Կարլովաց
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Կարլովաց | |||||
| խորվ.՝ Karlovac | |||||
| |||||
| 45°29′35″N 15°33′21″E / 45.49306°N 15.55583°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Կարլովաչկա | ||||
| Հիմնադրված է | հուլիսի 13, 1579 թ. | ||||
| Առաջին հիշատակում | 1579 | ||||
| Մակերես | 401,1 կմ², 95,3 կմ² | ||||
| ԲԾՄ | 112 մետր | ||||
| Բնակչություն | ▼49 377 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||||
| Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
| Հեռախոսային կոդ | 047 | ||||
| Փոստային դասիչ | 47000[2] | ||||
| Ավտոմոբիլային կոդ | KA | ||||
| Պաշտոնական կայք | karlovac.hr | ||||
|
| |||||
Կարլովաց (խորվ.՝ Karlovac, գերմ.՝ Karlstadt, հունգ.՝ Károlyváros), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում, Կարլովացի ժուպանության վարչական կենտրոնն է։
Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 56 կմ հարավ-արևմուտք, Կորանա գետի Կուպու թափվելու տեղի հարևանությամբ։ Քաղաքով հոսում են ևս երկու գետեր` Դոբրան ու Մրեժնիցան։
Բնակչությունը 49.082 մարդ է (2001)։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքով են անցնում Զագրեբ-Ռիեկա ավտոմայրուղին ու երկաթգիծը։ Կարլովացը ավտոբուսային կանոնավոր երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ։
Կարլովացի արդյունաբերական գլխավոր ձեռնարկությունը գարեջրի` Խորվաթիայում խոշորագույն գործարանն է, որն արտադրում է «Կարլովաչկո» (Karlovačko) նշանավոր գարեջուրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլովացը հիմնադրվել է 16-րդ դարի վերջին որպես Կորանա և Կուպա գետերի միջև ընկած ամրոց։ Ամրոցի հիմքերը պահպանվել են մինչ օրս։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 1579 թվականին ավստրիացի էրցհերցոգ Կարլ II-ի հրամանով, ում անունով էլ ամրոցն անավանակոչվել է։
Նրա հիմնական նպատակն էր Կուպայի հովիտը պահպանել թուրքական հարձակումներից, ինչը հաջողվել է. թուրքերը յոթ անգամ պաշարել են այն (վերջին անգամ 1672 թվականին)` այդպես էլ չկարողանալով գրավել ամրոցը։
Թուրքական հարձակման վտանգը չեզոքացնելուց հետո քաղաքն ընդարձակվել է մինչև ամրոց և շնորհիվ իր աշխարհագրական հաջող դիրքի` սկսել է արագ զարգանալ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Խորվաթիայի հետ Կարլովացը մտել է Հարավսլավիայի թագավորության, իսկ ավելի ուշ` Հարավսլավիայի կազմի մեջ։
Հարավսլավիայի փլուզումից հետո 1991 թվականին քաղաքը դարձել է անկախ Խորվաթիայի մաս։ Դրանից հետո սկսված պատերազմի արդյունքում Կարլովացը լուրջ վնասներ է կրել. շատ շինություններ քանդվել ու վնասվել են։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Երրորդության եկեղեցի։ Կառուցված է բարոկկո ոճով հին քաղաքում։
- Զորինի պալատ
- Քաղաքային թանգարան
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուստավ Կրկլեց (1899-1977) - խորվաթ բանաստեղծ, թարգմանիչ
- Գայո Պետրովիչ (1927-1993) - հարավսլավացի փիլիսոփա-մարքսիստ
- Վանյա Շուտլիչ (1925-1989) - հարավսլավացի փիլիսոփա, ֆենոմենոլոգ
- Վեչեսլավ Խոլեվաց (1917-1970) - Հարավսլավիայում պարտիզանական շարժման ներկայացուցիչ, Հարավսլավիայի ազգային հերոս, Զագրեբի քաղաքապետ (1952-1963)
- Ալֆրեդ Ֆրեդի Կրուպա (ծնվ.` 1971) - խորվաթ ժամանակակից նկարիչ։ Բազմամասնագիտական նկարիչ Ալֆրեդ Ֆրեդի Կրուպան համարվում է New Ink Art շարժման առաջամարտիկ ուժ, որի համար նա ստացել է միջազգային ճանաչում։
- Աննա Վիդովիչ (ծնվ.` 1980) - խորվաթ կիթառահար
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլովաց» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
