Վարաժդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վարաժդին
խորվ.՝ Varaždin
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՎարաժդինի ժուպանություն
ՔաղաքապետԻվան Չեխոկ
Հիմնադրված է1181 թ.
Առաջին հիշատակում1181
Մակերես59,9 կմ², 34,5 կմ²
ԲԾՄ137 մ
Բնակչություն47 055 մարդ (2011)
Տեղաբնականունվարաժդինցի[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 42
Փոստային դասիչ42000
Պաշտոնական կայքvarazdin.hr
Վարաժդին (Խորվաթիա)##
Վարաժդին (Խորվաթիա)

Վարաժդին (խորվ.՝ Varaždin, գերմ.՝ Warasdin, լատին․՝ Varasdinum, հունգ.՝ Varasd), քաղաք Խորվաթիայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Զագրեբից 81 կմ դեպի հյուսիս, Դրավա գետի վրա։ Վարչական կենտրոնը Վարաժդինի ժուպանությունն է։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 47055 մարդ, իսկ 2001 թվականի տվյալներով եղել է 49075 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարաժդինի ամրոցը

Հնագիտական պեղումները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել դեռ հռոմեացիների ժամանակ։ Քաղաքի առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1181 թվականին։ 1209 թվականին խորվաթա-հունգարացի թագավոր Անդրաշ II Խորվաթիայի առաջին քաղաք Վարաժդինին տալիս է թագավորական ազատ քաղաքի պատվոգիր։

1756-1776 թվականներին Մարիա Թերեզա կայսրուհին ծառայել է Խորվաթիայի գլխավոր քաղաքում։ Այս պահին կառուցվում են բազմաթիվ պալատներ, որոնք պահպանվել են մինչև օրս։ Դրանք իրավունք են տալիս քաղաքը կոչել «բարոկկո թանգարան բաց երկնքի տակ»։ 1776 թվականին քաղաքը հրդեհից սարսափելի այրվել է գրեթե ամբողջովին։ Մայրաքաղաքը տեղափոխվել է Զագրեբ։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Վարաժդինը Խորվաթիայի խոշոր մշակութային և արդյունաբերական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում «Վինդիյա» խոշոր կաթի գործարանը, հայտնի է «Վարտեկս» տեքստիլ ֆաբրիկան։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարաժդինը հայտնի է իր «երեկոյան բարոկկո երաժշտությամբ»։ Երկրում հավաքվում են բազմաթիվ կատարողներ և ունկնդիրներ։ Համերգները տեղի են ունենում քաղաքի հին եկեղեցիներում և ամրոցներում։ Առավել հայտնի իրադարձություններից, որոնք գրավում էին հազարավոր զբոսաշրջիկներին, համարվում էր փողոցային արտիստների «Շպանցիրֆեստ» (Špancirfest) փառատոնը։

Իմրե Կալմանի Մարիցա օպերետտում կերպարներից բարոն Կոլոման Զուպանը ծնունդով Վարաժդինից էր, իսկ օպերետտի ամենահայտնի դուետը կոչվում է «Կգնանք Վարաժդին»։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարաժդինի ամրոց (14-16-րդ դար)
  • Վարաժդինի կաթոլիկ տաճար
  • Գեորգի Պոբեդոնոսցի ուղղափառ եկեղեցի (1884)
  • Տրակոշչան ամրոց
  • Վինդիյա քարանձավ

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Городецкая И. Л., Левашов Е. А. Вараждин // Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 63. — 363 с. — 5000 экз. — ISBN 5-17-016914-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]