Ումագ
Քաղաք | |||
---|---|---|---|
Ումագ | |||
խորվ.՝ Umag | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Այլ անվանումներ | Ումագո | ||
Մակերես | 87 կմ² | ||
ԲԾՄ | 1 մ | ||
Բնակչություն | 7093 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +385 052 | ||
Փոստային ինդեքս | 52444 | ||
Փոստային ինդեքսներ | 52470 | ||
Պաշտոնական կայք | grad-umag.hr | ||
| |||
Ումագ (խորվ.՝ Umag, իտալ.՝ Umago[1]), քաղաք Խորվաթիայում, գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, Սլովենիայի սահմանից ոչ հեռու: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 7093 մարդ:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումագը Խորվաթիայի արևմտյան խոշոր քաղաքներից մեկն է, որը գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիս-արևմտյան մասում: Դա կապված է խոշոր քաղաքների, ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ երկարամյա տրանսպորտային կանոնավոր ծառայության հետ: Ումագից Իստրիա գործում է մի ավտոճանապարհ դեպի Պորեչ, Ռովին և Պուլա քաղաքներ: Քաղաքի բնակչությունը բազմազգ է, ինչպես Իստրիայի շատ քաղաքների բնակչություն: Համաձայն 2001 թվականի մարդահամարի բնակչության `59,6% -ը կազմում են խորվաթները, 18.3%-ը՝ իտալացիները, 3.8% -ը՝ սերբերը , 2.2%-ը՝ սլովենացիները, 1.7%-ը՝ բոսնիացիները , 1.3%-ը՝ ալբանացիները: Ումագի շրջանը պաշտոնապես երկլեզու է՝ իտալերեն և խորվաթերեն:
Քաղաքում պատմական հուշարձանները ավելի քիչ են, քան հարևան Պորչե և Ռովին քաղաքներում: Քաղաքում զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են հարմարավետ հյուրանոցները և լողափերը:
Ումագը հայտնի է որպես համաշխարհային կարգի թենիսի կենտրոններից մեկը: Քաղաքի թենիսի մարզադաշտում, որտեղ տեղավորվում են 3.200 հանդիսատես, անցկացվում է ամենամյա ATP 250 World Tour - Open Ումագ մրցաշարերից մեկը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տնտեսության հիմքը տուրիզմն է: Բացի այդ, թաղամասի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հիմնականում խաղողագործությամբ և ձիթապտուղների մշակմամբ, ինչպես նաև սննդի արդյունաբերությամբ, գինեգործությամբ, ձկնորսությամբ և ձկնաբուծության ոլորտներում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումագը գոյություն ուներ դեռ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, քաղաքի առաջին հիշատակումն է ընկած է VII դարում: VII-VIII դարերում Ումագը գտնվում էր Բյուզանդիայի իշխանության տակ: Աճող հզորությունը Վենետիկի հանրապետությունում հանգեցրեց Իստրիայի միացմանը Վենետիկին: 1269 թվականին Ումագը ավելի քան 500 տարի գտնվում էր Վենետիկի տիրապեըության տակ: 1370 թվականին Վենետիկի և Ջենովայի միջև պատերազմների ժամանակ քաղաքը խիստ տուժել է: 1797 թվականին Վենետիկի անկումից հետո Ումագը կցվեց Ավստրիային: 1805-1813 թվականներին քաղաքը վերահսկվում էր Նապոլեոնյան զորքերի կողմից, իսկ 1813 թվականին քաղաքը բաժանվում է Ավստրիայից: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ումագը Իստրիա թերակղզու հետ միասին անցավ Իտալիայի տիրապետության տակ, իսկ Դլմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների և սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագաորությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ումագը դարձավ Տրիեստի ազատ տարածքի այսպես կոչված «Բ» գոտի, որը վերահսկվում էր Հարավսլավիայի կողմից, որից հետո իտալացի բնակչության զգալի մասը ներգաղթեց Իտալիա: 1954 թվականին Տրեստի ազատ տարածքը դադարել է գոյություն ունենալ, իսկ Ումագը դարձել է Հարավսլավիայի մասը: 1991 թվականի վերջին փլուզումից հետո քաղաքը դարձավ անկախ Խորվաթիայի մաս:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը ըստ տարիների [2][3] | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1857 | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1931 | 1948 | 1953 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 |
1844 | 1970 | 1515 | 1440 | 1629 | 1837 | 3430 | 3746 | 1909 | 2839 | 3326 | 4520 | 6205 | 7718 | 7769 | 7093 |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հին քաղաք - Քաղաքի բուռն պատմությունը ազդեցություն ունեցավ ճարտարապետության վրա: Այնուամենայնիվ, քաղաքում գոյություն ունեն միջնադարյան բազմաթիվ վկայություններ `ամրոցների պատերը, վենետիկյան վիլլաները և, ամենից առաջ, գեղատեսիլ նեղ փողոցները: Լավ պահպանված ամենահին աշտարակներից մեկը `արևմտյան, որտեղ այժմ գտնվում է քաղաքի թանգարանը:
- Սուրբ Ռոքի եկեղեցի – կառուցվոլ է՝ 1514 թվականին:
- Քաղաքի թանգարանը - գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում: Քաղաքի հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են թանկարժեք իրերի հավաքածու:
- Սուրբ Պերգրինի եկեղեցի - մի փոքրիկ հին տաճար, որը կառուցվել է քաղաքի բնակիչների կողմից:
- Սավուդրիայի Փարոսը - Ադրիատիկի ամենահին փարոսը կառուցվել է 1818 թվականին: 36 մետր բարձրության վրա գտնվող աղբյուրից հեռացող լույսը տեսանելի է 32 կմ հեռավորության վրա: Շենքի կառուցումը կապված է Count Matternich- ի սիրո պատմության հետ, որը, չնայած ամուսնացած տղամարդու դիրքորոշմանը, սիրահարվեց մի տեղական աղջկա, որից հետո կառուցվեց փարոս:
- Սիփարայի մնացորդները - Ումագի մոտակայքում, ցածր ալիքի ներքո, կարող եք տեսնել 200 մետր երկարությամբ և 50 մետր լայնությամբ մի քար, որը բաղկացած է քարերի կույտերից, դրանք Սիփարա ամրոցի մնացորդներն են: Սիփարան գոյություն է ունեցել դեռ Հռոմեկան կայսրության ժամանակաշրջանում: Սիփարան կողոպտվել և ավերվել է 876 րվականին:
- Վիլլա Թիոլա – կատարյալ դրախտ, որը առատորեն զարդարված է խճանկարներով և որմնանկարներով:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт города Archived 2011-04-29 at the Wayback Machine.
- Среднегодовая температура воздуха и воды(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ En accord avec la charte municipale d'Umag la ville a deux noms officiels.
- ↑ - Republika Hrvatska - Državni zavod za statistiku: Naselja i stanovništvo Republike Hrvatske 1857.-2001.
- ↑ http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2011/SI-1441.pdf
|