Մեդիո Կամպիդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մեդիո Կամպիդանո
Campidano di Oristano (01).jpg
Երկիր Իտալիա Իտալիա
Կարգավիճակ Իտալիայի պրովինցիաներ
Մտնում է Սարդինիա
Վարչկենտրոն Սանլուրի և Վիլլաչիդրո
Տարածք 1516,19 կմ² կմ²
Map Province of Medio Campidano until 2016.svg
Սահմանակցում է Օրիստանո, Կալիարի, Կարբոնիա-Իգլեզիաս և Նուորո
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ IT-VS
Հեռախոսային կոդ 070 և 0783
Փոստային ինդեքսներ 09020
Ավտոմոբիլային կոդ VS
Կոորդինատներ: 39°34′1.2099987350464e-05″ հս․ լ. 8°54′1.0000127897692e-07″ ավ. ե. / 39.56666667002777160178084° հս․. լ. 8.9000000000277772471690696° ավ. ե. / 39.56666667002777160178084; 8.9000000000277772471690696
provincia.mediocampidano.it

Մեդիո Կամպիդանո (իտալ.՝ provincia del Medio Campidano), (սարդ.՝ provìntzia de su Campidanu de Mesu), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Մեդիո Կամպիդանոյի տարածքը 1517.34 քառ. կմ է։ Ըստ 2015 թվականի տվյալների ընդհանուր բնակչությունը կազմում է 100141 մարդ, իսկ մեկ քառ. կմ-ում խտությունը հասնում է 66-ի։ Ունեցել է երկու գլխավոր քաղաքներ՝ Վիլլաչիդրոն և Սանլուրին, 14245 ու 8543 բնակիչներով։ Մեդիո Կամպիդանո գավառը կազմավորվել է 2005 թվականին՝ ստորաբաժանվելով Կալիարի գավառից։ Գավառում կան 28 կոմունաներ, նախագահը Ֆուլվիո Տոկկոն է[1]։

Գավառի Բարումինի կոմունայում է գտնվում նուրագիկական քաղաքակրթության Սու Նուրակսի հնագիտական վայրը, որը 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում [2]։

2016 թվականին Մեդիո Կամպիդանոն ընդգրկվել է Հարավային Սարդինիա գավառի կազմում վերջինիս Տարածաշրջանային խորհրդի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի հիմնադրումը հայտարարվեց 2001 թվականին Սարդինիա ինքնավար մարզում, սակայն այն պաշտոնապես ձևավորվեց 2005 թվականի մայիսին՝ ստորաբաժանվելով Կալիարի պրովինցիայի տարածքից[2]։ 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցավ Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն որոշ մարզերի վերացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Սարդինիայի որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հաստատվեց 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի Տարածաշրջանային Խորհրդի կողմից[3]։ Ըստ այդմ Մեդիո Կամպիդանո պրովինցիային հանձնարարվել էր ստեղծել նոր վարչական մարմին կամ լուծարվել 2013 թվականի մարտի 1-ին, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը։ Հետագայում ձևավորվեց նոր վարչական մարմին[4][5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը գտնվում է Սարդինիայի կղզու արևմտյան կողմում՝ Միջերկրական ծովի ափին։ Այն հյուսիսում սահմանակից է Օրիստանոյին, արևելքից Կալիարիին, իսկ հարավից՝ Կարբոնիա-Իգլեզիասին ու Կալիարիին։ Մեդիո Կամպիդանոյի տարածքը կազմում է 1,516 քառ․ կմ, ողջ կղզու 6.3 %-ը։ Բաժանված է 28 մունիցիպալիտետների։ Մայրաքաղաքներից Սանլուրին արևելքում է, իսկ Վիլլաչիդրոն՝ հարավում։ Շրջակա միջավայրը բազմազան է լեռներով, բլուրներով, հարթավայրերով ու ափամերձ հատվածներով։ Պրովինցիան կղզու ամենախաղաղ բնակեցված վայրերից է և դրա համար էլ վաստակել է «Կանաչ գավառ» անունը[2]։

Հանքարդյունաբերությունն այստեղ սկսել է զարգանալ 19-րդ դարում, խոշոր կապարի, պղնձի և արծաթի պահուստների շնորհիվ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդյունաբերությունը դարձավ ոչ տնտեսաիրավական, և այն ամենը, ինչ հիմա մնացել է, արդյունաբերական ժառանգությունն է[2]։ Ավելի բարձր լեռնային շրջաններում աճեցնում են ձիթապտուղ, խաղող, նաև զբաղվում են անասնապահությամբ՝ բուծում են ոչխար։ Կամպիդանոյի դաշտավայրը օգտագործվում է բրնձի, եգիպտացորենի և ցորենի մշակման ու արտադրման համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Provincia del Medio Campidano»։ Tutt Italia։ Վերցված է 18 August 2015 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Medio Campidano»։ Italia.it։ Վերցված է 18 August 2015 
  3. Autonomous Region of Sardinia
  4. «Provinces begin the countdown»։ L'Unione Sarda։ Վերցված է 18 August 2015 
  5. «Provinces: all out in nine months»։ La Nuova Sardegna։ 25 May 2012։ Վերցված է 18 August 2015