Jump to content

Բոուլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոուլինգ
ՏեսակՀմտության խաղ և throwing sport?
Տարբերվում էԲոուլինգ
 Bowling Վիքիպահեստում
Գնդակի նետում տասը-կեգլանոց բոուլինգում
Դաշտային Բոուլինգ, Միացյալ Թագավորություն

Բոուլինգ, թիրախային սպորտաձև, որի ընթացքում խաղացողը գնդակը գլորում է դեպի կեգլները (կեգլային բոուլինգում) կամ դեպի այլ թիրախ (թիրախային բոուլինգում): «Բոուլինգ» տերմինը հիմնականում վերաբերվում է կեգլային բոուլինգին, ամենատարածվածը՝ տասը-կեգլային բոուլինգն է, չնայած Միացյալ Թագավորությունում և Համագործակցային երկրներում բոուլինգը կարող է նաև վերաբերվել թիրախային բոուլինգին, օրինակ՝ դաշտային բոուլինգին։ Բոուլինգը խաղում են ավելի քան 120 միլիոն մարդ աշխարհի 90-ից ավելի երկրներում, այդ թվում՝ 70 միլիոն մարդ միայն Միացյալ Նահանգներում[1]։

Կեգլային բոուլինգում նպատակն է տապալել կեգլիները երկար խաղադաշտի վրա, որը հայտնի է որպես ուղի։ Ուղիները ունեն փայտե կամ կաուչուկի մակերևույթ, որի վրա լցվում է պաշտպանիչ քսուք՝ տարբեր նշված յուղային նախշերով, որոնք ազդում են գնդակի շարժման վրա։ «Սթրայք» է համարվում, երբ բոլոր կեգլիները տապալվում են առաջին նետումով, իսկ «սփեր»՝ եթե բոլոր կեգլիները տապալվում են երկրորդ նետումով։ Կեգլային բոուլինգի տարածված տեսակներից են տասը-կեգլայինը, մոմե կեգլիներով բոուլինգը, ինը կեգլային բոուլինգը և հինգ կեգլային բոուլինգը։ Պատմական «Սկիթլզ» խաղը հանդիսանում է ժամանակակից կեգլային բոուլինգի նախատիպը։

Թիրախային բոուլինգում նպատակը սովորաբար գնդակը հնարավորինս մոտ գլորելն է նշագծին։ Թիրախային բոուլինգի մակերեսը կարող է լինել խոտածածկ, մանրախճային կամ սինթետիկ[2]։ Դաշտային բոուլինգը, բոչեն, գորգային բոուլինգը և բոուլերը կարող են ունենալ ինչպես ներսի, այնպես էլ դրսի տարբերակներ։ Կյոռլինգը նույնպես կապված է բոուլինգի հետ։

Լինում է բոուլինգի 2 տեսակ՝ կեգլային և թիրախային։

Կեգլային բոուլինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում բոուլինգի հինգ հիմնական տեսակներ կան, որոնցից ամենատարածվածը տասը-կեգլային բոուլինգն է, սակայն մյուս տեսակները նույնպես խաղում են ԱՄՆ-ի արևելքում և Կանադայի որոշ մասերում[3]։ Տեսակներն են՝

  • Տասը-կեգլային բոուլինգ. օգտագործվում են ամենամեծ և ամենածանր կեգլիները, գնդակը մեծ է՝ երկու կամ երեք մատի անցքերով։
  • Ինը-կեգլային բոուլինգ. օգտագործվում է փոքր գնդակ առանց մատի անցքերի։
  • Քենդլփին բոուլինգ. օգտագործվում են ամենաբարձր կեգլիները (40 սմ կամ 16 դյույմ), բարակ են և ունեն համաչափ ծայրեր։ Գնդակը ամենափոքրն ու ամենաթեթևն է (1,1 կգ կամ 2,4 ֆունտ) բոուլինգի բոլոր տեսակների մեջ։ Սա միակ տեսակն է, որտեղ տապալված կեգլիները չեն հեռացվում ընթացքում։
  • Դաքփին բոուլինգ. կարճ, հաստ կեգլիներով, գնդակը նախատեսված է ձեռքի համար։
  • Հինգ-կեգլային բոուլինգ. կեգլիները ավելի բարձր են, քան բադ-կեգլիները, բայց կարճ՝ տասը-կեգլայինների համեմատ։ Տրամագծով գտնվում են բադ-կեգլիների և մոմե կեգլիների միջև, ունեն ռետինե գոտի և օգտագործվում են ձեռքի համար նախատեսված գնդակներ։ Գլխավորապես տարածված է Կանադայում։

Թիրախային բոուլինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրախայինը բոուլինգի մեկ այլ ձև է, որը սովորաբար խաղում են դաշտում։ Դաշտային բոուլինգում խաղացողները նետում են գնդակը, որը երբեմն ունի անհամաչափ կշիռ, փորձելով այն հնարավորինս մոտ նետել նախանշված կետին կամ բոուլինգի դաշտի անցքին։ (Օրինակ՝ Բոչե գնդակ՝ իտալական դաշտային խաղ):

Հնագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին Նաքադայի (Եգիպտոս) հին դամբարանում հայտնաբերված իրերի վերաբերյալ հնագետի գծանկար, որոնք համարվում են ժամանակակից սկիթլզ խաղի նախատիպը[4]։

Բոուլինգի ամենավաղ հայտնի ձևերը սկիզբ են առնում հին Եգիպտոսից[5]։ Թագավորական եգիպտական դամբարանում հայտնաբերվել են մոտավորապես մ.թ.ա. 3200 թվականի պատի նկարներ, որոնք որոնց վրա կա բոուլինգ խաղը, ինչպես նաև մինի կեգլիներ և գնդակներ։ Հին Եգիպտոսի նախադինաստիական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 3200) արտեֆակտների թվում գտնվել են բոուլինգի գնդակների մնացորդներ[6]։ 1895 թվականին Նաքադայում (Եգիպտոս) հայտնաբերվել է այն, ինչը համարվում է մանկական խաղ՝ ներառելով պորֆիրից (քար) գնդակներ, մանր տրիլիտոններ և ինը ալեբաստրե վազանման ֆիգուրներ։ Կարծում են, որ այս խաղը հիշեցնում է ավելի ժամանակակից սկիթլզ խաղը[4]։

Գնդակները պատրաստվում էին հացահատիկների կեղևներից, որոնք պատում էին, օրինակ, կաշվով և ամրացնում լարով։ Նույնպես հայտնաբերվել են ֆարֆորից պատրաստված գնդակներ, ինչը ցույց է տալիս, որ դրանք գլորում էին գետնին, այլ ոչ թե նետում՝ հաշվի առնելով դրանց չափն ու կշիռը[6]։ Բոուլինգի տարբեր ձևերի մասին նաև հիշատակել է Հերոդոտոսը՝ որպես Անատոլիայի լիդիացիների հայտնագործություն[7]։

Մոտավորապես 2000 տարի առաջ Հռոմեական կայսրությունում նմանատիպ խաղ էր զարգացել հռոմեական լեգեոներների շրջանում, որի ընթացքում նրանք նետում էին քարե առարկաներ՝ հնարավորինս մոտեցնելով դրանք այլ քարե առարկաներին։ Այս խաղը հետագայում վերածվեց իտալական բոչեի կամ դրսի բոուլինգի[8]։

Մոտավորապես մ.թ. 400 թվականին բոուլինգը հայտնվեց Գերմանիայում՝ որպես կրոնական արարողակարգ։ Մարդիկ գլորում էին քար՝ այն հարվածելով «կեգել» կոչվող փայտին, որը խորհրդանշում էր հեթանոսին։ Այս արարողությունը ծառայում էր մեղքերից մաքրվելու համար, և այդ ժամանակից սկսած բոուլինգ խաղացողներին անվանում էին «կեգլերներ»[9]։

Հետդասական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1299 թվականին կառուցվեց թիրախային բոուլինգի համար նախատեսված ամենահին պահպանված դաշտը՝ «Master's Close», որը ներկայումս հայտնի է որպես Սաութհեմփթոնի Բոուլինգ ակումբի «Հին բոուլինգի դաշտ» (Old Bowling Green)։ Այն գտնվում է Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում և մինչ օրս օգտագործվում է[10]։

1325 թվականին Բեռլինում և Քյոլնում ընդունվեցին օրենքներ, որոնք սահմանափակում էին դաշտային բոուլինգի խաղադրույքները մինչև հինգ շիլլինգ[9]։

1366 թվականին բոուլինգը առաջին անգամ պաշտոնապես հիշատակվել է Անգլիայում, երբ թագավոր Էդուարդ III-ը արգելեց այն՝ համարելով, որ այն խանգարում է նետաձգության վարժանքներին[11]։

15-րդից 17-րդ դարերում դաշտային բոուլինգը Գերմանիայից տարածվեց Ավստրիա, Շվեյցարիա և Հյուսիսային երկրներ, որտեղ խաղադաշտերը պատրաստվում էին թրծված կավից[9]։

1455 թվականին Լոնդոնում դաշտային բոուլինգի ուղիները առաջին անգամ ծածկվեցին՝ բոուլինգը դարձնելով ամեն եղանակի խաղ[9]։Գերմանիայում դրանք կոչվում էին «կեգելբահն» և հաճախ կցվում էին հյուրանոցներին։

1463 թվականին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) անցկացվեց հանրային մի խնջույք՝ մսային ընթրիքով, որին հաջորդեց դաշտային բոուլինգը[9]։

Ժամանակակից պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղացիներ բոուլինգ են խաղում հյուրանոցի առաջ, 17-րդ դար։

Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը բոուլինգի մեծ սիրահար էր։ 1511 թվականին նա արգելեց բոուլինգը ցածր դասի մարդկանց համար և հարկեր սահմանեց մասնավոր ուղիների համար[12]։ Մյուս անգլիական օրենքը, որը ընդունվել էր 1541 թվականին (հեռացվել է 1845-ին), արգելում էր աշխատողներին խաղալ բոուլինգ, բացառությամբ Սուրբ ծննդից, այն էլ միայն իրենց ղեկավարի տանը և նրա ներկայությամբ։ 1530 թվականին նա ձեռք բերեց Վայթհոլի պալատը Լոնդոնի կենտրոնում որպես իր նոր բնակավայր՝ այն լայնորեն վերակառուցելով, որտեղ արդեն ներգրավված էին ինչպես դրսի բոուլինգի ուղիներ, այնպես էլ թենիսի կորտ և այլ խաղեր։

Ըստ լեգենդի՝ 1588 թվականի հուլիսի 29-ին, Անգլիայի փոխծովակալ Սըր Ֆրենսիս Դրեյքը Պլիմուտ Հոուում բոուլինգ էր խաղում, երբ հայտարարեցին Իսպանական Արմադայի ժամանման մասին։ Նա պատասխանել է. «Մենք բավական ժամանակ ունենք՝ խաղը ավարտելու և իսպանացիներին հաղթելու համար»[13]։

1609 թվականին Հոլանդական արևելահնդկական ընկերության հետազոտող Հենրի Հուդզոնը հայտնաբերեց Հուդզոնի ծոցը՝ Նիդեռլանդների գաղութացումը բերելով Նոր Ամստերդամ (հետագայում Նյու Յորք)։ Հուդզոնի մարդիկ իրենց հետ բերել էին դաշտային բոուլինգի ինչ-որ ձև[9]։

1617 թվականին Անգլիայի թագավոր Հակոբ Ա-ն հրապարակեց «Սպորտի հռչակագիրը» (Declaration of Sports), որով արգելվում էր բոուլինգը կիրակի օրերին, բայց թույլատրվում էին պարերը և նետաձգությունը նրանց համար, ովքեր նախ մասնակցել էին Անգլիական եկեղեցու ծառայությանը։ Այս որոշումը զայրացրեց պուրիտաններին։ Հռչակագիրը 1633 թվականին կրկին հրապարակվեց նրա հաջորդի՝ Չարլզ I-ի կողմից, սակայն 1643 թվականին պուրիտանական խորհրդարանը հրամայեց այն հրապարակավ այրել։

1670 թվականին հոլանդացիները Նյու Յորքում սիրում էին բոուլինգ խաղալ Old King's Arms հյուրանոցի մոտ՝ ժամանակակից 2-րդ պողոտայի և Բրոդվեյի խաչմերուկի շրջակայքում[14]։

1810 թվական, Իփսուիչ

1810 թվականի շրջանի Իփսուիչում (Անգլիա) պատկերված նկարը, ցույց է տալիս մի մարդու, որը խաղում է բոուլինգ՝ օգտագործելով տասը կեգլիների եռանկյունաձև դասավորություն։ Սա տեղի էր ունենում նախքան այդ սպորտի այս տարբերակի ի հայտ գալը Միացյալ Նահանգներում[15]։ 1828 թվականին Իփսուիչում հրապարակված աճուրդի հայտարարությունը նույնպես հստակ նշում է «տասը կեգլաներ և սկիթլզ խաղադաշտեր»[16]։

1819 թվականին Նյու Յորքի գրող Վաշինգտոն Իրվինգը ամերիկյան գրականության մեջ առաջին անգամ հիշատակել է ինը կեգլաների բոուլինգը՝ իր «Rip Van Winkle» պատմվածքում։

1820 թվականից սկսած թերթային հոդվածներն ու գովազդները հաճախ անդրադառնում էին տասը կեգլիների ուղիներին (ten pin alleys), որոնք սովորաբար նշվում էին որպես հիմնական բիզնեսի կամ գույքի կողքին տեղակայված լրացուցիչ զբաղմունք[17][18][19][20]։

1830-ականների վերջերին Նյու Յորքի Knickerbocker հյուրանոցում գործում էր բոուլինգի սրահ, որն ուներ երեք ուղի[21]։

1846 թվականին կառուցվել են Միացյալ Նահանգներում պահպանված ամենահին բոուլինգի ուղիները՝ որպես Հենրի Չանդլեր Բոուենի (1831–1896) ամառային կալվածքի մի մաս։ Դրանք գտնվում են Կոնեկտիկուտ նահանգի Վուդստոք քաղաքում։ Այս ուղիները, որոնք այժմ «Պատմական Նոր Անգլիայի» (Historic New England) Ռոզլենդ Քոթեջի թանգարանի մի մաս են կազմում, ներառում են գոթական վերածննդի ճարտարապետական տարրեր՝ համահունչ կալվածքի ողջ ոճին։[22]

1848 թվականին տեղի ունեցած հեղափոխությունները արագացրեցին գերմանացիների ներգաղթը ԱՄՆ՝ մինչև 1900 թվականը հասնելով 5 միլիոնի։ Գերմանացիները իրենց հետ բերեցին գարեջրի և բոուլինգի սերը, և արդեն 19-րդ դարի վերջում նրանք Նյու Յորքը դարձրեցին բոուլինգի կենտրոն։

1848 թվականին Շոտլանդիայում հիմնադրվեց Շոտլանդական բոուլինգի ասոցիացիան (Scottish Bowling Association) դաշտային բոուլինգի համար՝ 200 ակումբների մասնակցությամբ։ Այն լուծարվեց, ապա վերահիմնադրվեց 1892 թվականին։

1864 թվականին Գլազգոյի բամբակի վաճառական Ուիլյամ Ուոլաս Միտչելը (1803–1884) հրատարակել է «Բոուլինգ խաղալու ձեռնարկ» (Manual of Bowls Playing) գիրքը, որը դարձավ Շոտլանդիայում դաշտային բոուլինգի համար ստանդարտ ուղեցույց[23]։

1875 թվականին Նյու Յորքում 27 տեղական ակումբներ հիմնադրեցին Ազգային Բոուլինգի Ասոցիացիան (National Bowling Association, NBA)` տասը կեգլիների բոուլինգի կանոնները ստանդարտացնելու նպատակով։ Նրանք սահմանեցին գնդակի չափը և խախտման գծից կեգլիներ միջակայքը, սակայն այլ կանոնների շուրջ համաձայնության չեկան։ 1895 թվականին այն փոխարինվեց Ամերիկյան Բոուլինգի Կոնգրեսով (American Bowling Congress):[24]

1880 թվականին Ջասթին Ուայթը Վուրսթերից (Մասաչուսեթս) հայտնագործեց Քենդլփին բոուլինգը (Candlepin Bowling):

1880-ականներին Չիկագո քաղաքում գործող «Brunswick Corporation» ընկերությունը (հիմնադրվել է 1845 թվականին), որը մասնագիտացած էր բիլիարդի սեղանների արտադրության մեջ, սկսեց արտադրել բոուլինգի գնդակներ, կեգլիներ և փայտե ուղիներ՝ վաճառելու այն պանդոկներին, որոնք տեղադրում էին բոուլինգի սրահներ։

1895 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում Նոր Ամերիկյան Բոուլինգի Կոնգրեսը (ABC), որը հետագայում դարձավ Միացյալ Նահանգների Բոուլինգի Կոնգրես (United States Bowling Congress, USBC), սահմանեց ժամանակակից ստանդարտացված կանոնները տասնը կեգլիների բոուլինգի համար։ Նրանք փոխեցին հաշվարկման համակարգը՝ 20 գնդակով առավելագույնը 200 միավորից-ը դարձնելով 12 գնդակով առավելագույնը 300 միավորի, սահմանեցին գնդակի առավելագույն քաշը՝ 16 ֆունտ (7.3 կգ), և կեգլիների միջև հեռավորությունը՝ 12 դյույմ (30 սմ)։ Առաջին ABC չեմպիոնը (1906–1921) եղել է Ջիմի Սմիթը (1885–1948)[25]։ 1927 թվականին Միսս Ֆլորետա "Դոտի" ՄաքԿաթչենը (1888–1967) Սմիթին հաղթեց ցուցադրական խաղում և հիմնեց դպրոց, որն ուսուցանել է 500․000 կնոջ՝ թե ինչպես խաղալ բոուլինգ[26][27][28]։ 1993 թվականին կանանց թույլատրվեց անդամակցել ABC-ին։ 2005 թվականին ABC-ն միացավ Կանանց միջազգային բոուլինգի Կոնգրեսին (WIBC) և այլ կազմակերպություններին՝ դառնալով Միացյալ Նահանգների Բոուլինգի Կոնգրես (USBC)։

1890-ականների սկզբներին Բոստոնում (Մասաչուսեթս) հայտնվեց Դաքփին բոուլինգը, որը մոտ 1899 թվականին տարածվեց Բալթիմորում։

1903 թվականին անգլիացի կրիկետիստ Վ. Գ. Գրեյսը հիմնադրել է Անգլիայի Բոուլինգի Ասոցիացիան։ 2008 թվականի հունվարի 1-ին այն միավորվեց Անգլիայի Կանանց Բոուլինգի Ասոցիացիայի հետ և ստեղծվեց «Bowls England»-ը։

Բոուլինգի առաջնություն, 1905 թվական

1903 թվականին Դ. Փեյֆերը Չիկագոյից հաշմանդամների համար հայտնագործել է բոուլինգ խաղալու մեթոդ[29]։

1905 թվականին Վիլյամ Վուերտելը Փիթսբուրգից հայտնագործել է ռետինե Դակփին բոուլինգը, որը լայն տարածում գտավ Կանադայի Քվեբեկ նահանգում։

Սկզբնական շրջանում ABC-ն (Ամերիկյան Բոուլինգի Կոնգրեսը) օգտագործում էր Կարիբյան տարածաշրջանից ստացվող «Lignum vitae» տեսակի կոշտ փայտից պատրաստված բոուլինգի գնդակներ, որոնք հետագայում փոխարինվեցին «Evertrue» ռետինե բոուլինգի գնդակով և ապա 1905 թվականին՝ Բրանսվիկի «Mineralite» ռետինե գնդակով[30][31]։ 1960 թվականին հիմնադրված Columbia Industries-ը դարձավ առաջին արտադրողը, որը հաջողությամբ կիրառեց պլաստմաս բոուլինգի գնդակների արտադրության մեջ[32]։ 1980 թվականին Ebonite ընկերությունը ներկայացրեց պոլիուրեթանային կեղևով բոուլինգի գնդակներ։

Թիրախային բոուլինգի կանոնները զարգացել են առանձին-առանձին այն երկրներում, որտեղ ընդունվել է այս խաղը։ 1905 թվականին ստեղծվեց Միջազգային Բոուլինգի Խորհուրդը[33]։ Դրա սահմանադրությունը հիմնված էր Շոտլանդական Բոուլինգի Ասոցիացիայի օրենքների վրա, սակայն յուրաքանչյուր երկրի համար թույլատրվում էին որոշ փոփոխություններ[34]։

1907 թվականի սեպտեմբերին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքում հիմնադրվեց Վիկտորիայի Կանանց Բոուլինգի Ասոցիացիան՝ դառնալով աշխարհի առաջին կանանց խոտածածկ բոուլինգի ասոցիացիան։

1908 թվականին Միլվոքիում (Վիսկոնսին) բացվեց տասնը-կեգլային բոուլինգի համար ներկայումս ամենահին պահպանված բոուլինգի սրահը։ Այն տեղակայված էր Holler House խմորման հաստատության նկուղում և ներառում էր ԱՄՆ-ում ամենահին պաշտոնապես հաստատված ուղիները։

1909 թվականին Եվրոպայում տասը կեգլաների բոուլինգի առաջին սրահը տեղադրվեց Շվեդիայում, սակայն այս խաղը մնացած Եվրոպայում լայն տարածում չգտավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում տասը կեգլաների բոուլինգը սկսեց տարածվել այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զինվորական բազաներում հարյուրավոր բոուլինգի սրահներ տեղադրվեցին[9]։

Դաքփին և տասը-կեգլանոց բոուլինգ,1919 թվական

1913 թվականին Չիկագոյում (Իլինոյս) հիմնադրվեց «Bowlers Journal» ամսագիրը, որը հրատարակվում է մինչև այսօր։

1916 թվականի վերջին Սենթ Լուիսում (Միսսուրի) հիմնադրվեց Կանանց միջազգային բոուլինգի կոնգրեսը (Women's International Bowling Congress), որն ի սկզբանե կոչվում էր Կանանց ազգային բոուլինգի ասոցիացիա (Woman's National Bowling Association)։ 2005 թվականին այն միավորվեց Միացյալ Նահանգների Բոուլինգի Կոնգրեսի (USBC) հետ։

In 1920–1933 Prohibition in the U.S. caused bowling alleys to disassociate from saloons, turning bowling into a family game and encouraging women bowlers.[28]

1921 թվականի հոկտեմբերի 2-ին Չիկագոյում (Իլինոյս) առաջին անգամ անցկացվեց ամենամյա «Petersen Open Bowling Tournament» (հայտնի նաև որպես The Pete) մրցաշարը, որն իր ժամանակի ամենամեծ մրցանակային ֆոնդ ունեցող բոուլինգի մրցաշարն էր։ 1998 թվականին այն ձեռք բերվեց «AMF» ընկերության կողմից[35]։

1926 թվականին կազմավորվեց Միջազգային Բոուլինգի Ասոցիացիան (International Bowling Association, IBA), որը միավորում էր Միացյալ Նահանգներին, Շվեդիային, Գերմանիային, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային։ Այն մինչև 1936 թվականը անցկացրեց չորս աշխարհի առաջնություն[9]։

1934 թվականի մարտի 21-ին Նահանգային Բոուլինգի Գրողների Ասոցիացիան (National Bowling Writers Association) հիմնադրվեց Պեորյայում (Իլինոյս) չորս բոուլինգի լրագրողների կողմից։ 1953 թվականին այն փոխեց իր անունը՝ դառնալով Բոուլինգի Գրողների Ասոցիացիա Ամերիկայում (Bowling Writers Association of America)[36]։

Բոուլինգի ուղի, 1940 թվական

1942 թվականին Բոուլինգի Տերևյորների Ասոցիացիան Ամերիկայում (Bowling Proprietors Association of America, BPAA) անցկացրեց իր առաջին BPAA All-Star մրցաշարը։

1947 թվականին հիմնադրվեց Ավստրալիայի Կանանց Բոուլինգի Խորհուրդը (Australian Women's Bowling Council), որը 1949 թվականին Սիդնեյում անցկացրեց առաջին Ավստրալիայի կանանց բոուլինգի առաջնությունը, որը հաղթեց Ռ. Կրանլի տիկինը Քվինսլենդից։

1947 թվականին բեյսբոլի մեծ լիգայի ինտեգրացիայից հետո քաղաքացիական իրավունքների կազմակերպությունների երկարատև ճնշման արդյունքում, Ամերիկայի Բոուլինգի Կոնգրեսը սկսեց անդամակցել աֆրոամերիկացիների և այլ փոքրամասնությունների հետ[37]։ WIBC-ն նույնը արեց հաջորդ տարի[38]։

1951 թվականին տեղի ունեցավ առաջին «ABC Masters» մրցաշարը, որը 2000 թվականի դրությամբ դարձել էր չորս մեծ մրցաշարերից մեկը։

1952 թվականին «Fédération Internationale des Quilleurs» (FIQ) կազմակերպությունը հիմնադրվեց Համբուրգում (Բավարիա, Գերմանիա), նպատակ ունենալով համակարգել միջազգային պրոֆոսիոնալ մրցումները ինը կեգլիների և տասը կեգլիների բոուլինգում։ 1954 թվականին Հելսինկիում (Ֆինլանդիա) անցկացվեց առաջին FIQ Համաշխարհային Բոուլինգի առաջնությունը։ 1979 թվականին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ճանաչեց այն բոուլինգի համար պաշտոնական աշխարհի կառավարման մարմին։ Կազմակերպության անվանումը փոխվեց 2014 թվականին՝ դառնալով World Bowling, և 2020 թվականին այն ստացավ «International Bowling Federation» անվանումը

1952 թվականին Բրուքլինում սկսվեց ավտոմատ «Pinsetter» մեքենաների վաճառքը[39]։

1954 թվականին Սթիվ Նագին (1913–1966) դարձավ առաջին մարդը, ով հավաքեց կատարյալ 300 միավոր հեռուստատեսությամբ՝ NBC-TV-ի «Championship Bowling» ծրագրում[40][41]։ PBA-նը հետո անվանակոչեց իր մրցանակը նրա անունով։.

Էրլ Անթոնի

1958 թվականին Ակրոնում (Օհայո) հիմնադրվեց Պրոֆեսիոնալ Բոուլերների Ասոցիացիան (PBA) 33 հայտնի բոուլերների կողմից (ներառյալ Դոն Կարտեր, Դիկ Ուեբեր, Դիկ Հուվեր, Բազ Ֆազիո, Բիլի Ուելու, Կարմեն Սալվինո և Գլեն Ալիսոն), երբ նրանք լսեցին սպորտային գործակալ Էդի Էլիասի ներկայացումը։ PBA-ը հետագայում հասավ մոտ 4,300 անդամների։ 1975 թվականին Էրլ Անթոնին դարձավ առաջին PBA անդամը, ով տարեկան վաստակեց $100,000, և 1982 թվականին առաջինը, ով հասավ $1,000,000 ընդհանուր վաստակների։ 2000 թվականին այն գնեց մայքրոսոֆթի նախկին ղեկավարներից մեկը, ով PBA-ի գրասենյակը տեղափոխեց Սիեթլ, Վաշինգտոն։

1960 թվականի նոյեմբերի 28-ին Մեմֆիսում տեղի ունեցավ առաջին PBA Առաջնությունը, որը նվաճեց Դոն Կարտերը։ 2002 թվականին այն վերանվանվեց PBA World Championship և այժմ հաղթողը պարգևատրվում է «Earl Anthony Trophy» մրցանակով։

1960 թվականին հիմնադրվեց Պրոֆեսիոնալ Կինաց Բոուլինգի Ասոցացիան (PWBA)՝ որպես առաջին պրոֆեսիոնալ կանանց բոուլինգի կազմակերպություն։ Այն փակվեց 2003 թվականին։

1960 թվականին հիմնադրվեց Ազգային Բոուլինգի Լիգան (NBL)՝ PBA-ի հետ մրցելու համար։ Այն գրավեց հայտնի խաղացողների, ինչպիսիք են Բիլի Ուելը և Բազ Ֆազիոն, բայց չհաջողվեց ստորագրել գլխավոր աստղ Դոն Կարտերին։ Լիգայի պայմանագիր ձեռք չբերելու պատճառով այն փակվեց 1962 թվականի առաջին առաջնությունից հետո։

1961 թվականի մայիսի 26-ին հիմնադրվեց Բրիտանական Տասը Կեգլիների Բոուլինգի Ասոցիացիան (BTBA)։ Նրանց առաջին Գլխավոր քարտուղարը Մորիս Գլազերն էր։

1962 թվականի հունվարի 27-ին ABC հեռուստաընկերությունը հեռարձակեց իր առաջին շաբաթօրյա առավոտյան հեռարձակումը PBA Tour-ի միջոցառումից՝ Empire State Open մրցաշարը, որը տեղի ունեցավ Redwood Lanes-ում՝ Նյու Յորք[42][43]։ Սա սկսեց ABC-ի և PBA-ի միջև համագործակցությունը, որը շարունակվեց մինչև 1997 թվականը։ Շաբաթօրյա բոուլինգի հեռուստահաղորդումները լավ ռեյթինգներ ստացան մինչև 1980-ականների սկիզբը, մինչև որ կաբելային հեռուստատեսությամբ սպորտային դիտման ընտրությունների պայթյունը պատճառ դարձավ ռեյթինգների անկմանը։

1962 թվականին տեղի ունեցավ առաջին «PBA Tournament of Champions» մրցաշարը, որը դարձավ տարվա իրադարձություն 1965 թվականից, և սկսեց հովանավորվել Firestone Tire-ի կողմից 1965 թվականից մինչև 1993 թվականը։

1962 թվականին Ռիչարդ Ֆ. Կարլսոնը հիմնադրեց Ամերիկյան Ուիլչեյր Բոուլինգի Ասոցիացիա (AWBA)[44]։

1963 թվականի նոյեմբերի 3-ից 10-ը Մեխիկո քաղաքում, անցկացվեց FIQ աշխարհի բոուլինգի հինգերորդ առաջնությունը, որտեղ 19 երկրից մասնակցեցին 132 տղամարդ և 45 կին (առաջին անգամ)։ Մրցաշարն ընդգրկեց ԱՄՆ-ի դեբյուտը, որը նվաճեց 7 արծաթե մեդալ[45]։

1963 թվականի նոյեմբերի 25-ին «Sports Illustrated»-ը հրապարակեց "A Guy Named Smith Is Striking It Rich" վերնագրով հոդվածը, որը բացահայտեց, որ PBA-ի աստղերը վաստակում են ավելի շատ գումար, քան այլ պրոֆեսիոնալ սպորտի աստղերը, քանի որ «մոտ $1 միլիոն մրցանակային ֆոնդով երկրի լավագույն պրոֆեսիոնալ բոուլերները վաստակումգ են այդ գումարները[46]»: Սակայն սա կարճատև էր, քանի որ, թեև բոուլինգի դահլիճների թիվը ԱՄՆ-ում 1957 թվականին հասավ 65,000-ի, իսկ 1962-ին արդեն 160,000 էր, սակայն 1963 թվականին բոուլինգի արդյունաբերությունը խոչընդոտների հանդիպեց: Այնուամենայնիվ, այս ամենը փոխհատուցվեց Եվրոպայում և Ճապոնիայում նոր բումի միջոցով, դարձնելով տեսը կեգլիների բոուլինգը միջազգային սպորտ[47]:

1964 թվականին «Mr. Bowling» Դոն Քարթերը դարձավ առաջին մարզիկը, որը ստորագրեց $1 միլիոնի չափով հովանավորության պայմանագիր՝ «Ebonite International» ընկերության հետ:

1965 թվականին ստեղծվեց AMF Բոուլինգի աշխարհի առաջնությունը՝ FIQ-ի կողմից:

1967 թվականի հունվարի 27-ին, Տոկիոյում հիմնադրվեց Ճապոնիայի ազգային բոուլինգի ասոցացիան (JPBA):

1982 թվականի փետրվարի 27-ին, Էրլ Անթոնին շահեց Toledo Trust PBA National Championship-ը և դարձավ առաջին բոուլերը, որը հասավ $1 միլիոն կուտակված եկամուտի:

Ավտոմատ ուղին յուղող մեքենա

1982 թվականի հուլիսի 1-ին նախկին PBA պրոֆեսիոնալ Գլեն Ալիսոնը գլորեց առաջին 900 սերիան (երեք հետևողական 300-անոց խաղեր), որը երբևէ ներկայացվել է ABC-ի մրցանակի համար։ Սակայն ABC-ն մերժեց այն վավերացնել՝ նշելով խոտանող գոտու պայմանները[48]։

1986 թվականի նոյեմբերի 22-ին Ջորջ Բրանհեմ III (ծնված 1962թ.) դարձավ առաջին աֆրոամերիկացին, որը հաղթեց PBA-ի ազգային շրջագայությունը՝ Brunswick Memorial World Open-ում Չիկագոյում։

1988 թվականի սեպտեմբերի 18-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Ամառային Օլիմպիական խաղերում տասը կեգլիներով բոուլինգը ներկայացվեց որպես ցուցադրական մարզաձև:

1991 թվականի օգոստոսի 2-ին Հավանայում տասը կեգլիներով բոուլինգը դարձավ միջազգային մեդալային

300 միավորանոց խաղերի աճը ռեզինե բոուլինգի գնդակների ստեղծումից հետո

մարզաձև՝ առաջին անգամ ընդգրկվելով 1991 թվականի Պանամերիկյան խաղերում, և այսօրվա դրությամբ շարունակում է մնալ այդ կարգավիճակում։

1992-1993 մրցաշրջանում ABC-ն ներկայացրեց ռեզինե բոուլինգի գնդակներ, ինչը հանգեցրեց կատարյալ 300 միավորանոց խաղերի 20% աճի[49]:

1995 թվականին Ռենո քաղաքում բացվեց Ազգային Բոուլինգի Սթադիոնը, որը հայտնի դարձավ որպես «Տասը կելիների Թաջ Մահալ»։

1997 թվականի փետրվարի 2-ին Ջերեմի Զոնենֆելդը (ծնվ. 1975) կատարեց առաջին պաշտոնապես հաստատված 900-անոց սերիան՝ երեք անընդմեջ կատարյալ 300 խաղով, ստանալով «Պարոն 900» մականունը[50]։

2000 թվականին ստեղծվեց «Weber Cup»-ը, որը կոչվեց Դիկ Ուեբերի պատվին։ Այն համարվում է 1տասը կեգլիների բոուլինգի համարժեքը գոլֆի «Ryder Cup»-ին։ Այն անցկացվում է երեք օր՝ թիմային խաղերով՝ ԱՄՆ-ի թիմը ընդդեմ Եվրոպայի թիմի։

2004 թվականի մարտի 31-ին Միսսի Բելինդերը (ծնվ. 1981) (հետագայում փոխելով իր ազգանունը Պարկին) դարձավ PBA-ի առաջին կին անդամը[51]։ PBA-ը բացեց իր անդամակցությունը կանանց համար 2003 թվականին PWBA-ի լուծարումից հետո։ Մեկ տարի անց՝ Լիզ Ջոնսոնը դարձավ առաջին կինը, ով անցավ PBA-ի տուրի մրցաշարի հեռարձակվող եզրափակիչ փուլ[52]։

2004 թվականին հիմնադրվեց Brunswick Euro Challenge-ը՝ նախատեսված Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի սիրողական և պրոֆեսիոնալ տասը կեգլիների բոուլինգի խաղացողների համար[53]։

2010 թվականի հունվարի 24-ին Քելլի Քուլիկը (ծնվ. 1977 թ.) դարձավ առաջին կինը, ով հաղթեց PBA-ի Չեմպիոնների Մրցաշարում և առաջին կինը, ով հաղթեց PBA-ի ազգային տուրի միջոցառմանը[54]։

2012 թվականի նոյեմբերին, երբ լիգայական բոուլինգի մասնաբաժինը նրանց բիզնեսում նվազեց 80%-ից մինչև 20%, Վիրջինիայի Ռիչմոնդ քաղաքում գտնվող «AMF Bowling Centers» ընկերությունը երկրորդ անգամ (առաջինը՝ 2001 թ.) դիմեց սնանկության մասին օրենքի 11-րդ գլխով։ 2013 թվականին այն միավորվեց Նյու Յորքում գործող «Bowlmor» ընկերության հետ, որը մասնագիտացած էր բարձրակարգ բոուլինգի կենտրոններում և չէր աջակցում լիգայական բոուլինգին։ Միավորումից հետո, լիգայական բոուլինգի վերականգնման փորձերի շրջանակում, ընկերությունը 2013 թվականի 276 կենտրոնից ընդլայնվեց մինչև 315 կենտրոն։

2013 թվականին հիմնադրվեց PBA Լիգան՝ կազմված ութ մշտական հնգհոգանոց թիմերից[55]։

2015 թվականին, 12 տարվա դադարից հետո, վերակենդանացվեց Պրոֆեսիոնալ Կանանց Բոուլինգի Ասոցիացիան (PWBA)[56]։

Բոուլինգի գնդակները, նաև միջուկը բաց վիճակում

Բոուլինգի գնդակները տարբերվում են ըստ բոուլինգի տեսակի: Տասը կեգլիների (10-pin) բոուլինգի գնդակները մոտ 21.8 սմ տրամագծով են, սովորաբար ունեն երեք անցք և կշռում են 2.7-ից 7.3 կգ։ Գնդակների մատների անցքերի չափերն ու հեռավորությունները սովորաբար ավելի փոքր են թեթև գնդակների դեպքում՝ ավելի փոքր ձեռքեր ունեցող խաղացողներին հարմարեցնելու համար։ 1990-ականների սկզբից հասանելի ժամանակակից ռեզինե ծածկերն ուժեղացնում են գնդակի պտտելիությունը։ Այսպիսով, ավանդական պլաստիկ գնդակները հարմար են ուղղակի հարվածների համար։ Դակփին և Քենդլփին գնդակները տեղավորվում են ձեռքում և չունեն անցքեր։

Բոուլինգի կեգլիները արտադրություն տարբեր փուլերում

Բոուլինգի կեգլիները հանդիսանում են բոուլինգի գնդակի թիրախը կեգլային բոուլինգի տարբերակներում։ Կեգլիների չափերն ու ձևերը տարբեր են, բայց սովորաբար գլանաձև են և լայնանում են այն հատվածում, որտեղ գնդակը հարվածում է կեգլիին։ Տասը կեգլանի բոուլինգի կեգլիները ամենամեծն ու ծանրները են, քաշը՝ 1,5 կգ։ Դակփին կեգլիները փոքր են և հաստ են, քան ստանդարտ կեգլիները, իսկ քենդլփիները ամենաբարձրն են՝ 40 սմ բարձրությամբ, բայց միայն 7,5 սմ լայնությամբ և 1,1 կգ քաշով։

Բոուլինգի կեգլիները կառուցվում են թխկիի փայտը միացնելով մոտավոր ձևի, ապա դրանք ձևավորվում են խառատային հաստոցների վրա։ Դրանից հետո, կեգլին պատվում է պլաստիկ նյութով, ներկվում և ծածկվում փայլուն ծածկույթով։ Քանի որ համապատասխան փայտի պակաս կա, բոուլինգի կեգլիները կարող են պատրաստվել ստույգ հաստատված սինթետիկ նյութերից։ Այժմ սինթետիկ կեգլիները հաստատված են հինգ-կեգլանոց, դակփին և քենդլփին բոուլինգի տեսակներում։ Կան նաև մի քանի սինթետիկ տասը կեգլանի մոդելներ, որոնք հաստատված են ԱՄՆ-ի Բոուլինգի Միության կողմից։ Երբ գնդակը հարվածում է սինթետիկ կեգլիներին, դրանք սովորաբար ձայնով տարբերվում են փայտե կեգլիներից։

ԱՄՆ-ի Բոուլինգի Միությունը (USBC) հայտարարել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից սկսած այն հաստատում է «լարային կեգլիներ տեղադրման սարքեր»-ը և լարային կեգլիներ բոուլինգը որպես սարքավորումների և մրցակցության անկախ կատեգորիա՝ տարբերելով դրանք սովորական ազատ անկման կեգլիների տեղադրման սարքերից[57]։

USBC-ի լաբորատոր տվյալները ցույց են տվել, որ լարային կեգլիների բոուլինգի ժամանակ հարվածային (strike) ցուցանիշը 7.1%-ով ավելի ցածր է, ինչը ստիպել է USBC-ին ծրագրել լրացուցիչ փորձարկումներ՝ որոշելու, արդյոք անհրաժեշտ է ստեղծել քվեարկության արդյունքների փոխարկում այդ կատեգորիաների միջև։ Լարային կեգլիների տեղադրման սարքերը ավելի էժան և հեշտ պահպանվող են, ինչը մոտիվացնում է բոուլինգի կենտրոններին դրանք աստիճանաբար ներդնել[58]։

Բոուլինգի կոշիկներ

Չսահող կոշիկի ներբանը սովորաբար պատրաստված է ռետինից՝ շփում ապահովելու համար, իսկ սահող կոշիկի ներբանը պատրաստված է հարթ նյութից, որը թույլ է տալիս սահուն սահք գնդակի արձակման պահին։ Բոուլինգի կոշիկները կարելի է գնել կամ վարձակալել բոուլինգի կենտրոններից։ Թաց կամ կեղտոտ ներբանները կարող են ճիշտ չսահել և վնասել սահքի հատվածի մակերեսը[59]։

Տասը կեգլանի բոուլինգի ստանդարտ խաղը բաղկացած է 10 ռաունդից (ֆրեյմից), որոնցից յուրաքանչյուր առաջին 9 ռաունդում առավելագույնը 2 նետում է թույլատրվում, իսկ տասներորդ ռաունդում՝ 3։ «Սթրայք» է համարվում, երբ խաղացողը առաջին նետումով տապալում է բոլոր 10 կեգլիները․ եթե սա տեղի է ունենում առաջին 9 ռաունդներից որևէ մեկում, ռաունդն ավարտվում է անմիջապես, առանց երկրորդ նետման։ «Սփեար» է համարվում, երբ առաջին նետումից հետո որևէ կեգլի կանգնած է մնում, բայց երկրորդ նետումով դրանք բոլորը տապալվում են։ Յուրաքանչյուր ռաունդում խաղացողը մեկ միավոր է ստանում յուրաքանչյուր տապալված կեգլու համար․ սփեարը կամ սթրայքը հավելյալ միավորներ են տալիս՝ համապատասխանաբար հաշվելով հաջորդ նետման կամ հաջորդ երկու նետումների տապալված կեգլիները[60]։ Տասներորդ ռաունդում խաղացողը մեկ լրացուցիչ նետում է ստանում սփեարի համար, կամ երկու լրացուցիչ նետում՝ սթրայքի համար։ Խաղի առավելագույն հնարավոր արդյունքը 300 միավոր է, որը ձեռք է բերվում 12 հաջորդական սթրայք կատարելու դեպքում («կատարյալ խաղ»)։

Հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիական նորարարությունները բոուլինգը հասանելի են դարձրել հաշմանդամ համայնքի անդամների համար․

  • IKAN Bowler-ը, որը մշակվել է քառանդամ պարալիզ ունեցող ինժեներ Բիլ Միլերի կողմից, միանում է անվասայլակին և թույլ է տալիս օգտագործողին վերահսկել տեսը կեգլիանի գնդակի թողարկման արագությունը, ուղղությունը և ժամանակը։ Անվանումը գալիս է հունական «ικανός» բառից, որը նշանակում է «ունակ» կամ «կարողանալ»[61]։
  • Բոուլինգում մի շարք նորամուծություններ են ներդրվել՝ թույլ տալով հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցել բոլոր մակարդակներում՝ սոցիալականից մինչև օլիմպիական ստանդարտներ.
    • Գնդիկ նետելու համար օգտագործվող հատուկ բոուլինգի թևերը և վերամբարձ սարքերը թույլ են տալիս խաղացողներին նետել գնդիկը՝ նվազագույնի հասցնելով անհրաժեշտ շարժումները։
    • Սայլակների և դաշտերի արտադրողները մշակել են փոփոխված անիվներ և թեքահարթակներ, որպեսզի սայլակով մարզիկները կարողանան մուտք գործել բոուլսի խաղադաշտ։
    • Խաղի փոփոխված պայմանները սահմանված են «Disability classification in lawn bowls» շրջանակներում։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոուլինգի ուղի Սպիտակ Տանը, Հյուսիսային սյունասրահի տակ գտնվող ստորգետնյա տարածքում, 2019 թվական

ԱՄՆ Նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1948 թվականին երկու բոուլինգի գծեր տեղադրվեցին ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան, Արևմտյան թևի առաջին հարկում՝ որպես ծննդյան նվեր նախագահ Հարի Ս. Թրումանին[62]։ 1955 թվականին գծերը տեղափոխվեցին Հին գործադիր գրասենյակային շենք (ներկայում՝ Էյզենհաուերի գործադիր գրասենյակային շենք), որպեսզի Սպիտակ տան աշխատակիցներն օգտվեն դրանցից[63]։ 2014 թվականի հուլիսի 9-ին Գլխավոր ծառայությունների վարչությունը հայտարարեց, այնուհետև արագորեն հետ կանչեց Թրումանի բոուլինգի գծերը փոխարինելու հայտերի մրցույթը։ Դրանք ճանաչվել էին «անվերականգնելի», քանի որ վերջին 15 տարիների ընթացքում չէին ենթարկվել մասնագիտական, արդյունաբերական չափանիշներին համապատասխան սպասարկման, նորացման, վերանորոգման կամ խնամքի[63][64]։
  • 1969 թվականին այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Մ. Նիքսոնի ընկերները, ով, ըստ խոսակցությունների, բոուլինգի մեծ սիրահար էր, կառուցեցին մեկ գիծ ունեցող բոուլինգի սրահ շենքի Հյուսիսային սյունասրահի տակ գտնվող ստորգետնյա տարածքում[62]։ Այդ մեկ գիծ ունեցող բոուլինգի սրահը մեծ վերանորոգման է ենթարկվել 1994 թվականին և կրկին 2019 թվականին[65]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Niagara Falls Bowling Association». Արխիվացված է օրիգինալից 2 January 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  2. Crystal-Mark (2010). Laws of the Sport of Bowls. World Bowls Ltd. էջ 9.
  3. Hawkins, Mike (bowling columnist) (18 September 2018). «The sport of bowling – more than 10 pins and two rolls». The Daily Advance. Արխիվացված օրիգինալից 8 May 2019-ին.
  4. 4,0 4,1 Petrie, William Matthew Flinders; Quibell, James Edward (1896). «VII. Games». Naqada and Ballas, 1895. London: B. Quaritch. էջ 35. Cornell University Library. (archeologist's drawing)
  5. «Bowling History – Origin of Bowling». Վերցված է 24 January 2016-ին.
  6. 6,0 6,1 Pretsell, James M. (1908). The Game of Bowls Past and Present. Oliver & Boyd. էջ 1.
  7. Pretsell, 1908, էջ 2
  8. Administrator. «A little Bowling History». Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «bowling – game». Encyclopædia Britannica. Վերցված է 24 January 2016-ին.
  10. Linney, E.J. (1933). A History of the Game of Bowls. Edingburgh Press. էջ 22.
  11. «Bowling Museum & Hall of Fame – History of Bowling». Վերցված է 24 January 2016-ին.
  12. «History of Bowls». Արխիվացված է օրիգինալից 3 February 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  13. «The Spanish Armada». Վերցված է 24 January 2016-ին.
  14. «Bowling Museum & Hall of Fame > Visit > Online Exhibits». Վերցված է 24 January 2016-ին.
  15. Pluckhahn, Bruce (December 1988). «Bowling Games People Play». Bowlers Journal. Chicago, Illinois: National Bowlers Journal Inc. էջ 121.
  16. «Bury Saint Edmunds / Free Public House». The Ipswich Journal. No. 4701. 26 April 1828. էջ 3.
  17. «Miscellaneous / From the Western Spy». The Maryland Republican and Political and Agricultural Museum. Annapolis, Maryland, U.S. 26 May 1821. էջ 4. (Click for image) Reference to "keeper of the ten-pin alley".
  18. «White House Retreat (advertisement)». Daily National Intelligencer. Washington, D.C. 2 April 1830. էջ 4. (Click for image) ● A slightly earlier, though less clearly legible, version of the same ad ran the previous month: «White House Retreat (advertisement)». Daily National Intelligencer. Washington, D.C. 24 March 1830. էջ 3. ● Advertises a property having "a first rate ten pin alley".
  19. «York Sulphur Springs». Daily National Intelligencer. Washington, D.C. 21 June 1831. էջ 3. (Click for image) Advertises a property with a "commodious and well-adjusted ten-pin alley".
  20. «For Rent». The Globe. Washington, D.C. 28 June 1832. էջ 3. (Click for image) Offering for rent, a "Public House" with "a good Ten Pin Alley attached".
  21. «First recorded ten-pin bowling match played…». Old Farmer's Almanac. Վերցված է 24 January 2016-ին.
  22. «Roseland Cottage – Historic New England». Historicnewengland.org. Վերցված է 12 January 2014-ին.
  23. «History». Արխիվացված է օրիգինալից 17 February 2015-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  24. Riess, Steven A. (2015). Sports in America from Colonial Times to the Twenty-First Century. Routledge. ISBN 978-1317459477. Վերցված է 24 January 2016-ին.
  25. «A Jimmy Smith Bibliography». Dr. Jake's Bowling History Blog. 20 January 2009. Վերցված է 24 January 2016-ին.
  26. «Bowl.com – Floretta McCutcheon». Վերցված է 24 January 2016-ին.
  27. «Floretta McCutcheon biography». Վերցված է 24 January 2016-ին.
  28. 28,0 28,1 Riess, Steven A. (2015). Sports in America from Colonial Times to the Twenty-First Century. Routledge. ISBN 978-1317459477. Վերցված է 24 January 2016-ին.
  29. «History of Bowling». Վերցված է 24 January 2016-ին.
  30. Carrubba, Rich (June 2012). «Bowling Ball Evolution». BowlingBall.com (Bowlversity educational section). Արխիվացված օրիգինալից 17 September 2018-ին.
  31. «Pollack Wins Tourney With a Mineralite». Oregon Journal. November 7, 1905. էջ 12. (clipping of article) Other sources are apparently wrong in citing 1914.
  32. «About Us». Columbia300.com. Արխիվացված է օրիգինալից 18 August 2017-ին. Վերցված է 18 August 2017-ին.
  33. «International Bowling Board». Encyclopædia Britannica. Վերցված է 24 January 2016-ին.
  34. Munro, J.P. (1951). Bowls Encyclopedia. Melbourne Australia: Wilke & Co. էջ 167.
  35. «About The Petersen Classic». Վերցված է 24 January 2016-ին.
  36. «Bowling Media – IBMA History». Արխիվացված է օրիգինալից 30 January 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  37. Rigali, James. H.; Walter, John C. (July 2005). «Afro-Americans in New York Life and History: The integration of the American Bowling Congress: the Buffalo experience». Afro-American Historical Association of the Niagara Frontier. Արխիվացված է օրիգինալից 15 June 2006-ին. Վերցված է 31 March 2006-ին.
  38. «National Negro Bowling Association – Ohio History Central». Վերցված է 24 January 2016-ին.
  39. Carrubba, Rich (October 2, 2013). «History of Bowling». BowlingBall.com (Bowlversity educational section). Արխիվացված օրիգինալից May 1, 2015-ին.
  40. Bowl-A-Roll Lanes (2 November 2011). «Bowl A Roll Lanes: Steve Nagy's 300 Game on Championship Bowling». Վերցված է 24 January 2016-ին.
  41. Championship Bowling – Steve Nagy 300 (1954). 29 June 2014. Արխիվացված օրիգինալից 31 October 2021-ին. Վերցված է 24 January 2016-ին – via YouTube.
  42. «Fourth Empire State PBA Open –Archived Standings». Professional Bowlers Association. Արխիվացված օրիգինալից 28 September 2015-ին.
  43. Vint, Bill (27 June 2012). «PBA Spare Shots: Historic Redwood Lanes May Soon Close; "Million Dollar Shot" Artist LeRoy Neiman Dies». Professional Bowlers Association. Արխիվացված օրիգինալից 16 April 2019-ին.
  44. «History of the AWBA – AWBA.ORG – Promoting Abilities, not Disability». Արխիվացված է օրիգինալից 7 February 2015-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  45. «PEAC Course Wiki / Team USA». Վերցված է 24 January 2016-ին.
  46. Robert Boyle. «A Guy Named Smith is Striking It Rich». Վերցված է 24 January 2016-ին.
  47. «Riding the Crest of Bowling's Boom». Bowlers Journal International. Վերցված է 24 January 2016-ին.
  48. USBC concludes re-evaluation of Glenn Allison 900 series Bigham, Terry on 22 November 2014. Retrieved 27 November 2014
  49. Lennox, Doug (7 September 2009). Now You Know Big Book of Sports. Dundurn. ISBN 9781770705876. Վերցված է 24 January 2016-ին.
  50. Ken Hambleton (29 April 2006). «Q&A with Jeremy Sonnenfeld». Lincoln Journal Star. Վերցված է 24 January 2016-ին.
  51. «About Me». Վերցված է 24 January 2016-ին.
  52. «PBA Profile, Liz Johnson». PBA.com. Վերցված է 10 November 2017-ին.
  53. «Brunswick names Dream-Bowl Palace host of Brunswick Euro Challenge through 2018 - Brunswick». Արխիվացված է օրիգինալից 30 January 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  54. «Breaking More Barriers, Woman Takes P.B.A. Title». The New York Times. Associated Press. 25 January 2010. Վերցված է 10 September 2020-ին.
  55. «The League - PBA.com». Արխիվացված է օրիգինալից 31 January 2016-ին. Վերցված է 24 January 2016-ին.
  56. «Women's pro tour to re-launch with USBC, BPAA commitment». United States Bowling Congress. 10 October 2014. Վերցված է 12 April 2019-ին.
  57. Schroeder, Dave (April 27, 2023). «USBC Certifies String Pin Bowling as Independent Competition Effective August 1, 2023». Bowl.com. United States Bowling Congress (USBC). Արխիվացված օրիգինալից May 1, 2023-ին.
  58. Johnson, John (January 22, 2023). «New 'String Pin' Technology May Change Bowling». Newser. Արխիվացված օրիգինալից April 28, 2023-ին.
  59. «Using bowling shoes». about.com. Արխիվացված է օրիգինալից 19 June 2017-ին. Վերցված է 15 February 2010-ին.
  60. «Keeping Score». United States Bowling Congress. Արխիվացված օրիգինալից April 19, 2023-ին. Վերցված է 29 June 2023-ին.
  61. «IKAN Bowler». Ability. Վերցված է 6 April 2012-ին.
  62. 62,0 62,1 «White House Bowling Alley». The White House Museum. Արխիվացված օրիգինալից 1 July 2015-ին. Վերցված է 8 December 2015-ին.
  63. 63,0 63,1 Mahaskey, M. Scott (12 May 2014). «Photos: Inside the Truman Bowling Alley». Politico. Արխիվացված օրիգինալից 9 March 2021-ին.
  64. Miller, Zeke J. (9 July 2014). «The White House Is Renovating Its Bowling Alley». Time. Արխիվացված օրիգինալից 16 July 2014-ին.
  65. Harrington, Rebecca (27 July 2020). «Melania Trump plans to renovate the Rose Garden. See the other changes the first lady has made to the White House». Business Insider. Արխիվացված օրիգինալից 6 February 2021-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ բոուլինգ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուլինգ» հոդվածին։