Պոժեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պոժեգա
խորվ.՝ Požega
Դրոշ
Vlag pozega.gif

Orljava in Pozega.jpg
Կոորդինատներ: 45°20′0″ հս․ լ. 17°41′0″ ավ. ե. / 45.33333° հս․. լ. 17.68333° ավ. ե. / 45.33333; 17.68333
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Ժուպանություն Պոժեժսկո-Սլավոնսկայա
Ղեկավար Մարիան Ցեսարիկ
Առաջին հիշատակում 1210
ԲԾՄ 137 մ
Բնակչություն 20943 մարդ (2001)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +385 34
Փոստային ինդեքսներ 34100
Պաշտոնական կայք pozega.hr
##Պոժեգա (Խորվաթիա)
Red pog.png

Պոժեգա (խորվ.՝ Požega), 1921-1991 թվականներին կոչվել է Սլավոնսկա-Պոժեգա (խորվ.՝ Slavonska-Požega), քաղաք Խորվաթիայի արևելյան մասում: Պոժեգա-Սլավոնիա ժուպանության խոշորագույն քաղաքն է: Բնակչությունը կազմում է 20 943 մարդ (2001) [1]: Բնակչության 93.24 %-ը խորվաթներ են, 4.66 %-ը՝ սերբեր, 0.56 %-ը՝ փոփոխական, 0.38%-ը՝ ալբանացիներ, 0.15 %-ը՝ չեխեր:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թերեզայի տաճարը

Պոժեգան գտնվում է Սլավոնիայի կենտրոնական մասում՝ Օրլյավա գետի վրա: Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է ցածր լեռնաշղթաներով:

Քաղաքից 15 կմ հարավ-արևելք գտնվում է Պլետերնիցա քաղաքը, 20 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Նովա Գրադիշկա քաղաքը, 40 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Նաշիցե քաղաքը, 40 կմ դեպի հարավ-արևելք՝ Սլավոնսկի Բլոդ քաղաքը, 40 կմ դեպի հյուսիս՝ Սլատինա քաղաքը: Հարևան բոլոր քաղաքների հետ Պոժեգան միացված է ավտոճանապարհներով: Քաղաքի միջով անցնում է երկաթուղային Նաշիցե և Պլետերնիցա մասնաճյուղը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ գյուղատնտեսությունը, խաղողագործությունը, անասնաբուծությունը, սննդի արդյունաբերությունը, կենցաղային սարքերի արտադրությունը, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը: Ի տարբերություն Խորվաթիայի այլ տարածաշրջանների՝ տուրիզմը թույլ է զարգացած, սակայն վերջին տարիներին զբոսաշրջության նշանակությունը աճել է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Լավրենտիա եկեղեցին և եպիսկոպոսի պալատը

Սավա հովտի հյուսիսը բնակեցված է եղել դեռևս հռոմեական դարաշրջանում: Պոժեգայի տեղում գտնվում էր հռոմեական Ինցերում բնակավայրը: Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում: Պոժեգան հավանաբար կառուցվել է 11-րդ դարում, սակայն առաջին հիշատակումը վերաբերվում է 1210 թվականին:

14-րդ դարի սկզբին քաղաքում կառուցվել է Սուրբ Լավրենտիա եկեղեցին: 15-րդ դարում քաղաքը սկսել է անկում ապրել: Այստեղ կառուցվել են քաղաքային պատեր:

Քաղաքը 150 տարի մնացել է թուրքերի իշխանության տակ: 1688 թվականի մարտի 12-ին Պոժեգան ավստրիական զորքերի աջակցությամբ ազատագրվել է և այդ օրը նշվում է որպես քաղաքի օր:

Հաբսբուրգների իշխանության տակ քաղաքը արագ զարգանում էր: 1699 թվականին բացվել է դպրոց, 1727 թվականին կառուցվել է թատրոն, իսկ 1740 թվականին՝ առաջին դեղատունը: 1745 թվականին Պոժեգան դարձել է նահանգի մայրաքաղաք: 1760 թվականին քաղաքում բացվել է Ակադեմիա:

20-րդ դարում քաղաքը մտնում էր Հարավսլավիայի կազմի մեջ, իսկ 1991 թվականից՝ Խորվաթիայի կազմում է:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկյան վանքը
  • Սուրբ Թերեզայի տաճար
  • Սուրբ Լավրենտիա եկեղեցի - քաղաքի ամենահին տաճարը, որը կառուցվել է 14-րդ դարում:
  • Ֆրանցիսկյան վանք - կառուցվել է 18-րդ դարում: Գտնվում է Սուրբ Երրորդություն հրապարակում:

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]