Սպլիտսկո Դալմատինսկա
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Ժուպանիա | ||||
| Մտնում է | Դալմաթիա | ||||
| Ներառում է | 16 քաղաք 39 գյուղ 367 բնակավայր | ||||
| Վարչկենտրոն | Սպլիտ | ||||
| Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
| Հիմնական լեզու | Խորվաթերեն | ||||
| Բնակչություն (2011) | 454 798 (2-րդ տեղ) | ||||
| Տարածք | 4540 (2-րդ տեղ) | ||||
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 1762 մ | ||||
| Սահմանակցում է | Շիբենիկ Կնին, Դուբրովնիկ Ներետվա և Արևմտյան Հերցեգովինա կանտոն | ||||
| Ժամային գոտի | +1 | ||||
| ISO 3166-2 կոդ | HR-17 | ||||
| Անվանված է | Սպլիտ և Դալմաթիա | ||||
| dalmacija.hr(խորվ.) և dalmacija.hr/en/(անգլ.) | |||||
Սպլիտսկո Դալմատինսկա (խորվ.՝ Splitsko-dalmatinska županija), ժուպանիա, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու Դալմաթիա պատմական երկրամասում[1]։
Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սպլիտն է՝ ավելի քան 221,000 մարդ բնակչությամբ։
Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանիան գտնվում է Միջին Դալմաթիայում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ։ Բացի ցամաքային տարածքներից, ներառում է նաև բազմաթիվ խոշոր կղզիներ, որոնցից ամենախոշորը Բրաչն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպլիտսկո Դալմատինսկան տարածքով երկրորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 4540 կմ² տարածք)։
Ամենաբարձր կետը Սվետի Յուրե լեռնագագաթն է՝ 1762 մետր բարձրությամբ։ Երկրամասի տարածքով անցնում է Ցետինա գետը։
Ափամերձ գոտիներում և կղզիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանամեձ գոտում կլիման բարձր լեռնային է։
Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 26 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Սպլիտսկո Դալմատինսկայի բնակչությունը կազմում է 463 676 մարդ։
Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 96 %-ը։
Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը (1,19 %), ալբանացիները (0,19 %), բոսնիացիները (0,19 %), սլովենները (0,19 %) և չեռնոգորցիները (0,13 %)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանություն». dalmacija.hr. Խորվաթիայի Հանրապետություն. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
| |||||||||||||||||
