Ռոչ (խորվ.՝ Roč, գերմ.՝ Rotz, իտալ.՝ Rozzo d'Istria) փոքրիկ հնագույն քաղաք , որը գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիս-արևելքում, Իտալիայի Տրիեստ քաղաքից մոտ 50 կմ դեպի հարավ-արևելք։ Ռոչը Խորվաթիայի առաջին տպագիր գրող Յուրի Ժակոնի ծննդավայրն է։
Հռոմեացիների ժամանակ այն հայտնի էր որպես «Կաստրում Ռոտի» (Castrum Rotium) կամ «Ռոցի» ( Rocium): Քաղաքի առաջին վավերագրական հիշատակումը վերաբերվում է 1064 թվականին։ Հին սլավոնական պատմության մեջ քաղաքը հայտնի է այն բանի համար, որ այստեղ 1483 թվականին տպագրվել է առաջին Խորվաթական գիրքը։ Իր պատմության ընթացքում քաղաքը, ինչպես Իստրիայի բոլոր բնակավայրերը, բազմիցս փոխել է իր հովանավորները։ 1064 թվականից մինչև 1209 թվականը գտնվում էր Իստրիայի Մարգրավի տիրապետության ներքո, 1420 թվակից մինչև Վենետիկի հանրապետության անկումը ավստրիացիների դեմ պայքարի անկյունաքարն էր։ Հետագայում քաղաքը դառնում է Իլրիյան նահանգի ինքնավար մարզ, ապա ընկնում է Ավստրիայի կայսրության տարածքում, որտեղ այն մնացել է մինչև 1918 թվականի աշունը։ 1918-1943 թվականներին քաղաքը իտալական պետության մի մասն էր, իսկ 1947 թվականին, Փարիզի խաղաղության ստորագրությունից հետո, դարձավ Հարավսլավիայի հանրապետություն։
Ռոչ քաղաքը Խորվաթյայի կարեևոր մշակութային կենտրոններից է իր բացառիկ հուշարձանների պատմությամբ և ճարտարապետությամբ։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է դատել քաղաքյին պատերի լավ պահպանվածության մասին, որը կառուցվել է՝ 1421 թվականին վենետիկյանների կողմից։ Քաղաքի մոտակյքում պահպանվել է Սուրբ Կուտի եկեղեցին, որը կառուցվել է՝ 14-րդ դարում (պատերին կարելի է տեսնել XIII-րդ դարում կատարված փոքրիկ գրություններ)։
Սան Ռոկկոն և Սուրբ Բարդուղեմեոս եկեղեցինները 1494 թվականիան վերանորոգվոլ են իսկ 1746 և 1765 թվականներին կատարվել են փոփոխություններ։ Հարևան Խում քաղաքը «ամենափոքրն է աշխարհում» միանում 7 կմ հեռավորության վրա գտնվող Ալեյա Գլագոլիցային, որը ստեղծվել է ի պատիվ ամենահին տեսակի սլավոնական գրի։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակչության հիմնական մասը կազմում էին իտալացիները, ներկայումս մարդիկ, խոսում են իտալերեն, անգլերեն, որը կազմում է քաղաքի բնակիչների միայն փոքր տոկոսը։