Սուպետար
Քաղաք | ||
---|---|---|
Սուպետար | ||
խորվ.՝ Supetar | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Սպլիտսկո-Դալմատինսկայա | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Առաջին հիշատակում | 1423 թվական | |
Մակերես | 29,8 կմ², 9,6 կմ² | |
ԲԾՄ | 20 մ | |
Բնակչություն | 3213 մարդ մարդ (2001) | |
Ագլոմերացիա | 3062 | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +385 (0) 21 | |
Փոստային դասիչ | 21400 | |
Ավտոմոբիլային կոդ | ST | |
Պաշտոնական կայք | gradsupetar.hr | |
| ||
Սուպետար (խորվ.՝ Supetar, իտալ.՝ San Pietro della Brazza), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Բրաչ կղզու հյուսիսային մասում։ 1827 թվականից եղել է կղզու վարչական կենտրոնը[1]։ Սուպետար քաղաքի կազմի մեջ մտնում են ևս 3 բնակավայրեր՝ Սպլիտսկան, Շկրիպը, և Միրցան։
Բնակչությունը կազմում է 3062 մարդ։ Սա կղզու առավել խոշոր և արագ աճող քաղաքն է։ Պաշտոնական լեզուն խորվաթերենն է։ Քանի որ քաղաքն ու կղզին զբոսաշրջիկների շրջանում հայտնի են, բնակչության մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների՝ անգլերեն, իտալերեն, գերմաներեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպետրայի առաջին բնակավայրը գտնվել է փոքր թերակղզում։ Դա բնակավայր է եղել մեր թվարկությունից առաջ անկման սկզբին։ Ներկայումս այդ վայրում գտնվում է գերեզմանոց։
Ժամանակակից բնակավայրը հիմնադրվել է 16-րդ դարում։ Քաղաքի հիմնական զարգացումը եղել է 18-19-րդ դարերում, երբ Սուպետարը դարձել է Բրաչ կղզու վարչական կենտրոնը[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա բարոկկո ոճով մատուռ, որը մնացել է Սուրբ Պետրոս եկեղեցուց։ Այն վերակառուցվել է 1773 թվականին։
Եկեղեցու հին մասում կա խորվաթական գրություններով շիրմաքար։
Եկեղեցու ձախ մասում գտնվում են արևային ժամացույցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Naklada Naprijed, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 274, Zagreb (1999), ISBN 953-178-097-8
- ↑ Jane Foster, «Footprint Croatia»., pg. 237, Footprint Handbooks (2004), ISBN 1903471796
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Супетар на Geonames.org». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպետար» հոդվածին։ |
|