Կոպրիվնիցա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոպրիվնիցա | |||||
խորվ.՝ Koprivnica | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Ժուպանություն | Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա | ||||
Ղեկավար | Զվոնիմիր Մրշիչ | ||||
Առաջին հիշատակում | 1272 | ||||
Մակերես | 90,94 կմ² | ||||
ԲԾՄ | 149 մետր | ||||
Բնակչություն | 24 809 մարդ (2001) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 48 | ||||
Փոստային ինդեքսներ | 48000 | ||||
Պաշտոնական կայք | koprivnica.hr | ||||
| |||||
Կոպրիվնիցա (խորվ.՝ Koprivnica), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում: Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա ժուպանության խոշորագույն քաղաք: Բնակչությունը կազմում է 24 809 մարդ (2001 թվական), 2005 թվականի տվյալներով՝ 25 000 մարդ:
Կոպրիվնիցան գտնվում է Զագրեբից հյուսիս-արևելք (հեռավորությունը մայրաքաղաքից 75 կմ): 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Վարաժդին քաղաքը, 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Կրիժևցի քաղաքը, 22 կմ հարավ-արևելք՝ Ջուրջևաց քաղաքը:
Կոպրիվնիցան խոշոր տրանսպորտային հանգույց է: Այստեղ են հատվում երկաթուղային Զագրեբ - Բուդապեշտ և Վարաժդին - Օսիեկ մայրուղիները:
Կոպրիվնիցան արդյունաբերական քաղաք է: Տնտեսության հիմքը կազմում է սննդի, քիմիական և փայտամշակման արդյունաբերությունը: Քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից է Podravka ընկերությունը: Քաղաքում տեղակայված է նաև գարեջրի Carlsberg Croatia ընկերությունը, որն արտադրում է Pan գարեջուրը[1]:
Պատմություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1272 թվականին, բայց քաղաքի կարգավիճակ ստացել է 1356 թվականին:
16-րդ դարում քաղաքում կառուցվել է ամրոց՝ թուրքական հարձակումներից պաշտպանելու համար: 17-րդ դարում քաղաքը ապրել է բուռն զարգացում: Նույն դարում բարոկկո ոճով կառուցվել է Սուրբ Նիկոլայ եկեղեցին:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնվել է Սլավեն Բելուպո ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Գրադսկի մարզադաշտում:
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|