Իստրիա (Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իստրիա
Istarska županija
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԺուպանիա
Մտնում էԻստրիա
Ներառում է10 քաղաք
31 գյուղ
656 բնակավայր
ՎարչկենտրոնՊազին
Խոշորագույն քաղաքՊուլա
Հիմնական լեզուԽորվաթերեն
Բնակչություն (2011)
208 055 (6-րդ տեղ)
Տարածք2813  (10-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 1396 մ
Սահմանակցում էՊրիմորսկո Գորանսկա
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդHR-18
Հեռախոսային կոդ52
Ավտոմոբիլային կոդPU
istra-istria.hr

Իստրիա (խորվ.՝ Istarska županija), ժուպանիա, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու Իստրիա թերակղզու վրա։

Վարչական կենտրոնը Պազինն է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Պուլան՝ ավելի քան 59,000 մարդ բնակչությամբ[1]։

Իստրիայի ժուպանությունը գտնվում է Իստրիա թերակղզում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Սլովենիայի հետ ցամաքային սահմանի մոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստրիան տարածքով տասներորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 2813 կմ² տարածք)։

Ամենաբարձր կետը Ուչկա լեռնագագաթն է՝ 1396 մետր բարձրությամբ։

Ափամերձ գոտիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Սլովենիայի սահմանամեձ գոտում կլիման լեռնային է։

Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 24 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։

Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 5 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Իստրիայի բնակչությունը կազմում է 208 055 մարդ։

Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 71,88 %-ը։

Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են իտալացիները (6,92 %) և սերբերը (3,2 %)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]