Ցրես (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
խորվ.՝ Cres | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 291,5 կմ², 19,5 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 2716 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Փոստային դասիչ | 51557 | |
Պաշտոնական կայք | cres.hr(խորվ.) | |
| ||
Ցրես (խորվ.՝ Cres, իտալերեն՝ Cherso), քաղաք Խորվաթիայում, կղզու նույն անունը կրող ամենամեծ քաղաքը։ Բնկաչությունը 2 959 մարդ (2001)։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցրեսը գտնվում է կղզու արևմտյան ափի կենտրոնական մասում։ Ավտոմոբիլային ճանապարհները քաղաքից դեպի հյուսիս տանում են դեպի Պորոզին գյուղ, իսկ դեպի հարավ Լոշին կղզին, որի հետ Ցրեսն միացված է կամուրջով։ Մեկ այլ ճանապարհ էլ քաղաքից դեպի արևելյան ափ տանում է Մերագ գյուղ, որը Կրկ կղզիի հետ միացված է լաստանավային գծով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրեսը Ադրիատիկի ամենահին քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվել է Պլինիոս Ավագի նամակում։ Հռոմեական ժամանակաշրջանում հայտնի էր որպես Ցիսսա (Cissa): Ցրեսի հռոմեական շինությունների մնացորդները պահպանվել են մինչև մեր ժամանակները։
VII դարում սլավոնները եկան Ադրիատիկ։ IX—X-րդ դարերում Խորվաթական թագավորությունը վերահսկում է Ցրես քաղաքը, XV-րդ դարում քաղաքը անցավ Վենետիկի հսկողության տակ, XV—XVI-րդ դարերում այստեղ կառուցվեցին իտալական ոճով բազմաթիվ շինություններ, այդ թվում` քաղաքի դարպասները և Արսան-Պատրիս պալատը։ 1459 թվականից ի վեր համարվում է կղզու վարչական և քաղաքական կենտրոնը, որին փոխարինել է Օսորի քաղաքը, որը աստիճանաբար անկում է ապրում։
1797 թվականին՝ Վենետիկյան Հանրապետության անկումից հետո Ցրեսը անցել է Ավստրիային։
1918-1921 թվականներին Ցրեսը Առաջին համաշխարհային պատերազմից հետո իտալացիների կողմից գրավվել է, Ցրեսը դարձել է Ադրիատիկի երեք կղզիներից մեկը (միասին Լոսինջը և Լասթովոն), որոնք անցել են Իտալիային, մնացածը անցելեն Հարավսլավիայի թագավորությանը, հետագայում Հարավսլավիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդգրկվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ։ Փլուզումից հետո 1990 թվականի վերջերին կղզին դարձել է անկախ Խորվաթիայի մաս։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

- Հին քաղաքի մուտքի մոտ ժամացույցի դարպաս։
- Քաղաքային խորհրդի (XV դար) շենքը, որտեղ գտնվում է Լապիդարիումի թանգարանը։
- Արսան-Պատրիս (XV դար) պալատը, այժմ քաղաքի թանգարանը։
- Ֆրանցիսկյան (XIV դար) և Բենեդիկտյան (XV դարի) վանքերը, վերջինիս հնագույն պատկերների մշտական ցուցադրությունն է։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальная страница города
- Туристическая страница города
- Handbook for foreign visitors to Croatia. Zagreb. 1997. ISBN 953-6593-009
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1. Luigi Tomaz, La Magnifica Comunità di Cherso, Foreword by Arnaldo Mauri, Conselve, 2010.
|