Մակարսկա
Քաղաք | ||
---|---|---|
Մակարսկա | ||
Makarska | ||
![]() Մակարսկայի նավահանգիստը | ||
Երկիր | ![]() | |
Ժուպանություն | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Քաղաքապետ | Մարկո Օժիչ-Բեբեկ | |
Մակերես | 28 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա | |
Խոսվող լեզուներ | Խորվաթերեն | |
Բնակչություն | 13 716 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Խորվաթներ | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 021 | |
Փոստային ինդեքսներ | 21300 | |
Ավտոմոբիլային կոդ | MA | |
Պաշտոնական կայք | makarska.hr | |
| ||
Մակարսկա (խորվ.՝ Makarska), առողջարանային քաղաք Խորվաթիայի հարավում՝ Դալմաթիայի պատմական երկրամասի Սպլիտսկո Դալմատինսկա ժուպանությունում:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին՝ Սպլիտսկո Դալմատինսկայի վարչական կենտրոն Սպլիտից 60 կմ և Դուբրովնիկից՝ 140 կմ հեռավորության վրա:
Տարածքը ամբողջովին գտնվում է ծովեզրի վրա: Ամենաբարձր կետը Սուրբ Յուրիի լեռն է՝ 1762 մետր բարձրությամբ:
Կլիման միջերկրածովային է: Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազդեցություն ունի Ադրիատիկ ծովը: Տարվա ամենատաք եղանակը ամառն է: Միջին ամառային ջերմաստիճանը` 26 աստիճան:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 13 716 մարդ[1]: Հիմնական բնակիչները խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 96 %-ից ավելին:
Կան նաև մեծ քանակությամբ սերբեր: Բնակչության հիմնական մասը խոսում է խորվաթերենով և դավանում կաթոլիկություն:
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակարսկան Խորվաթիայի կարևորագույն առողջարաննեից մեկն է: Զբոսաշրջությունը համարվում է քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը:
Քաղաքի հին թաղամասում գտնվում է նավահանգիստ: Կան բազմաթիվ հյուրանոցներ, սրճարաններ և խանութներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խորվաթիայի 2011 թվականի մարդահամարի տվյալներ, Խորվաթիայի Հանրապետություն, Զագրեբ, Ազգային վիճակագրական ծառայություն