Լաբինա
Քաղաք | |||
---|---|---|---|
Լաբինա | |||
խորվ.՝ Labin | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ժուպանություն | Իստրիա | ||
Մակերես | 72,3 կմ², 7,3 կմ² | ||
ԲԾՄ | 320 մ | ||
Բնակչություն | 11 642 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 052 | ||
Փոստային դասիչ | 52220 | ||
Պաշտոնական կայք | labin.hr | ||
| |||
Լաբինա (խորվ.՝ Labin, իտալ.՝ Albona), քաղաք Խորվաթիայում, Իստրիա թերակղզու արևելյան մասում։ Բնակչությունը կազմում է 11 642 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով[1]):
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաբինան գտնվում է Պուլա-Ռիեկա խճուղուց 5 կմ հեռավորության վրա գտնվող Կվարներ ծոցի ափին։ Քաղաքը ավտոբուսային հաղորդակցությամբ կապված է Պուլայի հետ։ Լաբինայի հին մասը գտնվում է 320 մ բարձրությամբ բլրի գագաթին։ Քաղաքի նոր թաղամասերը կոչվում են Պոդլաբին, որոնք գտնվում են նրա ափին։
Լաբինան երկար տարիներ Խորվաթիայի ածխահանության գլխավոր կենտրոնն էր, սակայն հանքը աստիճանաբար փակվեց (1972 թվական)։ Հիմա քաղաքի գլխավոր եկամտի աղբյուրը զբոսաշրջությունն է։ Քաղաքի ափին՝ 5 կմ հեռավորության վրա գտնվում է հայտնի Ռաբաց առողջարանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Լաբինան Իստրիայի առաջին քաղաքներից էր, որը 1420 թվականին խոստովանել է Վենետիկի իշխանությունը։ Վենետիկյան վարչությունը քաղաքի ճարտարապետության վրա թողել է զգալի հետք։
1920 թվականին Լաբինան ամբողջ Իստրիայի հետ ընդգրկվել է Իտալիայի կազմի մեջ։ 1921 թվականին հռչակվել է Լաբինայի Հանրապետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն անցավ Հարավսլավիային։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

- Սուրբ Մարիամ եկեղեցի - կառուցվել է 14-րդ դարում։ 16-17-րդ դարերում ամբողջությամբ վերակառուցվել է։
- Բատիալա-Լազարինի պալատ - կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին։ Կողքին գտնվում է 18-րդ դարի Սուրբ Ստեփանոս մատուռը։
- Պրետորյանական պալատ - (15-րդ դար) գտնվում է քաղաքի հին հրապարակի կենտրոնական մասում։
- Քաղաքային պատեր - կառուցվել է 14-րդ դարում, ավելի ուշ բազմիցս վերակառուցվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|