Jump to content

Պադովա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պադովա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՎենետո
Ներառում էԱբանո Տերմե, Անյա, Ալբինյազեգո, Անգուիլարա Վենետա, Արկուա Պետրարկա, Արե, Արցերգրանդե, Բանոլի դի Սոպրա, Բաոնե, Բարբոնա, Բատալիա Տերմե, Բոարա Պիզանի, Բորգորիքո, Բովոլենտա, Բրուջինե, Կադոնեգե, Կամպո Սան Մարտինո, Կամպոդարսեգո, Կամպոդորո, Կամպոսամպիերո, Կանդիանա, Կարչերի, Կարմինյանո դի Բրենտա, Կարտուրա, Կազալե դի Սկոդոզիա, Կազալսերուգո, Կաստելբալդո, Սանտո Չերվարեզե Կրոչե, Չինտո Էուգանեո, Չիտադելլա, Կոդևիգո, Կոնսելվե, Կորեցոլա, Կուրտարոլո, Դուե Կարարե, Էստե, Ֆոնտանիվա, Գալերա Վենետա, Գալցինյանո Տերմե, Գացո, Գրանտորտո, Գրանցե, Լենյարո, Լիմենա, Լորեջա, Լոցո Ատեստինո, Մազերա դի Պադովա, Մազի, Մասանձագո, Borgo Veneto?, Մելիադինո Սան Վիտալե, Մերլարա, Մեստրինո, Մոնսելիչե, Մոնտանյանա, Մոնտեգրոտո Տերմե, Նովենտա Պադովանա, Օսպեդալետո Էուգանեո, Պադովա, Պերնումիա, Պիաչենցա դ'Ադիջե, Պիացոլա սուլ Բրենտա, Պիոմբինո Դեզե, Պիովե դի Սաքո, Պոլվերարա, Պոնսո, Պոնտե Սան Նիկոլո, Պոնտելոնգո, Պոցոնովո, Ռովոլոն, Ռուբանո, Սաքոլոնգո, Սան Ջորջո դելե Պերտիչե, Սան Ջորջո ին Բոսկո, Սան Մարտինո դի Լուպարի, Սան Պիետրո Վիմինարիո, Սան Պիետրո ին Գու, Սանտ Անջելո դի Պիովե դի Սաքո, Սանտ'Էլենա, Սանտ'Ուրբանո, Սանտա Ջուստինա ին Կոլե, Սաոնարա, Սելվացանո Դենտրո, Սոլեզինո, Ստանգելլա, Տեոլո, Տերասա Պադովանա, Տոմբոլո, Տորելիա, Տրեբազելեգե, Տրիբանո, Ուրբանա, Վեջանո, Վեսկովանա, Վիգիցոլո դ'Էստե, Վիգոդարցերե, Վիգոնցա, Վիլա Էստենսե, Վիլա դել Կոնտե, Վիլաֆրանկա Պադովանա, Վիլանովա դի Կամպոսամպիերո, Վո և Q110207158?
ՎարչկենտրոնՊադովա
Օրենսդրական մարմինProvincial Council of Padua?
Տարածք2037 կմ²
Սահմանակցում էՎիչենցա, Տրևիզո, città metropolitana di Venezia?, Ռովիգո, Վերոնա և Վենետիկ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Նախորդprovince of Padua? և Brenta?
ISO 3166-2 կոդIT-PD
Հեռախոսային կոդ049, 0429 և 0425
Փոստային ինդեքսներ35121–35143 և 35010–35048
Ավտոմոբիլային կոդPD
provincia.padova.it

Պադովա, գավառ Իտալիայի Վենետո շրջանում։ Մայրաքաղաքը Պադովան է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադովան ընդգրկում է 2142 քառ․կմ տարածք և ունի 940090 բնակչություն (2012 թվականի տվյալներով), ըստ այդմ համարվում է ամենաբնակեցված գավառը Վենետո նահանգում։ Պադովայում կա 104 կոմունա։

Տարածքն ընդգրկում է Պադովա քաղաքն ու հարակից մունիցիպալիտետները[1] Ալտա Պիանուրան՝ քաղաքի հյուսիսից, Bassa Pianura՝ հարավից, և Էուգանեի բլուրները հարավարևմուտքից։

Գավառի սահմանները գրեթե նույն են, ինչ միջնադարյան կոմունայում՝ հյուսիսարևելյան կողմում՝ որոշ փոփոխություններով։ Տարածքը վարչականորեն պատկանել է Վենետիկի հանրապետությանը, սակայն ներկայիս գավառը վարչականորեն բաժանված է եղել Լոմբարդի-Վենետիկ թագավորության կողմից։ Պադովայի միաբանությունը ընդգրկում է գավառի մեծ մասը, ինչպես նաև շրջակա գավառների տարածքները։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադովան հարուստ է զբոսաշրջային վայրերով։ Գավառում կան միջնադարյան և Վերածննդի արվեստի և ճարտարապետության գլուխգործոցներ։ Չիտադելլա և Մոնտանյանա քաղաքները հայտնի են լավ պահպանված միջնադարյան պարիսպներով։ Տարածքում կան շատ հին և գեղեցիկ վիլաներ, որոնցից մի քանիսը ձևավորվել են ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի կողմից։ Ուշագրավ են Կոնտարինի (Պիացոլա սուլ Բրենտա) և Բարբարիգո (Գալցինյանո Տերմեում) վիլաները։ Էուգանեի լեռների անտառածածկ տարածքներում կան հանգստավայրեր, իսկ արևելյան զառիթափ լանջերին կան հնագույն հանքային աղբյուրներ՝ ինչպիսիք են Էյգենե Տերմեն, Աբանո Տերմեն, Մոնտեգրոտո Տերմեն, Գալցինյանո Տերմեն, Բատալիա Տերմեն։ Վենետիկյան ծովածոցի մի փոքր մասը գտնվում է նահանգի ներսում։ Valle Millecampi և գետային լանդշաֆտների ծայրամասում կան բնական ուղիներ՝ նույնիսկ հեծանիվի և ձիավարության համար։ Այստեղ նաև հնարավոր է ճամփորդել նավով։

Գլխավոր մունիցիպալիտետները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունա Բնակչություն
Պադովա 210,629
Ալբինյազեգո 24,909
Սելվացանո Դենտրո 22,639
Վիգոնցա 22,455
Չիտադելլա 20,222
Աբանո Տերմե 19,850
Պիովե դի Սաքո 19,628
Մոնսելիչե 17,645
Էստե 16,742
Կադոնեգե 16,118
Ռուբանո 15,977

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադովա (գավառ)» հոդվածին։