Պերուջա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Պերուջա
Sedi della provincia Piazza Italia.JPG
Երկիր Իտալիա Իտալիա
Կարգավիճակ Իտալիայի պրովինցիաներ
Մտնում է Ումբրիա
Վարչկենտրոն Պերուջա
Բնակչություն 657 786 մարդ (2018)
Տարածք 6334 կմ² կմ²
Perugia in Italy.svg
Սահմանակցում է Պեզարո է Ուրբինո, Անկոնա, Մաչերատա, Ասկոլի Պիչենո, Ռիետի, Տեռնի, Սիենա և Արեցո
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ IT-PG
Հեռախոսային կոդ 075, 0578, 0742 և 0743
Փոստային ինդեքսներ 06100 և 06010–06089
Ավտոմոբիլային կոդ PG
Կոորդինատներ: 43°6′43.560000099993″ հս․ լ. 12°23′19.680000099999″ ավ. ե. / 43.11210000002777321° հս․. լ. 12.38880000002777670° ավ. ե. / 43.11210000002777321; 12.38880000002777670
provincia.perugia.it

Պերուջա գավառ (իտալ.՝ Provincia di Perugia), գավառ Իտալիայի Ումբրիա մարզում, որը պարունակում է տարածաշրջանի և բնակչության երկու երրորդը։ Պերուջա գավառի մայրաքաղաքը Պերուջա քաղաքն է։ Գավառն ընդգրկում էր ամբողջ Ումբիրայի տարածքը մինչև 1927 թվականը, ապա Տեռնին տարանջատվեց և դարձավ Ումբրիայի գավառ։ Պերուջա գավառն ունի 6,334 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Ումբրիայի երկու երրորդը, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 660000 բնակիչ։ Կան 59 կոմունաներ Պերուջա գավառում։ Գավառն ունի շատ տեսարժան վայրեր, հատկապես պատմական և գեղարվեստական։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը։ Այն պատմականորեն Ումբրիների՝ իտալական ցեղերի նախահայրենիքն էր, իսկ հետագայում դա հռոմեական գավառ էր, ապա՝ մինչև 19-րդ դարի վերջը Պապական մարզ էր։

Պատմություն և տոպոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուջա գավառ

Պերուջա գավառը հիմնադրվել է 6-րդ դարում Էտրուսկների կողմից։ Ումբրիա և Տիբերի հովիտները գտնվում են գավառի տարածքում։ Գավառի արևելյան հատվածը լեռնոտ տարածություն է, իսկ մնացած մասը ծածկված է անտառներով։ Գավառն ընդգրկում է Տիբեր գետի ավազանը և նրա վտակները։ Հարավային շրջաններում քիչ են լեռները։

Մետաքսը, եգիպտացորենն ու խոտը գավառի կարևորագույն գյուղատնտեսական արտադրանքներն են։ Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ սնվում են Տիբեր գետի և նրա վտակների ջրերով ոռոգվող հողատարածքներում աճող խոտերով։ Պերուջան Պապական մարզերից՝ Հռոմից, Վիտերբոյից և Չերետո դի Սպոլետոից հետո չորրորդ կարևորագույն գավառն է[1]։ Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը, գտնվում է Պերուջա գավառում։ Լիճն ունի երեք կղզի[2]։ Լիճն ունի շուրջ 30 կիլոմետր շրջագիծ, բայց համեմատաբար մակերեսային է։ Այն սնվում է մոտակա լեռների աղբյուրներով[1]։

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուջա գավառի 59 կոմունաները կառավարվում են տեղական ընտրական մարմնի կողմից, ով պատասխանատու է տարածաշրջանային պլանավորման, կառավարման, մունիցիպալիտետի գործունեության, շրջակա միջավայրի, էներգիայի, ճանապարհների համար։ 2007 թվականին Պերուջա գավառում թմրամիջոցների չարաշահումից մահացել է 25 մարդ։ Դա գրանցված մահերի ամենաբարձր ցուցանիշն է Իտալիայի մարզերի մեջ[3]։

Տուրիստական վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուջա գավառը հայտնի է իր միջնադարյան պալատներով, ամրոցներով։ Պերուջայի տուրիստական վայրերն են՝ Ասսիզին, Սպոլետոն, Տոդին և այլն։ Ասսիզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Հիմանական քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի հիմնական քաղաքները, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 20000 մարդ։

Զինանշան Քաղաք Բնակչություն Տարածք
(քառակուսի կիլոմետր)
Պերուջա 167,579 449կմ2
Foligno-Stemma.png Ֆոլինյո 57.917 263.7կմ2
Città di Castello-Stemma.png Չիտտա դի Կասստելո 40,479 387կմ2
Սպոլետո 39,418 349կմ2
Գուբբիո 33,018 525կմ2
Ասսիզի 27,942 186կմ2
Բեստիա Ումբրիա 21,800 27.6կմ2

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]