Ֆլորենցիա (գավառ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| վարչատարածքային միավոր, Իտալայի նախկին պրովինցիա և նախկին վարչա-տարածքային միավոր | |||||
|---|---|---|---|---|---|
| Ֆլորենցիա | |||||
| իտալ.՝ Provincia di Firenze | |||||
| |||||
| 43°46′17″N 11°15′15″E / 43.77139°N 11.25417°E | |||||
| Երկիր | |||||
| Շրջան | Տոսկանա | ||||
| Համայնք | Տոսկանա | ||||
| Ներքին բաժանում | 44 | ||||
| Ղեկավար | Անդրեա Բադրուչի | ||||
| Հիմնադրված է | 1865 թ. | ||||
| Մակերես | 3 514 կմ2 կմ² | ||||
| Բնակչություն | 933 860 մարդկմ2 մարդ | ||||
| Խտություն | 265 մարդ/ մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 055 և 0571 | ||||
| Փոստային դասիչ | 50100 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | FI | ||||
| Պաշտոնական կայք | cittametropolitana.fi.it | ||||
|
| |||||
Ֆլորենցիա (իտալ.՝ Provincia di Firenze), գավառ Իտալիայի Տոսկանա մարզում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի տարածքը կազմում է 3514 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 980 հազար մարդ։ Գավառի հիմնական մասը գտնվում է Առնո գետի հովտում։ Գավառի հյուսիսարևմտյան մասը, որը գտնվում է Ապենինների վրա, չի ենթարկվել ուրբանիզացմանը։
Հյուսիսում սահմանակցում է Էմիլիա-Ռոմանիա մարզին, հարավում-արևելքում Արենցոյին, հարավում՝ Սիենա գավառին, արևմուտքում՝ Պիզա, Լուկա, Պիստոյա և Պրատո գավառներին։
Ֆլորենցիա քաղաքի կոմունան միաժամանակ համարվում է գավառի և Տոսկանա մարզի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենցիա գավառը հանդիսանում է Տոսկանա դքսության պրեֆեկտուրայի իրավահաջորդը։ 1860 թվականի Իտալիայի միավորումից հետո ստեղծվել է Ֆլորենցիայի մարզը։ 1865 թվականին № 2248 օրենքի հաստատումից հետո (1865 թվականի մարտի 20) երկրում ստեղծվում են գավառներ, որոնց թվում էր նաև Ֆլորենցիան, մունիցիպալիտետ՝ ընտրվող խորհրդժողովով։
1922 թվականի ֆաշիզմի հաստատումից հետո, խորհուրդը փոխարինվում է հատուկ հանձնաժողովով, իսկ 1928 թվականից ղեկավարությունը անցում է կառավարչին և ռեկտորներին, որոնք ընտրվում էին ներքին գործերի նախարարի կողմից։ Այս օրենքները գործում էին մինչև 1944 թվականի օգոստոսի 11-ը (ռեժիմի անկումը)։ Ֆաշիզմի տարիներին գավառը համակերպվում էր հաճախակի կատավող տարածքային փոփոխություններին։
Վերջապես, 1922 թվականին, գավառի կազմից դուրս են գալիս Պրատո, Կանտագալա, Կարմինյանո, Մոնտոմուրլո, Պոջո-ա-Կայանո, Վայանո և Վերնիո համայնքները, որոնցից կազմվել է Պրատո գավառը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- google-ի քարտեզում =
- http://www.lyra.it/copper/index.php?cat=62 Արխիվացված 2008-04-02 Wayback Machine
