Մետկովիչ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մետկովիչ | |||
| խորվ.՝ Metković | |||
| |||
| 43°3′0″N 17°39′0″E / 43.05000°N 17.65000°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Դուբրովնիկ Ներետվա և Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն | ||
| Մակերես | 51,2 կմ², 23,2 կմ² | ||
| ԲԾՄ | 5 մետր | ||
| Բնակչություն | ▼15 235 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+1 | ||
| Հեռախոսային կոդ | 020 | ||
| Փոստային դասիչ | 20350[2] | ||
| Ավտոմոբիլային կոդ | DU | ||
| Պաշտոնական կայք | grad-metkovic.hr(խորվ.) | ||
|
| |||
Մետկովիչ (խորվ.՝ Metković), քաղաք Խորվաթիայի հարավարևելյան մասում։ Բնակչությունը կազմում է 16 788 մարդ (2011): Ճնշող մեծամասնությունը (96 %) խորվաթներ են։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետկովիչ քաղաքը գտնվում է Ներետվա գետի վրա։ 10 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Օպուզեն քաղաքը, 25 կմ նույն ուղղությամբ՝ Պլոչե քաղաքը։ 90 կմ հարավ-արևելք գտնվում է Դուբրովնիկ քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Մոստարը։ Ավտոմոբիլային Մետկովիչ-Պլոչե ճանապարհը անցնում է Մետկովիչ քաղաքով։ Քաղաքի միջով անցնում է նաև Բանյա Լուկա-Մոստար-Պլոչե երկաթուղին։
Պատմություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության ժամանակ Մետկովիչից քիչ հյուսիս գտնվում էր Նարոնա մեծ քաղաքը, որի ավերակները կարելի է դիտել մինչև օրս։ Մետկովիչ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1420 թվականին։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը, Մետկովիչը փոքր բնակավայր էր։ Շնորհիվ Ներետվա գետի վրա կառուցած կամրջի և գետի նավահանգստի, Մետկովիչը դարձել է նավահանգստային կարևոր հանգույց։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1990-ական թվականների Խորվաթիայի պատերազմի ժամանակ Մետկովիչ քաղաքը ռմբակոծվել է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետկովիչում կան հետևյալ ուսումնական հաստատությունները՝
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Սլամնիգ - խորվաթ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ և թարգմանիչ։
- Դարիո Սռնա - խորվաթ ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlement — Croatian Bureau of Statistics, 2022.
- ↑ List of Croatian settlements and delivery post offices — 2022.
- ↑ «OS Stjepana Radića». Ossradica-metkovic.hr. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Արխիվացված 20 Փետրվար 2006 Wayback Machine
- ↑ «Srednja škola Metković – Naslovnica». Ssmetkovic.hr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Արխիվացված 12 Փետրվար 2006 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետկովիչ» հոդվածին։ |
| ||||||
