Քիմիական մանրաթել
Քիմիական մանրաթել, տեքստիլ մանրաթել, պատրաստված բնական և սինթետիկ օրգանական պոլիմերներից, ինչպես նաև անօրգանական միացություններից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գաղափարը, թե մարդը կարող է ստեղծել բնական մետաքսի արտադրման նման մի գործընթաց, առաջինը հայտնել է ֆրանսիացի գիտնական R.Réaumur դեռ 1734 թվականին։ Աշխարհում առաջին անգամ քիմիական մանրաթել արտադրվել է Ֆրանսիայում 1890 թ-ին, որը հիմնաված է թաղանթանյութի վերամշակման վրա և օգտագործվում է անծուխ վառոդ կամ պլաստմասսաների տեսակներ ստանալու համար։
Քիմիական մանրաթելերի զարգացման հիմնական փուլերը
- Առաջին փուլ — XIX դարի վերջերից մինչև 1940-1950-ական թվականները— մշակվում և կատարելագործվում էին արհեստական մանրաթելեր ստանալու պրոցեսները։ Զարգանում էր վիսկուլային մանրաթելերի արտադրությունը։ Սակայն տեքստիլ արտադրության մեջ գլխավոր դերը խաղում են բնական մանրաթելերը, քիմիակնները դիտվում են որպես լրացում բնական մանրաթելերին։ Քիմիական մանրաթելերից պատրաստված արտադրանքները արտադրվում էին քիչ քանակությամբ։
- Երկրորդ փուլ — 1940-1970-ական թվականներ — զարգանում էին մանրատելանման մոնոմերների, պոլիմերների սինթեզների պրոցեսները, և սինթետիկ պոլիմերների հալման միջոցով մանրաթելերի ստացման տեխնոլոգիան։ Քիմիական մանրաթելերի արտադրությունը զարգանում էր հիմնականը զարգացած երկրներում։ Այդ ժամանակահատվածում ստեղծվել էին քիմիական մանրաթելերի հիմնական տեսակները, որոնք կարելի է անվանել «Ավանդական» կամ «Կլասիկ »։ Քիմիական մանրաթելերը դիտվում էին որպես լրացում և մասամբ փոխարինողներ բնական մանրաթելերին։ Սկսում էր մանրաթելերի մոդիֆիկացման պրոցեսները։
- Երրորդ փուլ — 1970-1990-ական թվականներ — Քիմիական մանրաթելերի արտադրողականությունը զգալիորեն աճեց։ Լայն զարգացավ մոդիֆիկացման մեթոդները։ Քիմիական մանրաթելերը ձեռք են բերել ինքնուրույն նշանակությաուն տարբեր տեսակի արտադրանքների համար և օգտագործման ոլորտներում։ Բացի այդ նրանք լավ կիրառություն ունեն բնական մանրաթելերի հետ խատնուրդում։ Այդ ժամանակահատվածում զարգացած երկրներում ստեղծվել էին «Մանրաթելեր երրորդ սերնդի» ամբողյությամբ նոր հատկանիշներով։
- Չորրորդ փուլ — 1990-ական թվականներից մինչ այսօր — Սկսում է ժամանակակից շրջան քիմիական մանրաթելերի արտադրման, իհայտ են գալիս մոդիֆիկացիայի նոր ձևեր՝ «Ապագայի մանրաթելեր» կամ «Չորրորդ սերնդի մանրաթելեր»։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արհեստական մանրաթել (բնական մանրաթելերից)՝ հիդրոցելյուլոզա, ացետիլցելյուլոզա,
- Սինթետիկ մանրաթել (սինթետիկ պոլմերներից)։
Երբեմն նաև քիմիական մանրաթելերին են դասվում հանքային մանրաթելերը, որոնք ստացվում են անօրգանական միացություններից (ապակյա, մետաղական, բազալտային)։
Արհեստական մանրաթելեր
- Հիդրացելյույոզայիններ
- Վիսկոզայիններ
- Ացետիլցելյուլոզայիններ
- Ացետատայիններ
- Եռացետատայիններ
- Սպիտակուցայիններ
- կազեինայիններ
- Զենիայիններ
Սինթետիկ մանրաթելեր
- Կարբոցեպայիններ (պարունակում են միայն ածխածնի մոլեկուլներ),
- Պոլիկրիլնիտրայիններ (нитрон, орлон, акрилан, кашмилон, куртель, дралон, вольпрюла)
- Պոլիվինիլքլորիդայիններ (хлорин, саран, виньон, ровиль, тевирон)
- Պոլիվինիլսպիրտայիններ (винол, мтилан, винилон, куралон, виналон)
- Պոլիէթիլայիններ (спектра, дайнема, текмилон)
- Պիլիպրոպիլենայիններ (геркулон, ульстрен, найден, мераклон)
- Պոլիէֆիրայիններ (лавсан, терилен, дакрон, тетерон, элана, тергаль, тесил)
- Պոլիամիդայիններ (капрон, найлон-6, перлон, дедерон, амилан, анид, найлон-6,6, родиа-найлон, ниплон, номекс, кермель)
Անօրգանական մանրաթելեր
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]↑ Гальбрайх, Л. С. Химические волокна // Статьи Соросовского Образовательного журнала в текстовом формате, 1996 ↑ Волокна и нити
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Формование химических волокон