Դելնիցե
Քաղաք | ||
---|---|---|
Դելնիցե | ||
խորվ.՝ Delnice | ||
Երկիր | ![]() | |
Ղեկավար | Մարյան Պլեշե | |
ԲԾՄ | 698 մ | |
Բնակչություն | 5952 մարդ (2011 [1]) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Փոստային ինդեքս | 51300 | |
Փոստային ինդեքսներ | 51300 | |
Ավտոմոբիլային կոդ | DE | |
Պաշտոնական կայք | delnice.hr | |
| ||
Դելնիցե (խորվ.՝ Delnice), քաղաք Խորվաթիայում, Պրիմորսկո Գորանսկա ժուպանությունում, Սլովենիայի սահմանից ոչ հեռու, Ռիեկայից 30 կմ դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Զագրեբից 130 կմ հարավ–արևմուտք:
Ամենամեծ քաղաքը Գորսկի Կոտարն է, մայրցամաքային երկրի պատմական շրջան, որը գտնվում է Կուպա գետի և Ադրիատիկ ծովի միջև: Քաղաքում ապրում է 5952 մարդ (2001):
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի մոտով անցնում է A6 ավտոմայրուղին: Դելնիցեն կապված է Զագրեբ, Ռիեկա և մերձակա քաղաքների հետ:
Քաղաքից ոչ հեռու գտնվում է «Ռիսնյակ» (Risnjak) ազգային պարկը: Դելնիցեյի շրջապատը գեղատեսիլ է և ակտիվ հանգստի սիրահարների համար շատ հաճելի վայր է անգամ ձմռանը: Այդ երկրամասում տարածված է որսորդությունը: Վերջին տարիներին զարգանում և կատարելագործվում է զբոսաշրջությունը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական կայսրության ժամանակ Գորսկի Կոտարը անցել է կայսրության ամրացված սահմանը: Հռոմեական ժամանակաշրջանի հանքերի մնացորդները պահպանվել են Դելնիցեյի շրջակայքում մինչ այսօր:
Հին միջնադարում Դելինցեն և Գորսկի Կոտարը պատկանում էին Ֆրանկոպանների դինաստիային: XVI դարում տարածաշրջանը անցավ մեկ այլ ազնիվ ֆեոդալական ընտանիքի՝ Զրնսկիներին: XVII և XVIII դարերի վերջում Գորսկի Կոտարը դարձավ Ավստրիայի կայսրության մի մասը:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Դելնիցեն գտնվում էր սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունում, իսկ ավելի ուշ՝ Հարավսլավիայի:
1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ քաղաքը դարձավ Խորվաթիայի մաս:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կան լեռնադահուկային սպորտի, բոուլինգի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության և այլ ակումբներ: Կան նաև մի քանի որսորդական ակումբներ, նույնիսկ ձկնորսության:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Population by Age and Sex, by Settlements, 2011 Census: Delnice". Census of Population, Households and Dwellings 2011. Zagreb: Croatian Bureau of Statistics. December 2012.