Jump to content

Քյութահյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուտինաից)
Քաղաք
Քյութահյա
թուրքերեն՝ Kütahya
Քյութահյա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՔյութահյայի մարզ[1]
Այլ անվանումներԿուտինա
Մակերես2,484.16 կմ²
ԲԾՄ970 մետր
Բնակչություն224․898 մարդ (2012)
Խտություն100/կմ2 (260/sq mi) մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ43000–43999
Ավտոմոբիլային կոդ43
Պաշտոնական կայքwww.kutahya.gov.tr (թուրքերեն)
Քյութահյա (Թուրքիա)##
Քյութահյա (Թուրքիա)

Քյութահյա (նախկինում Kotyaion) (թուրքերեն՝ Kütahya) կամ Կուտինա, քաղաք Արևմտյան Հայաստանարևմտյան հատվածում։ Բնակչությունը կազմում է 237,804 մարդ (2011)։ Քաղաքով հոսում է Պորսուկ գետը։ Ծովի մակարդակից գտնվում է 969 մետր բարձրության վրա։ Քյութահյայի մարզկենտրոնն է։ Տարաշածրջանն հայտնի է զառիթափերով, գյուղատնտեսական հողատարածքներով և հյուսիսից արևմուտք ձգվող բարձրադիր լեռնագագաթներով[2]։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիայում, պատմական Փռյուգիայի տարածքում, Կ.Պոլսից 125 մղոն տարածության վրա, դեռ անտիկ շրջանում գոյություն է ունեցել Kotyaion քաղաքը, որն այժմ կոչվում է Քյութահյա, և այստեղ հայեր այլևս չեն ապրում։ Բայց միջնադարում Քյութահյայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել, որտեղ էլ 14-15-րդ դդ. աստիճանաբար թափ է հավաքել և զարգացել հախճապակյա սալիկներ պատրաստելու արհեստը, և ձևավորվել է Քյութահյայի հայկական սալիկների դպրոցը։ Ամենավաղ պահպանված նմուշները թվագրվում են 16-րդ դարին։

Վաղ քյութահյական հայկական սալիկները երկգույն են՝ սպիտակ և կապույտ, և միայն 17-րդ դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ և հայտնի հայկական կարմիր (tomato-red color armenian) գույները։ Քյութահյան դարձավ հայկական հախճապակու արտադրության կենտրոն, և Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքն, ի տարբերություն հայ վարպետների "քրիստոնեական" սալիկների, "իսլամական" թեմատիկայով էր։

Կուտինայի խեցեգործության մեջ առաջնահերթ էր դեկորատիվ սալիկների պատրաստումը, որոնք կիրառվել են հայկական և հունական եկեղեցիները, օսմանյան մզկիթները հարդարելու համար։ Նշանավոր են Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Հարության տաճարի (1719 թ.), Կեսարիայի Ս. Կարապետ վանքի Ս. Հրեշտակապետ եկեղեցու (1797 թ.), Ս. Կարապետի գերեզմանի մատուռի (1757 թ.), Կ. Պոլսի մի շարք եկեղեցիների ներքնամասը գարդարող՝ կուտինահայերի պատրաստած հախճապակիները։ Իշխողը կապույտ և սպիտակ երկրաչափական զարդանախշն է։ Կուտինայի խեցեգործական կարևոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս էին գալիս համաշխարհային շուկա, սափորներ, ամաններ, պնակներ, որոնք աչքի էին ընկնում նրբագեղ ուրվագծով, բուսական և երկրաչափական զարդանախշով, կանաչի, կապույտի, դեղինի և սպիտակի մաքուր համադրություններով։ Կուտինայում արտադրված բազմաթիվ իրեր պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Լոնդոն, Լենինգրադ, Փարիզ, Բրյուսել, Ստամբուլ, Վենետիկ, Երուսաղեմ), որոնցից մի քանիսի վրա պահպանվել են «Այվազ», «Աբրահամ» և այլ վարպետների անունները։

1869 թվականին Քյութահյայում է ծնվել Կոմիտասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. http://www.newadvent.org/cathen/04422a.htm Catholic Encyclopaedia: Cotiaeum.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյութահյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 25