Նուորո (գավառ)
Նուորո (իտալ.՝ Provincia di Nuoro), (սարդ.՝ Provìntzia de Nùgoro), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Նուորոն է։
Գավառն ընդգրկում է 5638 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը, ըստ 2017 թվականի տվյալների, կազմում է 210972 մարդ։ Բաժանված է 74 կոմունաների (մունիցիպալիտետների), որոնցից ամենամեծը Նուորոն է (36,925 բնակիչ), ապա Սինիսկոլան (11,492), Մակոմերը (10,043) և Դորգալին (8,576)[2]։ Մյուս կոմունաները, ընդհանուր առմամբ, այնքան էլ մեծ չեն, նույնիսկ այն դեպքում, երբ Օլիենան (7,123 բնակիչ) և Օրոզեին (7,025) կարելի է համարել ամենաբնակեցված քաղաքները։
Պրովինցիան հիմնադրվել է 1927 թվականին[3]։ 2005 թվականին Նուորո գավառի տարածքը զգալիորեն կրճատվեց՝ չորս նոր պրովինցիաներ ստեղծելու պատճառով։
Այս գավառն ունի ամենազարմանահրաշ վայրի և գեղեցիկ բնական լանդշաֆտներն աշխարհում։ Լանդշաֆտներից մեկի մաս է կազմում Գեննարգենտու ազգային պարկը, որն ընկած է Նուորո և Օլիաստրա գավառների միջև։
Գավառը Եվրոպայի չնչին բնակեցված տարածքներից մեկն է։ Այնուամենայնիվ, այն հայտնի է իր բարձր տարիքային խումբ ունեցող մարդկանցով։ 2001 թվականի մարտի 5-ից մինչև 2002 թվականի հունվարի 3-ը Տիանայի բնակիչ Անտոնիո Տոդդեն աշխարհի ամենածեր մարդն էր։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նուորոյի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Կուսակցության գույնը | Անուն | Կուսակցություն | 1-ին նախընտրական ձայներ | % | 2-րդ նախընտրական ձայներ | % | ||
| Ռոբերտո Դերիու | Դեմոկրատական կուսակցություն (իտալ.՝ Partito Democratico, PD) | 28759 | 32.5 | 29323 | 51.3 | |||
| Լուիջի Կրիպսոն | Ազատության ժողովուրդ (իտալ.՝ Il Popolo della Libertà, PdL) | 33971 | 38.4 | 27840 | 48.7 | |||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.sardegnaautonomie.it/province
- ↑ Population data source: Italian National Institute of Statistics (ISTAT Արխիվացված 2019-04-30 Wayback Machine) - 2009 estimates.
- ↑ Columbia-Lippincott Gazetteer (New York: Columbia University Press, 1952) p. 1356.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-03-30 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուորո (գավառ)» հոդվածին։ |
| ||||||||||