Սիսակ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սիսակ
խորվ.՝ Sisak
Դրոշ
Vlag sisak.gif

Sisak collage.png
Կոորդինատներ: 45°29′16″ հս․ լ. 16°22′27″ ավ. ե. / 45.48778° հս․. լ. 16.37417° ավ. ե. / 45.48778; 16.37417
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Մակերես 423 կմ²
ԲԾՄ 100 մետր
Բնակչություն 33 322 մարդ (2005)
Հեռախոսային կոդ 044
Փոստային ինդեքսներ 44000
Ավտոմոբիլային կոդ SK
Պաշտոնական կայք sisak.hr
##Սիսակ (քաղաք) (Խորվաթիա)
Red pog.png

Սիսակ (խորվ.՝ Sisak, գերմ.՝ Sissek, հունգ.՝ Sziszek), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 57 կմ հարավ-արևելք` Օդրա, Կուպա և Սավա գետերի միախառնման տեղում։

Բնակչությունը 33.322 մարդ է (2011)[1]: Սիսակը Սիսակ-Մոսլավինա շրջանի վարչական կենտրոնն է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակի ամրոցը

Քաղաքը գտնվում է Զագրեբ - Սիսակ - Պետրինյա ավտոմայրուղու և Զագրեբ - Սիսակ - Խրվաթսկա-Կոստայնիցա երկաթգծի հարևանությամբ։ Կանոնավոր ավտոբուսային և երկաթուղային կապով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքներին։

Սիսակը Խորվաթիայի գետային խոշորագույն նավահանգիստն է։ Քաղաքից սկսած` Սավա գետը նավարկելի է, և նավերը նրանով հասնում են մինչև Դանուբ:

Քաղաքում գործում են մետալուրգիական, թեթև, սննդի, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։

Սիսակը քաղաք-առողջարան է` բազմաթից հանքային աղբյուրներով, որոնցում ջրի ջերմաստիճանը 42-54 °C է։ քաղաքիից ոչ հեռու գտնվում է Լոնսկո պոլե (Lonjsko polje) բնության պարկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակի Սուրբ Խաչ եկեղեցին

Քաղաքն ունի մոտ 2.500 տարվա պատմություն։ Մինչև Հռոմեական կայսրության ներխուժումը քաղաքը կելտական էր և կոչվում էր Սեգեստիկա։ Հռոմեական կայսրության օրոք երեք գետերի միախառնման տեղում գտնվող քաղաքը արագ զարգացավ` ձեռք բերելով Պանոնիա նահանգի մայրաքաղաքի կարգավիճակ։ Արդեն Սիսցիա անունը կրող քաղաքի եպիսկոպոս Կվիրինումը, որ 309 թվականին նահատակվեց հռոմեացիների ձեռքով, դարձավ քաղաքի հովանավոր սուրբը։

Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը բազմիցս նվաճվել է հոների, ավարների, սլավոնների կողմից։ 9-րդ դարում սլավոնները, հաստատվելով Սավա գետի ափին, միաձուլեցին ոչ սլավոններին։ Այդ ժամանակից քաղաքը պատկանել է տեղացի իշխաններին, ապա հունգարա-խորվաթական իշխանությանը։

16-րդ դարում քաղաքի վրա հարձակվում են թուրքերը: Նրանցից պաշտպանվելու համար կառուցվում են հզոր ամրություններ։ Սիսակը պատմության մեջ է մտել, երբ Սրբազան Հռոմեական կայսրության զորքերը Սիսակի ճակատամարտում ջարդում են թուրքական զորքերին, որը Բալկաններում թուքերին հետ մղելու առաջին լուրջ հաջողությունն էր։ Սավայի շրջանը անցնում է Հաբսբուրգների իշխանությանը։

Առաջին աշխարհամարտից հետո ամբողջ Խորվաթիայի հետ Սիսակը դառնում է Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մաս, իսկ ավելի ուշ` Հարավսլավիայի թագավորության մաս։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքի մերձակայքում ակտիվ գործողություն են ծավալել հակաֆաշիստական պարտիզանական ջոկատները, իսկ բուն քաղաքում ֆաշիստները ձևավորել են համակենտրոնացման ճամբար, որում ոչնչացվել են բազմաթիվ սերբեր, հրեաներ և գնչուներ:

Հարավսլավիայի տրոհումից հետո 1991 թվականին քաղաքը մտավ Խորվաթիայի կազմի մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիսակը տուժել է սերբերի կրակոցներից։ Մարտական գործողությունների դադարից հետո քանդված ու վնասված շենքերը վերականգնվել են։ 1991-1992 թվականներին քաղաքում տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, որի արդյունքում սպանվել են բազմաթիվ սերբեր, ինչպես նաև մի քանի խորվաթներ և բոսնիացի մուսուլմաններ։

Հին կամուրջ Կուպա գետի վրա

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16-րդ դարի եռանկյունաձև ամրոց Կուպա և Սավա գետերի միջև
  • Մալի Կապտոլ (Mali Kaptol) պալատ` բարոկկո ոճով, Վելիկի Կապտոլ (Veliki Kaptol) պալատ` կլասիցիզմի ոճով
  • Կուպայի հին կամուրջ
  • Սուրբ Խաչ եկեղեցի
  • Հռոմեական Սիսցիա քաղաքի ավերակներ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. POPULATION BY AGE AND SEX, BY SETTLEMENTS, 2011 CENSUS
  2. «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 03.06.2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]