Կաշտելա
Քաղաք | ||
---|---|---|
Կաշտելա | ||
խորվ.՝ Kaštela | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Սպլիտ-Դալմացիա | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 57,67 կմ² | |
ԲԾՄ | 0 մ | |
Բնակչություն | 34 103 մարդ (2001) | |
Խտություն | 591 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +385 21 | |
Փոստային դասիչ | 21212 | |
Ավտոմոբիլային կոդ | ST | |
Պաշտոնական կայք | kastela.hr(խորվ.) | |
| ||
Կաշտելա (խորվ.՝ Kaštela), քաղաք Խորվաթիայի կենտրոնակական մասում[1]։
Բաղկացած է յոթ թաղամասից։ Վարչական առումով համարվում է միասնական քաղաք։ Բնակչությունը կազմում է 34 103 մարդ (2001):
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաշտելան բաղկացած է յոթ բնակավայրերից՝
- Կաշտել Գոմիլիցա (Kaštel Gomilica) — բնակչությունը 4 075 մարդ (2001)
- Կաշտել Կամբելովաց (Kaštel Kambelovac) — 4 505
- Կաշտել Լուկշիչ (Kaštel Lukšić) — 4 880
- Կաշտել Նովի (Kaštel Novi) — 5 309
- Կաշտել Ստարի (Kaštel Stari) — 6 448
- Կաշտել Սուչուրաց (Kaštel Sućurac) — 6 236
- Կաշտել Շտաֆիլիչ (Kaštel Štafilić) — 2 650
Տեսարժան վայրերից հարկ է նշել Վենետիկի դարաշրջանի լավ պահպանված մի քանի պալատներ։ Կան մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։ Քաղաքի մոտ գտնվում է Սպլիտ քաղաքի միջազգային օդանավակայանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաշտելան հիմնադրել են հույները Սպլիտ քաղաքի մերձակայքում, սակայն Հռոմեական կայսրության ժամանակ կորցրել է իր նշանակությունը և դարձել հանգստավայր, որտեղ բնակվում էին հռոմեացի վետերաններ։
Կայսրության փլուզումից հետո քաղաքը անցել է ձեռքից ձեռք՝ ճակատագիրը կիսելով հարևան Սպլիտ և Տրոգիր քաղաքների հետ։ Կաշտելան, մինչև 1420 թվականը եղել է Վենետիկի կազմում։ Վենետիկյան ժամանակահատվածում քաղաքում կառուցվել են հարուստ ընտանիքների բազմաթիվ ամրոցներ, որոնքից մի քանիսը պահպանվել են մինչև այսօր։
XV և XVI դարերում 16 կիլոմետրանոց ափամերձ հատվածում կառուցվել են 13 ամրոցներ՝ թուրքերից պաշտպանվելու համար։ Մինչև մեր օրերը պահպանվել են այդ ամրոցներից յոթը։
Ներկայումս քաղաքի հարևանությամբ գտնվող խոշոր արդյունաբերական Սպլիտ քաղաքը կորցրել է իր առողջարանային նշանակությունը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստաֆիլոե ամրոց (1508) - կառուցել է Կաշտելա Շտավիլիչը թուրքերց պաշտպանվելու համար
- Չիպիկո պալատ (1512) - Կաշտել Նովի
- Բիտուրի պալատ (1564) - Կաշտել Լուկշիչ
- Կամբի պալատ (1517) - Կաշտել Կամբելովաց
- ձիթապտղի ծառ, որը ավելի քան 1500 տարեկան է
- Աստվածաշնչյան այգի, որտեղ աճում են շատ բույսեր, որոնք նշված են Աստվածաշնչում։ Այն զարդարում են խորվաթական քանդակագործների բազմաթիվ ստեղծագործություններ
- Հովհաննես Մկրտիչ եկեղեցի բարոկկո ոճով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nives Štambuk-Giljanović, The Pollution Load by Nitrogen and Phosphorus In the Jadro River(չաշխատող հղում), Springer Netherlands, ISSN 0167-6369 (Print) 1573-2959 (Online), Volume 123, Numbers 1-3 / December, 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքային պորտալ (խորվաթերեն, անգլերեն)
- Քաղաքային կայք (խորվաթերեն)
- Տուրիստական տեղեկատվություն (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշտելա» հոդվածին։ |
|