Զադար (Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զադար
Zadarska županija
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԺուպանություն
Մտնում էԽորվաթիա
Ներառում է6 քաղաք
28 գյուղ
226 բնակավայր
ՎարչկենտրոնԶադար
Հիմնական լեզուԽորվաթերեն
Բնակչություն (2011)
170 017 (10-րդ տեղ)
Տարածք2813  (10-րդ տեղ)
Սահմանակցում էՊրիմորսկո Գորանսկա, Lika?, Շիբենիկ Կնին և Լիչկո Սենսկա
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդHR-13
Հեռախոսային կոդ23
Ավտոմոբիլային կոդZD
zadarska-zupanija.hr

Զադար (խորվ.՝ Zadarska županija), ժուպանություն, որը գտնվում է Խորվաթիայի կենտրոնական հատվածում՝ Բալկանյան թերակղզու վրա։

Վարչական կենտրոնը նույնանուն Զադար քաղաքն է՝ ավելի քան 72,000 մարդ բնակչությամբ[1]։

Զադարի ժուպանությունը գտնվում է կենտրոնական Խորվաթիայում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զադարը տարածքով հինգերորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 3646 կմ² տարածք)։

Ափամերձ գոտիներում և կղզիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Բացի հիմնական ցամաքից, Զադարի երկրամասի կազմի մեջ են մտնում նաև ավելի քան 300 կղզիներ, որոնք միավորվում են Զադարյան կղզեխմբի կազմի մեջ։

Ցամաքային տարածքներում սահմանամեձ գոտիներում կլիման չորային և լեռնային է։

Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 25x °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Զադարի բնակչությունը կազմում է 170 017 մարդ։

Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 93,30 %-ը։

Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը, իտալացիները, բոսնիացիները և ալբանացիները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադար (Խորվաթիա)» հոդվածին։