Չակովեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Չակովեց
խորվ.՝ Čakovec
Դրոշ Զինանշան
Flag of Cakovec.svg 90x160px

Čakovec Photomontage.png
Կոորդինատներ: 46°23′0″ հս․ լ. 16°26′0″ ավ. ե. / 46.38333° հս․. լ. 16.43333° ավ. ե. / 46.38333; 16.43333
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես72,8 կմ²
ԲԾՄ164±1 մետր
Բնակչություն15 790 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 40
Փոստային ինդեքս40000
Փոստային ինդեքսներ40 000
Ավտոմոբիլային կոդČK
Պաշտոնական կայքcakovec.hr
##Չակովեց (Խորվաթիա)
Red pog.png
Čakovec Trgovački kasino.jpg
Muzej Međimurja Čakovec.jpg

Չակովեց[1] (խորվ.՝ Čakovec[2]), քաղաքը գտնվում է Խորվաթիայի հյուսիսային հատվածում: Խոշորագույն վարչական կենտրոն է: Ըստ 2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 15 790 մարդ:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակովեցը գտնվում է երկրի հյուսիսային շրջանում ՝ Դրավա և Մուրա գետերի միջակայքում, որը հայտնի է որպես Մեդժիմուրը : Երկրի երկրորդ հյուսիսային քաղաքներից է Մուրսկո Սրեդիշչեն:

Արևմուտքից 7 կմ, իսկ հյուսիսից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սլովենիայի սահմանը, իսկ Հունգարիայի սահմանն արևելքից 20 կմ հեռավորության վրա:

Չակովեց քաղաքից 12 կմ հարավ գտնվում է Վարաժդին քաղաքը, իսկ հյուսիսից 15 կմ հեռավորության վրա Մուրսկո Սրեդիշչե քաղաքը:

Հունգարիայից մինչև Վեհգրի, Զագրեբ ինչպես նաև Խորվաթիայի և Սլովենիայի հարևան քաղաքներ տանող գործում մի քանի երկաթուղիներ: Քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա փոքր օդանավակայան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2001 թվականի մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 15 790 մարդ, իսկ ծայրամասերի հետ միասին բնակչության թիվը կազմում է 30 455 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնություններից են՝ խորվարները (93%) և գնչուները (3.6%):

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակովեցը զարգացած արդյունաբերական քաղաք է: Հիմնական ոլորտներն են՝ տեքստիլ, կոշկեղեն, մետաղագործություն, տպագրություն, սննդամթերք և քիմիական արդյունաբերություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության ժամանակներում ժամանակակից քաղաքի տարածքում տեղակայված էր Ակուամա ճամբարը:

Ժամանակակից անունով առաջին անգամ քաղաքը նշվում է 1328 թվականին: Քաղաքը կոչվել է Հունգարիայի իշխան Դմիտրի Չակի անունով:

1466 թվականին իշխանությունն անցնում է իշխան Զրինսկի ընտանիքին, որից հետո քաղաքը սկսում է արագ զարգանալ: 1576 թվականին Չակովեցը քաղաքային արտոնություններ ստացավ:

1738 թվականին քաղաքը խիստ ավերվել է երկրաշարժի հետևանքով, իսկ 1741 թվականին մեծ հրդեհ է բռնկվել: 1848 թվականին քաղաքը միացավ Խորվաթիային, որն ուներ ինքնավարություն Ավստրո-Հունգարիայի կազմում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Խորվաթիայի հետ միասին Չակովեցը ընդգրկվել է սերբական , խորվաթական և սլավոնական թագավորության, իսկ հետո Հարավսլավիայի կազմում: 1941-1945 թվականներին գրավված է եղել հունգարական բանակի կողմից: 1991 թվականից ի վեր քաղաքը եղել է որպես անկախ Խորվաթիայի մաս:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զրինսկի ամրոցը , Այժմ այնտեղ տեղակայված է Մեդժիմուրա թանգարանը
  • Սեցեսիոնի պալատը՝ կառուցված է Վիեննայի կայսրության ոճով
  • Սուրբ Նիկոլայ
  • Զրինսկի պարկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]