Էստե (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Էստե | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 32,81 կմ² | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | ▼16 364 մարդ (հունվարի 1, 2018)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0429 | |
Փոստային ինդեքսներ | 35042 | |
Ավտոմոբիլային կոդ | PD | |
Պաշտոնական կայք | comune.este.pd.it | |
| ||
Էստե, քաղաք Վենետոյի հարավում, գտնվում է Պադովա գավառում[2]՝ Էվգանեյան բլուրների ստորոտում, Ռովիգոյից 24 կմ (դեպի հարավ) և Պադուայից 32 կմ (դեպի հյուսիս)։ Բնակչությունը կազմում է մոտ. 17 000 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնել են հին վենետամները, որոնք, հավանաբար, անվանել են այն Ադիջե(լատ. Athesis) գետի անվամբ։ Միլանի կոմս Ացցո II դ'Էստեն X դարում կառուցեց այստեղ իր դղյակը, որից էլ իր անվանումն է ստացել Էստե տոհմական տունը, որը 1240 թ. իր մայրաքաղաքը տեղափոխեց Ֆերարու:
Որոշ ժամանակ քաղաքը գտնվում էր Էցցելինո III դա Ռոմանոյի տիրապետության տակ, այնուհետև այն տիրելու համար մրցում էին Վերոնի Սկալիգերները,Միլանի Վիսկոնտիները և Պադույայի Կարարեզները, որոնք կառուցեցին նոր դղյակ հնի ավերակների վրա։1405 թ.-ից հետո քաղաքը բաժանում էր Պադուայի և Վենեցիայի քաղաքական ճակատագիրը։
XIX դարի վերջին — XX դարի սկզբին քաղաքում զարգացած էր մետաքսագործությունը, մատղաշաբրդե գլխարկների, ճենապակյա և հախճապակյա իրերի, աղբորակի, սրոցաքարի արտադրությունը, իրականացվում էր ակտիվ առևտուր։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Istat.
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Padova»։ Վերցված է 2017 հունիսի 28