լամպիոնեն ։
Տաճարների հովտի հնէաբանական և լանդշաֆտային պարկ (սխեմա)
Ագրիջեմտո գավառը և նույնանուն քաղաքն իրենց անվանումները ստացել են 1927 թվականին։ Նախկինում Ագրիջենտո քաղաքի տեղում եղել է հնամենի Ակրագաս քաղաքը, որն իրենից հետո թողել է բազմաթիվ տաճարներ և եկեղեցիներ։
Գավառի տեսարժան վայրերն են հանդիսանում Տաճարների հովիտը, մայր տաճարը, Սուրբ Հոգու աբատությունը, Սուրբ Մարիա, Սուրբ Լորենցո և Սուրբ Դոմինիկա եկեղեցիները։
Մոնտե Ռոզե լեռը (իտալերեն ՝ Monte delle Rose )
Համաձայնության տաճարը (իտալերեն ՝ Tempio della Concordia (Agrigento) )
Յուպիտերի տաճարը (իտալերեն ՝ Tempio di Giunone (Agrigento) )
Հերկուլեսի տաճարի ավերակները (իտալերեն ՝ Tempio di Eracle )
Сицилия. Земля вулканов и храмов / А. Г. Москвин. — М .: Вече, 2010. — С.70—110 — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7