Կատանձարո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառ
Կատանձարո
իտալ.՝ provincia di Catanzaro
Զինանշան
Coat of Arms of the Province of Catanzaro.svg

Provincia di Catanzaro - Palazzo di Vetro01.jpg
Կոորդինատներ: 38°54′36″ հս․ լ. 16°35′15″ ավ. ե. / 38.91000° հս․. լ. 16.58750° ավ. ե. / 38.91000; 16.58750
Երկիր Իտալիա Իտալիա
Ներքին բաժանում Ալբի, Ամարոնի, Ամատո, Անդալի, Արգուստո, Բադոլատո, Բելկաստրո, Բորջիա, Բոտրիչելո, Կարաֆա դի Կատանձարո, Կարդինալե, Կարլոպոլի, Կատանձարո, Չենադի, Չենտրակե, Չերվա, Կյարավալե-Չենտրալե, Չիկալա, Կոնֆլենտի, Կորտալե, Կրոպանի, Կուրինգա, Դավոլի, Դեկոլատուրա, Ֆալերնա, Ֆերոլետո-Անտիկո, Ֆոսատո-Սերալտա, Գալյատո, Գասպերինա, Ջիմիլյանո, Ջիրաֆալկո, Ջիցերյա, Գուարդավալե, Իսկա-սուլո-Իյոնիո, Յակուրսո, Լամեցիա Տերմե, Մաջիզանո, Մաիդա, Մարչեդուզա, Մարչելինարա, Մարտիրանո, Մարտիրանո Լոմբարդո, Միլերինա, Մոնտաուրո, Մոնտեպաոնե, Մոտա-Սանտա-Լուչիյա, Նոչերա Տերինեզե, Օլիվադի, Պալերմիտի, Պենտոնե, Պետրիցի, Պետրոնա, Պյանոպոլի, Պլատանիյա, Սան Ֆլորո, Սան Մանգո դ’Ակուինո, Սան Պիետրո Ապոստոլո, Սան Պիետրո ա Մայդա, Սան-Սոստենե, Սան Վիտո սուլլո Իոնիո, Սանտ Անդրեա Ապոստոլո դելլո Իոնիո, Սանտա-Կատերինա-դելո-Իյոնիո, Սատրիանո, Սելիյա, Սելիյա-Մարինա, Սերաստրետա, Սերսալե, Սետինջանո, Սիմերի Կրիկի, Սորբո Սան Բազիլե, Սովերատո, Սովերիա Մանելի, Սովերիա Սիմերի, Սկվիլաչե, Ստալետի, Տավերնա, Տիրիոլո, Տորե դի Ռուջերո, Վալեֆորիտա և Ձագարիզե
Մակերես 2391,35 կմ²
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 0961, 0967 և 0968
Փոստային ինդեքսներ 88020–88021, 88024–88025, 88040–88044, 88050–88051, 88054–88056, 88060–88062, 88064–88070 և 88100
Ավտոմոբիլային կոդ CZ
Պաշտոնական կայք provincia.catanzaro.it
##Կատանձարո (գավառ) (Իտալիա)
Red pog.png

Կատանձարո գավառը (իտալ.՝ provincia di Catanzaro) գտնվում է Իտալիայի Կալաբրիա մարզում։ Կատանձարո քաղաքը հանդիսանում է և՛ գավառի, և՛ Կալաբարիա մարզի մայրաքաղաքը։ 2015 թ.-ին գավառի բնակչությունը կազմում էր 363,707 բնակիչ և գրավում է 2,415,45 կմ² հողատարածություն՝ տալով բնակչության խտությունը՝ 150,58 բնակիչ 1կմ² համար[1]: Մայրաքաղաք Կատանձարոի բնակչությունը կազմում է 90,840 բնակիչ, որը գրավում է 112,72 կմ² հողատարածք, և բնակչության խտությունը 805,86 բնակիչ 1 կմ² համար[2]: Գավառը ներառում է ընդհանուրը 80 կոմունաններ։ Գավառի նախագահն է Վինսենթ Բրունոն[1]:

1996 թ.-ին ստեղծվել է Կրոտոնե գավառը Կատանձարոից սահմանային բաժանումով։ Այն սահմանակից է Կրոտոնե, Կոզենցա, Ռեջիո Կալաբրիա, Վիբո Վալենտիա գավառների հետ։ Ինչպես նաև արևելքից և արևմուտքից համապատասխանաբար սահմակից է Հոնիական և Տիրենյան ծովերին[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջանից և քարե դարից հետո այստեղ բնակվում էին որսորդ-հավաքողները: Մոտավորապես մ.թ.ա. 3500 թ.-ին նրանք վերադարձան գյուղատնտեսությանը և սկսեցին հաստատվել գյուղերում։ Մ.թ.ա. 8-9-րդ դարերում հույները սկսեցին գաղութացնել Կալբարիայի մոտակա մարզերը՝ անվանելով այն Մեծ Հունաստան (հուն․՝ Μεγάλη Ἑλλάς, լատ.՝ Magna Graecia)։ Նրանք իրենց հետ բերել էին հունական քաղաքակրթությունը, ձիթապտուղները, թզերը և գինիները, որոնք գավառում մշակվում են մինչ օրս[4]:

Մ.թ.ա. 3-րդ դարում հույները նվաճվեցին Իտալիայի հյուսիսային ցեղերի կողմից՝ ներառելով նաև սամնիտիներ մի ճյուղ, որը կոչվում էր Բրուտտի: Նրանք հաստատեցին իրենց գերիշխանությունը Կալաբարիայի վրա և հիմնեցին նոր քաղաքներ՝ ներառելով իրենց սեփական մայրաքաղաքը՝ ներկայումս հայտնի որպես Կոզենցա: Պիրրհի պատերազմում (մ.թ.ա. 280–275 թթ.) հաղթանակից հետո, հռոմեացիները շրջափակեցին Կալաբրիան և այն մնաց նրան իշխանության տակ մինչև մ.թ. 15 դարը[4]:

Վեստգոթերցիների կողմից հռոմեացիների տապալումից հետո, հետևեց Կալաբրիայի համար ոչ կայուն ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, 6-րդ դարի կեսերին, Բյուզանդական կայսրությունը ղեկավարում էր հարավային Իտալիան։ Կատանձարո քաղաքը ստեղծվել է բյուզանդացիների կողմից 9-րդ դարի ընթացքում։ Քաղաքը բլրի գագաքին է՝ անգլ.՝ Squilis ծոցի վերևում, որը անվանվել է Կատանձարո, որը բխում է հունական «կտուր» եւ «տակ» բառերից։ 1055 թ.-ին քաղաքը ամարացվել է, և ամրոց է կառուցվել։ 1528 թ.-ին այն թույլ է տվել դիմակայել ֆրանսիացիների ներխուժման փորձերին, որը տևել է 4 ամիս[5]:

1448–1535 թթ. Սիլա բարձրավանդակից դեպի Հոնիական ծովը ընկած տարածությունը բնակեցվեց Ալբանիայից եկած փախստականներով։ Նրանք ձևավորեցին էթնիկ փոքրամասնություն և ստեցծեցին համայնքներ՝ հայտնի որպես անգլ.՝ Greek Sila)[6]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատանձարո գավառը հարավային Իտալիայի Կալաբրիա մարզի 4 գավառներից մեկն է։ Հարավից և արևելքից այն ունի ծովափնյա գիծ Հոնիական ծովյ իսկ հյուսիս-արևմուտքից՝ ծովափնյա գիծ Տիրենյան ծով: Կոզենցա գավառ ձգվում է դեպի հյուսիս, իսկ Կրոտոնե գավառը՝ արևելք։ Հարավ-արևմուտքում է գտնվում Վիբո Վալենտիա և Ռեջիո Կալաբրիա գավառները։ Գավառի մայրաքաղաքը, ինչպես նաև մարզի մայրաքաղաքը, Կատանձարո քաղաքն է[7]:

Կատանձարոն 2 կողմերից շրջափակում է Կալաբրիայի Ապեննիներին և ընդհանուր մակերեսը 5,200 կմ² է։ Գավառի կենտրոնական մասը Կատանձարոյի նեղուցն է, երկար, նեղ հովիտ 30 կմ երկարությմաբ, որը միավորում է հյուսիսային և հարավային ծովածոցերը։ Այն Իտալական թերակղզու ամենանեղ մասն է։ Գավառի մնացած մասերը հիմնականում լեռնային են, հովիտային՝ ձևավորված փոքրիկ գետերով[8]:

Գավառի արևելյան մասը ձևավորում է գավառի Սիլա լեռնային բարձրահարթակը, մոտավորապես ծովի մակարդակից 1,200մ բարձրության վրա, և 2,000կմ² մակերեսով, որի տարածություն ձգվում է դեպի Կալաբրիայի կենտրոնական մաս։ Ամենաբարձր կետը Բոթթե Դոնաթոն է, որի բարձրությունն է 1,928 մ։ Կան շատ քանակությամբ լճեր՝ շրջապատված խիտ փշատերև անտառներով։ Գավառը իր մեջ է ներառում Սիլա Ազգային պարկի մեծ մասը՝ վայրի տարածությունը՝ արոտավայրերով և սոճու, կաղնու, հաճարենու, եղևնու անտառներով[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Provincia di Catanzaro»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  2. «Catanzaro»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  3. «Catanzaro»։ Italia.it։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  4. 4,0 4,1 Fabio, Michelle։ «History of Calabria»։ Bleeding Espresso։ Վերցված է սեպտեմբերի 27, 2015 
  5. Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 45։ ISBN 978-0-313-30733-1 
  6. Douglas, Norman։ «The Albanians of Old Calabria»։ Old Calabria։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015 
  7. The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135 
  8. «Provincia di Catanzero»։ Italiapedia։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015 
  9. Yearbook of the Italian Parks 2005, edited by Comunicazione in association with Federparchi and the Italian State Tourism Board. ISBN 88-7585-011-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]