Սլովենացիներ
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
| Սլովենացիներ | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||
|
2-2.5 մլն |
|||||||||||||||||||||||||||
| Բնակեցում | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||
| Սլովեներեն | |||||||||||||||||||||||||||
| Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||
| Կաթոլիկություն, Լյութերականություն |
Սլովենացիներ, սլավոնական ազգ։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ ավելի քան 2.007.711 (2008)։ Սլովենիայից դուրս բնակվում են գլխավորապես ԱՄՆ-ում, Հունգարիայում, Իտալիայում և Ավստրիայում։ Խոսում են սլովեներեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, կան բողոքականներ և ուղղափառներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովենացների նախնիները 6-7-րդ դարերին բնակվել են Միջին Դանուբի ավազանում, Պանոնյան հարթավայրում, Արևելյան Ալպերում (Կարանտանիա), Ադրիատիկ ծովի առափնյա վայրերում։ 8-րդ դարի կեսին Կարանտանիայի սլովենացները ընկել են բավարացիների տիրապետության տակ, իսկ նույն դարի վերջին Պանոնիայի սլովենացների հետ մտել Ֆրանկական պետության կազմի մեջ։ Սկսած 9-րդ դարից մոտ 1000 տարի սլովենական հողերի մեծ մասին տիրել են գերմանացի ֆեոդալները։ Արևելյան սլովենական հողերը գրավել են հունգար մագնատները, Պանոնյան սլովենացները մասամբ մաջարացվել են։ 13-րդ դարի վերջին սլովենական հողերի զգալի մասը անցել է ավստրիայի Հաբսբուրգներին։ 1918-ին Սլովենացների հիմնական մասը Հարավսլավիայի այլ ժողովուրդների հետ կազմեցին միացյալ պետություն (1929-ից կոչվեց Հարավսլավիա), սակայն մոտ 500 հզ սլովենացներ ընկան Իտալիայի, իսկ 100 հզ Ավստրիայի տիրապետության տակ։
1939 երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–1945) հետո Իտալիայի տիրապետության ներքո գտնվող սլովենացները մտան Հարավսլավիայի կազմի մեջ։ Հարավսլավիայում ժողովրդա-դեմոկրատական կարգեր հաստատվելուց (1945) հետո սլովենացները ստացան ազգային մշակույթը և սոցիալիստական տնտեսությունը զարգացնելու հավասար իրավունքներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 430)։ |