Ռիեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ռիեկա
խորվ.՝ Rijeka
Դրոշ Զինանշան
Flag of Rijeka.svg Coat of arms of Rijeka.svg

Theatre of Ivan pl. Zajc, Rijeka.jpg
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՊրիմորսկո Գորանսկա
ՔաղաքապետՎոյսկո Օբերսնել
Մակերես44 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն128 624 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 51
Փոստային ինդեքսներ51000
Ավտոմոբիլային կոդRI
Պաշտոնական կայքrijeka.hr
##Ռիեկա (Խորվաթիա)
Red pog.png

Ռիեկա (խորվ.՝ Rijeka, սլովեն.՝ Reka), Ֆիումե (իտալ.՝ Fiume, լատ.՝ Vitopolis et Flumen), Ֆլաում (գերմ.՝ Sankt Veit am Fluß, Sankt Veit am Flaum) [1][2][3][4][5], քաղաք Խորվաթիայում, երրորդ ամենամեծ քաղաքն է մայրաքաղաք Զագրեբից և Սպլիտից հետո: Գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում: Բնակչությունը կազմում է 128 624 մարդ (ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների[6]): Բնակչության 82,5 %-ը խորվաթներ են:

Քաղաքային ժամացույցի աշտարակ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը իր անվանումը ստացել է Ռիեկա գետից, որը խորվաթերեն նշանակում է «գետ»: Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներն են՝ նավահանգիստները, նավաշինությունը և զբոսաշրջությունը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիեկան կանոնավոր ավտոբուսային հաղորդակցությամբ կապված է Խորվաթիայի խոշոր քաղաքների, Սլովենիայի քաղաքների, Իտալիայի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների հետ: Քաղաքը ավտոմոբիլային լավորակ մայրուղով կապված է Զագրեբի, Իստրիայի, Սլովենիայի և Կրկ կղզու հետ: Քաղաքի շուրջ կառուցվել է արագընթաց շրջանցուղի, որը հանդիսանում է A7 մայրուղու մի մասը:

Ռիեկայում է գտնվում աշխարհի խոշորագույն ծովային նավահանգիստը: Լաստանավերը տանում են մոտակա կղզիներ, ինչպես նաև Զադար, Սպլիտ և Դուբրովնիկ:

Կրկ կղզուց 30 կմ հեռավորության վրա գտնվում է միջազգային օդանավակայան: Ռիեկան Կրկ կղզու ափի հետ կապված է Կրկսկի կամրջով, որի երկարությունը 1430 մ է:

Ռիեկայի միջով անցնում է Զագրեբ-Ռիեկա-Պուլա երկաթուղային գիծը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 13-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտ պեղել են բազմաթիվ քարեդարյան բնակավայրեր: Այստեղ մարդիկ ապրել են հնադարից: Մ.թ.ա. առաջին դարում բնակավայրի շրջակայքը հռոմեացիները նվաճել են:

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը գրավել են գոթերը և լանգոբարդները:

Ռիեկան և Տրսատը 1689 թվականին

7-րդ դարում այստեղ են եկել սլավոնները: Քաղաքը մտել է Խորվաթական թագավորության կազմի մեջ, ապա Խորվաթա-Հունգարական միացյալ պետության մեջ:

13-18-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիեկայի առաջին վավերագրական տեղեկությունները թվագրվում են 13-րդ դարին: Այդ ժամանակ ակտերում շրջանառվում էր Տրսատ գյուղը և Ռիեկան:

  • 1438 թվական - Ռիեկայում կառուցվել է Խորվաթիայի առաջին հիվանդանոցը:
  • 1466 թվական - Քաղաքը մտել է ավստրիական բազմազգ Հաբսբուրգների տերության մեջ, որտեղ իտալացիները և հունգարացիները այն անվանել են Ֆիումե, իսկ ավստրիացիները՝ Ֆլաում:
  • 1599 թվական - Ժանտախտը խլել է Ռիեկա քաղաքի 3000 բնակիչներից ավելի քան 300-ի կյանքը:
  • 1627 թվական - Ռիեկայում հիմնադրվել է Ճիզվիտական համալսարան, որը հետագայում հիմք է հանդիսացել Ռիեկայի համալսարանի համար:
  • 1699 թվական - Թուրքերի ներխուժումը դադարել է, Թուրքական Մեծ պատերազմը դադարել է, և դա հիմք է դարձել, որպեսզի Ռիեկան դառնա առևտրի կենտրոն:
  • 1719 թվական - Կառլ VI կայսրը Ռիեկան հռչակել է ազատ նավահանգիստ:
  • 1728 թվական - Ռիեկա է այցելել Կառլ VI-ը՝ Ռիեկա-Կարլովաց ճանապարհի բացման կապակցությամբ:
  • 1747 թվական - Կարգավորվել է Ռիեկայի փոստային կանոնավոր հաղորդագրությունը Տրիեստի և Վիեննայի հետ:
  • 1750 թվական - Ռիեկայում մեծ ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժի հետևանքով:
  • 1754 թվական - Սկսել է աշխատել շաքարի գործարանը, որն ուներ 1000 աշխատատեղ:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Austrian kingdom of illyria.png

15-18-րդ դարերում ֆրումեն Ավստրիական կայսրության համար ունեցել է կարևորագույն նշանակություն՝ լինելով Ադրիատիկ ծովի միակ նավահանգիստը: Այդ նույն ժամանակ Իստրիան և Դալմացիան պատկանում էին Վենետիկի Հանրապետությանը, սակայն Ֆիումեն գրավելու փորձերը անցել են ապարդյուն:

Նապոլեոնական պատերազմների ավարտից հետո քաղաքը և նավահանգիստը չեն կորցրել իրենց առաջատար դիրքերը:

  • 1848 թվական - Իոսիպ Ելաչիչը Ռիեկան վերամիավորել է Խորվաթիայի հետ:
  • 1870 թվական - Ռիեկան վերջնականապես անցել է Հունգարիային՝ դառնալով հունգարական միակ ծովային նավահանգիստը:
  • 1888 թվական - Սուշակում բացվել է «Կոնտինենտալ» հյուրանոցը:
  • 1891 թվական - Ռիեկայում կառուցվել է երկաթուղային կայարանի շենք:
  • 1904 թվականի փետրվարի 11 - Սկսվել է Ռիեկայի Կապուցինսկի եկեղեցու շինարարությունը:
  • 1908 թվականի ապրիլի 24 - Ռիեկայում մահացել է ականավոր խորվաթ իրավաբան, Չեռնոգորիայի պետական գործիչ Բալտազար Բոգիշիչը:

Ֆիումեի Հանրապետություն և Ֆիումե Ազատ քաղաք (1920-1924 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920 թվականի նոյեմբերի 12 - Ֆիումական հակամարտության արդյունքներով կնքվել է Ռապալսկի պայմանագիրը, որի համաձայն բոլոր կողմերն ընդունում էին Ֆիումեի անկախությունը և պարտավորվում պահպանել իր ամբողջականությունը:
  • 1921 թվական - Գաբրիելե Դ’Անունցիոն վերսկսել է ռազմական գործողությունները:
  • 1922 թվականի մարտի 3 - Տեղական ֆաշիստները տապալեցին կառավարությունը, գրավեցին իշխանությունը և Իտալիայից օգնություն խնդրեցին:
  • 1922 թվականի մարտի 17 - Իտալական զորքերը ընդգրկվել են Ֆիումեի մեջ:
  • 1924 թվականի հունվարի 27 - Հարավսլավիայի թագավորության և Իտալիայի միջև կնքվել է Հռոմեական պայմանագիրը, որով Ֆիումեն միացվել է Իտալիային, իսկ Հարավսլավիայի թագավորությունը ստացել է Սուշակը[7]:

Ֆիումեն Իտալիայի կազմում (1924-1943)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924 թվականի մարտի 16 - Ֆիումեն բռնակցվել է Իտալիային: Այսպիսով, Հռոմեական պայմանագիրը չեղյալ է հայտարարել Ռապալսկի պայմանագրի գործողությունները:
  • 1924 թվականի ապրիլի 7 - Ֆիումեի կառավարությունը չի ճանաչել պայմանագիրը և շարունակել է գոյություն ունենալ տարագրության մեջ:

Ռիեկան Խորվաթիայի Անկախ Պետության և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռիեկայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 8,7 9,5 12,4 16,1 20,9 24,6 27,7 27,6 23,6 18,6 13,4 10,0 17,8
միջին նվազագույնը (°C) 2,7 3,2 5,5 8,8 12,9 16,2 18,6 18,5 15,3 11,1 7,1 4,1 10,3
տեղումների քանակը (մմ) 135 114 104 111 102 111 82 100 165 176 183 154 1537
Աղբյուր՝ worldweather.org

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիեակայում գործում է համանուն «Ռիեակա» ակումբը: Ռիեական հաճախ հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում և մտնում է Եվրոպայի 200 լավագույն թիմերի կազմի մեջ:

Այս ակումբում գործում են նաև այլ մարզաձևեր: Օրինակ՝ բասկետբոլ, հանդբոլ, ջրագնդակ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցիներ և տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական միջնակարգ դպրոցի շենքը Ռիեկայում
  • Ռիեկայի հորիզոնական աշտարակ – գտնվում է Կույս Մարիայի Համբարձման եկեղեցու կողքին և օգտագործվում է որպես զանգակատուն: Գոթիկա, 1377 թվական:
  • Կույս Մարիայի Համբարձման եկեղեցի
  • Սուրբ Վիտայի տաճար (1638 թվական) – տաճար բարոկկո ոճով:
  • Սուրբ Իերոնիմա եկեղեցի – վերականգնվել է 1768 թվականին:
  • Սուրբ Ֆաբիանի և Սեբաստիանի եկեղեցի
  • Սուրբ Նիկոլայ եկեղեցի – կառուցվել է 1790 թվականին:
  • Կապուցինական եկեղեցի

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծովափնյա թանգարան
  • Ժամանակակից արվեստի թանգարան

Տներ և շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի ժողովրդական թատրոնը Ռիեկայում
  • Հետիոտների փողոց՝ Կորզոյի տներ
  • Քաղաքային աշտարակ
  • Ռիեկայի Ռադիոյի շենք - կառուցվել է 1848 թվականին:
  • Կարոլինա Ռիեքսկայայի առևտրի կենտրոն
  • Մատիազի տուն - կառուցվել է 1913 թվականին:
  • Շենք Յադրանի հրապարակում
  • Ադրիա պալատ - կառուցվել է 1897 թվականին:
  • Ռիեկայի Երկնաքեր - կառուցվել 1942 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. List of German exonyms for places in Croatia
  2. Sankt VeitСвятой Вит, покровитель Риеки; exonym — экзоним
  3. List of city name changes. Croatia
  4. В переводе խորվ.՝ rijeka, սլովեն.՝ reka, լատ.՝ flumen, իտալ.՝ fiume, գերմ.՝ fluß означает река
  5. Более распространено название գերմ.՝ Sankt Veit am Flaum, где գերմ.՝ flaum, фонетически близкое к լատ.՝ flumen, означает пух
  6. Данные переписи
  7. Massagrande, Danilo L. Italia e Fiume 1921—1924: dal 'Natale di sangue' all’annessione. — Milano, Cisalpino — Goliardica Istituto Editoriale, 1982.
  8. С. Н. Раковский, В. И. Булавин По Югославии. - М.: Просвещение, 1970.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]