Պուլա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պուլա | |||||
Pula | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 177 թ. | ||||
Մակերես | 62,080 կմ² | ||||
ԲԾՄ | 30±1 մետր, 0±1 մետր | ||||
Բնակչություն | 57 460 մարդ (2011) | ||||
Կրոնական կազմ | խորվաթներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+385)52 | ||||
Փոստային ինդեքս | 52100 | ||||
Փոստային ինդեքսներ | 52100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PU | ||||
Պաշտոնական կայք | pula.hr և pulainfo.hr | ||||
| |||||
Պուլա (իտալերեն և Istro-Romanian: Pola, սլովեներեն՝ Pulj), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի Իստրիա թերակղզու արևմտյան ափին: Քաղաքի տարածքն է 62,080 քառակուսի կիլոմետր, ըստ 2011[1] թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 57․460 մարդ:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլան Խորվաթական ամենամեծ քաղաքներից մեկն է: Դա կապված է խոշոր քաղաքների ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ երկարամյա տրանսպորտի կանոնավոր ծառայության հետ: Պուլայի ավտոմայրուղու երկայնքով անցնում է Ռովին, Պորեչ և Ումագ քաղաքները: Ինչպես նաև Ռիեկայի և հետագայում Խորվաթիայի մյուս շրջաններով:
Քաղաքի մոտակայքում է գտնվում միջազգային օդանավակայանը:
Քաղաքի բնակչությունը բազմազգ է, նրանցից շատերը՝ խորվաթներն են:
Բնակչությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, գինեգործությամբ, նավաշինությամբ, ապակե իրերի արտադրությամբ և շինարարության ոլորտներում: Shipyard Uljanik, արդյունաբերությունը ամենահին ձեռնարկություններից մեկն է: Պուլայի հարավում կան հայտնի զբոսաշրջային վայրեր, իսկ քաղաքի մոտ, Բրիոնի կղզում գտնվում է ազգային պարկը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլան հիմնադրվել է հին հույների կողմից, դառնալով Ադրիատիկի հյուսիսում առաջին հունական գաղութներից մեկը: Քաղաքը ծաղկեց ՀԻՆ Հռոմի դարաշրջանում: Հռոմեացիները գնահատում են քաղաքի կարևոր ռազմական դիրքը, ըստ հռոմեացիների՝ Պուլա քաղաքը ամենամեծ և ամենակարևոր քաղաքներից մեկն է, որը հայտնի է Pietas Iulia Pola անունով: Հռոմեական ժամանակների շատ տեսարժան վայրեր, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, պատկերում են քաղաքի, հզորությունը և կարևորությունը այս դարաշրջանում: 478 թվականից անկման ապրեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը: 1150 թվականին, քաղաքը սկսեց պատկանել Վենետիկի, Պուլայի և Իստրիայի, լանգոբարդներ, օստոգոթեր, ֆրանկներ, սլավոններ ցեղերին: Վերջիններս 7-րդ դարում բնակություն են հաստատել Իստրիայում:
Պուլա քղաքը Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ էր գտնվում ավելի քան 600 տարի, մինչև 1797 թվականը ընկած ժամանակահատվածը: 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում քաղաքը հաճախակի հայտնվում էր պատերազմական շեմին: Պատերազմների ընթացքում Հին Հռոմեկան հուշարձանները լիովին ոչնչացվել են: 1813 թվականին Նապոլեոնի հետ պատերազմների ավարտից հետո Պուլան մտնումէ Ավստրիայի կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի Ռապոլի պայմանագրի հիման վրա , ամբողջ թերակղու հետ Ինստրիան անցավ Իտալիային տիրապետության տակ, իսկ Դալմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների, սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագավորությունը: 1943 թվականին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Պուլան զբաղեցնում էր գերմանական զորքերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականի փետրվարին քաղաքը դարձավ ՀՍՖՀ-ի մի մասը, բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները: 1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ Պուլան դարձավ անկախ Խորվաթիայի մաս:
1875 թվականի հունվարի 28-ին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերվել է Պոլանա աստերոիդ, իսկ 1871-1914 թվականներին Պուլայի աստղադիտարանում հայտնաբերվել է 29 աստերոիդ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հին Հռոմեական Ամֆիթատրոն - կառուցվել է առաջին դարում: Հսկա շինությունը (չափերը 133x105 մետր) կաեռուցված է ավելի քան 23 հազար հանդիսատեսի համար: Կառույցը պահպանված է շատ լավ: Այժմ ամֆիթատրոնում անցկացվում են խոշոր համերգներ, մասնավորապես, 2005 թվականին այնտեղ տեղի է ունեցել Պատրիկիո Բուննետի համերգը:
- Համաժողով-Հռոմեական ֆորում՝ սիրված վայր, երգչախմբերի կատարման համար:
- Հաղթական կամար Սերգիեվ (Ոսկե դարպասներ)- հնագույն հռոմեական պատը: Այնուհետև այն կառուցվել է քաղաքի դարպասների ներսում:Քաղաքի պատերի մնացորդների մոտ:
- Օգոստոս տաճարը - Հին Հռոմեական տաճարը լավ վիճակում է:
- Մայր տաճար - Ժամանակակից շենքը 4-5-րդ դարերի վաղ քրիստոնեական եկեղեցու միջնադարյան վերակառուցման արդյունքն է:
- Քաղաքապետարան, կառուցվել է՝ 1296 թվականին:
- Սուրբ Նիկոլայ եկեղեցի, կառուցվել է 6-րդ դարում:
- Կաշտել բերդ, կառուցվել է 17-րդ դարում:
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրոսիկ Վալտեր (ծնված 1977 թվականին), Խորվաթիայի ֆուտբոլիստ, «Ռովինջ» ակումբի պաշտպան:
- Լաուրա Անտոնելի (ծնվել է՝ 1941 թվականին, մահացել է 2015 թվականին) իտալացի դերասանուհի:
- Բենիչիչ Դրագոմիր, Հարավսլավիայի ազգային հերոսը:
- Sergio Endrigo (ծնվել է՝ 1933 թվականին, մահացել՝ 2005 թվականին) - իտալացի երգիչ և երգահան:
- Հաուսեր, Ստեփան (ծնվել է՝ 1986 թվականին) խորվաթական թավջութակահար:
- Ջեյմս Ջոյս (ծնվել է՝ 1905 թվականին, մահացել է՝ 1906 թվականին) իռլանդացի գրող ապրել և սովորել է Պուլայում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պուլա կատեգորիայում։ |