Լուդբրեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լուդբրեգ
Ludbreg
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՎարաժդինի ժուպանություն
Մակերես74,2 կմ², 4,7 կմ²
ԲԾՄ150 մ
Բնակչություն3603 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ42230
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կայքludbreg.hr
Լուդբրեգ (Խորվաթիա)##
Լուդբրեգ (Խորվաթիա)

Լուդբրեգ (խորվ.՝ Ludbreg), քաղաք Խորվաթիայի հյուսիսում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 3603 մարդ և 8478 մարդ Լուդբրեգի կենտրոնացած համայնքում (2011):

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն եկեղեցին

Լուդբրեգը գտնվում է Կալնիկ բլուրների հյուսիսային լանջերին, Բեդնյա (Bednja) գետի վրա, Դրավա գետից ոչ հեռու։ Լուդբրեգից 20 կմ դեպի արևմուտք գտնվում է Վարաժդինի ժուպանության մայրաքաղաքը, 15 կմ դեպի հարավ-արևելք՝ Կոպրիվնիցան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1320 թվականին քաղաքը առաջին անգամ հիշատակվել է որպես Castrum Ludbreg: 16-րդ դարում ամրոցը ենթարկվել է թուրքական բանակի հարձակումներին, բայց մնացել է կանգուն։

15-րդ դարի սկզբին վերագրվում է «Լուդբրեգի հրաշքի» ավանդության առաջացմանը։ Համաձայն դրա, մի անգամ պատարագ մատուցելու ժամանակ քահանան կասկածեց հայտնության իրականությանը, սակայն միևնույն ժամանակ մի ակնթարթում գավաթով գինին վերածվեց իրական արյան։ Սարսափած քահանան հրամայեց ամրացնել գավաթով արյունը տաճարի պատին, սակայն շուտով դրա մասին բոլորին հայտնի դարձավ։ Լուդբրեգը դարձավ ուխտագնացության կենտրոն, սուրբ մասունքը տեղափոխվեց Հռոմ, որտեղ պահվեց որոշակի ժամանակ։ Դրանից հետո, երբ Հռոմի պապ Լևոն XII 1513 թվականին հայտնաբերեց հրաշքի կեղծ լինելը, այն տեղափոխվեց Լուդբրեգ և գտնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու շքամուտքում։ 1721 թվականին ոսկե գործերի վարպետ Աուգսբուրգից ֆոն Րիսենֆելսը (von Rissenfels) արյունը տեղավորեց սրվակում, որը առատորեն զարդարված էր սուրբ մասունքներով։

Սուրբ Արյան կապելլան
Հուշառարկա

1739 թվականին Խորվաթիայի ազգային ժողովը հրաման ընդունեց կառուցել նոր եկեղեցի հրաշքի պատվին, սակայն շինարարությունը բազմիցս ընդհատվեց և վերջնականապես Քրիստոսի Սուրբ Արյան կապելլան կառուցվեց միայն 1993 թվականին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բատտյանիի պալատ - այստեղ է գտնվում վերականգնողական արվեստանոցը։
  • Սուրբ Երրորդություն եկեղեցի - կառուցվել է 1410 թվականին, հետագայում բազմիցս վերակառուցվել է։ «Լուդբրեգի հրաշքի» հուշառարկայի վայրը։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի սեպտեմբերի սկզբին քաղաքում ընթանում է «Սուրբ շաբաթ», որը նվիրված է Լուդբրեգի հաղորդության հրաշքին և գրավում է մեծ թվով ուխտավորների։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդբրեգ» հոդվածին։