Մեջիմուրսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեջիմուրսկա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԽորվաթիայի վարչական բաժանում
Մտնում էԽորվաթիա
ՎարչկենտրոնՉակովեց
Տարածք730 կմ²
Սահմանակցում էVaraždin County? և Koprivnica-Križevci County?
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
ISO 3166-2 կոդHR-20
Հեռախոսային կոդ40
medjimurska-zupanija.hr

Մեջիմուրսկա (անգլ.՝ Međimurska županija), վարչական-տարածքային միավոր Խորվաթիայի հյուսիսում։ Գտնվում է Դրավա և Մուրա գետերի միջև։ Տարածքի պատմական ոչ ապաշտոնական անվանումը Մեջդիմուրիե է, որը ծագում է Մուրա գետի անունից և միջև (խորվ.՝ međi) բառից։ Մեջիմուրսկայում է արտադրվում խորվաթական հայտնի տուրոշ պանիրը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուպանության տարածքը 729 կմ² է։ Այն ամենից փոքրն է (Զագրեբ քաղաքից հետո), սակայն միաժամանակ ամանախիտ բնակեցվածը` 156.11 1 կմ² տարածքում։ Այն նաև Խորվաթիայի ծայրագույն հյուսիսային ժուպանությունն է. հարավից սահմանակցում է միայն Վարաժդինսկային։ Մեջիմուրսկան հյուսիս-արևելքից սահմանակցում է Հունգարիային, իսկ հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում` Սլովենիային։

Մեջիմուրսկան բավական ցածրադիր է. նրա բարձրությունը ծովի մակարդակից 120-344 մ է։ Հողը բերրի է։ 729 կմ² ընդհանուր մակերեսից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է գրեթե կեսը` 360 կմ²։ Անտառներն ու արոտավայրերը զբաղեցնում են 105 կմ² տարածք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով ժուպանության տարածքում բնակվում էր 113.804 մարդ, որի 96 %-ը խորվաթներ են։ Մեջիմուրսկայի ազգային փոքրամասնություններից են հունգարները, սլովենները (516), ալբանացիները (200) և գնչուները (5.107), սերբեր (249), ռուսներ (137)[1]։

Բնակիչների շրջանում գերիշխում է խորվաթերենի կայկավյան բարբառը (խորվաթերենի գրական հիմքը շտակավյան բարբառն է)[2]։ Շրջանի ավանդույթներն ու խոհանոցը իրենց վրա են կրել հունգարական ազդեցությունը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջիմուրսկայի կազմի մեջ է մտնում 25 միավոր` 3 քաղաք և 22 համայնք։

    • Բելիցա
    • Վրատիշինեց
    • Գորիչան
    • Գորնի Միխալիեվեց
    • Դեկանովեց
    • Դոմաշինեց
    • Դոնյի Վիդովեց
    • Դոնյի Կրալյովեց
    • Դոնյա Դուբրովա
    • Կոտորիբա
    • Մալա Սուբոտիցա
    • Նեդելիշչե
    • Օրեխովիցա
    • Պոդտուրեն
    • Պրիբիսլավեց
    • Սվետա Մարիա
    • Մուրայի Սվետի Մարտին
    • Սվետի Յուրայ նա Բրեգու
    • Սելնիցա
    • Ստրախովնինեց
    • Շենկովեց
    • Շտրիգովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջիմուրսկա» հոդվածին։