Օլիաստրա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիաստրա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա և Իտալիայի պրովինցիաներ
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնԼանուզեի և Տորտոլի
Բնակչություն58 389 մարդ
Տարածք1854,24 կմ²
Սահմանակցում էՆուորո և Կալիարի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-OG
Հեռախոսային կոդ0782
Փոստային ինդեքսներ08045 և 08048
Ավտոմոբիլային կոդOG
provinciaogliastra.gov.it

Օլիաստրա (իտալ.՝ provincia dell'Ogliastra), (սարդ.՝ provìntzia de s'Ogiastra), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզի արևելյան հատվածում։ Օլիաստրան Սարդինիայի առաջատար պրովինցիան է։ Այն տարածաշրջանում ունի ամենափոքր բնակչությունը[1]՝ 57642 բնակիչ[2]։ Մեկ քառ. կմ-ում բնակչությունը հասնում է 31.08-ի։ Նախագահը Բրունո Պիլիան է[2]։ Այն գրեթե համապատասխանում էր միջնադարյան Աուգլիաստրային։ Գավառն ունի 26 կոմունա[2]։

Օլիաստրա պրովինցիան ունեցել է երկու մայրաքաղաք` Տորտոլին և Լանուզեին[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեում տեղի ունեցավ որոշ պրովինցիաների վերացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ժողով։ Այդ գավառների վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Օլիաստրային հանձնարարվեց ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[4][5][6]։ 2013 թվականի հունիսի 28-ին թիվ 15 մարզային օրենքի համաձայն՝ գավառին թույլատրվեց շարունակել գործունեությունը[7]։

Գավառը հյուսիսից սահմանակից է Կալիարիին, իսկ հարավից Նուորո պրովինցիային[8]։ Օլիաստրան հիմնադրվել է 2001 թվականին, երբ երկու անգամ ավելացվեց սարդինյան գավառների թիվը։ Այն ընդգրկում է Ֆլումենդոսա գետը և Բասո Ֆլումենդոսայի լիճը, ինչպես նաև Գեննարգենտու ազգային պարկը։ Օլիաստրա անունն առաջացել է գավառի ձիթենու ծառերի անվանումից, որը հայտնի է որպես olivastri։ Այն տեղակայված է Տիրենյան ծովում[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի ամենամեծ մունիցիպալիտետներն են[2]`

Կոմունա Բնակչություն
Տորտոլի 10,227
Լանուզեի 5,789
Բարի Սարդո 3,880
Բաունեի 3,825
Տերտենիա 3,706
Վիլլագրանդե Ստրիզայլի 3,569
Երցու 3,284

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիաստրայի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին
Կուսակցության գույնը Անուն Կուսակցություն 1-ին նախընտրական ձայներ % 2-րդ նախընտրական ձայներ %
Բրունո Պիլիա Դեմոկրատական կուսակցություն
(իտալ.՝ Partito Democratico, PD)
13556 41.1 13700 51.0
Սանդրո Դանիել Մարիո Ռուբի Ազատության ժողովուրդ
(իտալ.՝ Il Popolo della Libertà, PdL)
14446 43.8 13169 49.0

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistics»։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-23-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Provincia dell'Ogliastra»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  3. «Ogliastra»։ Comuni Italiani։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  4. «Provinces begin the countdown»։ L'Unione Sarda։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  5. «Provinces: all out in nine months»։ La Nuova Sardegna։ մայիսի 25, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  6. «Provinces receive extension extension but only until June 2013»։ L'Unione Sarda։ փետրվարի 27, 2013։ էջ 9։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  7. «Official Bulletin of the Autonomous Region of Sardinia»։ Autonomous Region of Sardinia։ հունվարի 15, 2015։ էջեր 11–13։ Վերցված է օգոստոսի 4, 2015 
  8. 8,0 8,1 «Ogliastra»։ Italia.it։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]