Պիստոյա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիստոիա (գավառ)ից)
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Պիստոյա
Palazzo del balì.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնՊիստոյա
Տարածք964,98 կմ²
Pistoia in Italy (2018).svg
Սահմանակցում էԿաղապար:Մոդենայի գավառ, Բոլոնյա գավառ, Պրատո, Ֆլորենցիա, Լուկա և Պիզա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PT
Հեռախոսային կոդ0573, 0572 և 0574
Փոստային ինդեքսներ51100 և 51010–51039
Ավտոմոբիլային կոդPT
Կոորդինատներ: 43°56′ հս․ լ. 10°55′ ավ. ե. / 43.933° հս․. լ. 10.917° ավ. ե. / 43.933; 10.917
provincia.pistoia.it

Պիստոիա (իտալ.՝ provincia di Pistoia), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Մայրաքաղաքը Պիստոիան է։ Գավառը դեպի ծով ելք չունի։ Ընդգրկում է 964.12 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 291788 մարդ (ըստ` 2015 թվականի տվյալների)[1]։ Գավառում կա 22 կոմունա[2]։

Պրովինցիան ձևավորվել է դեռ 1927 թվականին, երբ գտնվում էր Մուսոլինիի ենթակայության տակ։ 1966 թվականին Տոսկանայում գրանցվել է մեկ շնչին հասնող ամենացածր եկամուտը, ինչն էլ պայմանավորված էր աղքատության բարձր մակարդակով։ Սա էր պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գավառում հիմնականում մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Այնուամենայնիվ նրանք ստիպված էին կտրուկ կերպով առաջ շարժվել դեպի արդյունաբերական կապիտալիզմ՝ հրաժարվելով գյուղատնտեսական «արմատներից»[3]։ Գավառի բնակչության թիվը վերջերս է աճել. 2011 թվականին կազմում էր 268437 մարդ, իսկ 2015-ին հասավ մոտ 292000-ի[4]։

Պիստոիա գավառի լեռները և Աբետոնեի առողջարանները, Վալ դի Լուչեն զբոսաշրջային վայրեր են լեռնադահուկորդների համար։ Գավառն ունի տարածքների բաշխման ճիշտ համադրություն, ինչպիսիք են Օմբրոնեի հովիտը, նրա միջով անցնող գետը և լեռնային հատվածը։ Պիստոիա քաղաքը 40 կմ հեռավորության վրա է գտնվում երկու քաղաքներից՝ Լուկայից և Ֆլորենցիայից[5]։ Պիստոիա և Պեշա քաղաքները շրջապատող տարածքներում մշակվում են ծաղիկներ և բույսեր։ Կուարատա քաղաք-կոմունան հայտնի է փայտե կահույքի արտադրությամբ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Provincia di Pistoia»։ Tutt Italia։ Վերցված է 1 August 2015 
  2. «Pistoia»։ Upintet։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2007-ին։ Վերցված է 1 August 2015 
  3. John A. Agnew (1 October 2002)։ Place and Politics in Modern Italy։ University of Chicago Press։ էջեր 129–։ ISBN 978-0-226-01051-9 
  4. «Popolazione provincia di Pistoia 2001-2014»։ Tutt Italia։ Վերցված է 1 August 2015 
  5. 5,0 5,1 «Pistoia»։ Discover Tuscany։ Վերցված է 1 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]