Ասկոլի Պիչենո (իտալ. Provincia di Ascoli Piceno), գավառ Իտալիայում, Մարկե մարզում[1]։ Մակերեսը 1304 քառակուսի կիլոմետր է, բնակչության թիվը մոտ 210000 մարդ է (2007 թվականի տվյալներ)։ Երկար դարեր շարունակ այն մտնում էր Պապսկի մարզի մեջ։ Գավառի մեջ են մտնում 34 համայնքներ, կենտրոնը՝ Ասկոլի Պիչենո։
Ասկոլի Պիչենո գավառը սահմանափակված է Ազո (հյուսիսում) և Տրոնտո (հարավում) գետերով, իսկ արևմուտքում՝ Սիբիլլինական լեռներով։ Այն Մարկա շրջանի ամենահարավային գավառն է։ Լեռների ու բլուրների բարձրությունը նվազում է Ապենիններից մինչև Ադրիատիկ ծով։ Փոքր ափամերձ շրջանը հարուստ է զբոսաշրջային հանգստավայրերով։ Նրանցից ամենահայտնին Սան Բենեդետո դել Տրոնտոն է, որը մեծ տնտեսագիտական դեր ունի գավառում։ Հայտնի են նաև Գրոտտամարե, Կուպրա Մարիտտրիմա հանգստավայրերը, որոնք տարբերվում են մեղմ կլիմայով։