Պոլինեզիա
![]() Պոլինեզիայի քարտեզ (մանուշակագույն եռանկյունի)
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Սամոա Տուվալու Կիրիբատի Տոնգա | |
Կղզիների քանակը | 1000-ից ավելի | |
Ամենամեծ կղզին | Նոր Զելանդիա Տոնգա Հավայան կղզիներ | |
Բնակչություն | 96.670.600 մարդ | |
Բնակչության խտությունը | 67 մարդ/կմ2 | |
Պոլինեզիա (հունարեն՝ πολύς "poly" շատ + հունարեն՝ νῆσος "nēsos" կղզի), կղզիախումբ Օվկիանիայում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում։ Ընդգրկում է Տոնգա (անկախ պետություն), Հավայան (ԱՄՆ-ի նահանգ), էլլիս (բրիտ․ տիրույթ), Տոկելաու, Կուկի կղզեխումբ (Նոր Զելանդիայի տիրույթ), Արևմտյան Սամոա (անկախ պետություն), Արևելյան Սամոա (ԱՄՆ-ի տիրույթ), Լայն կամ Կենտրոնական Պոլինեզյան Սպորադներ (ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տիրույթներ), Տուբուաի, Մարկիզյան, Ընկերության, Տուամոտու (ֆրանսիայի տիրույթներ), Զատկի (Չիլիի տիրույթ) կղզիները են։ Պոլինեզիային են վերագրում նաև Նոր Զելանդիան։ Տարածությունը (առանց Նոր Զելանդիայի) մոտ 26 հզ․ կմ² է, բն․՝ մոտ 1,2 միլիոն (1974)։
Կղզիները մեծ մասամբ հրաբխային կամ կորալային ծագում ունեն։ Հրաբխային ծագման կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ (ավելի քան 4 հզ․ մ բարձրությամբ), կորալայինները՝ հարթ, դաշտավայրային։ Հավայան և Սամոա կղզիներում կան գործող հրաբուխներ։ Կղզիների մեծ մասը շրջապատված է կորալային խութերով։ Կլիման հասարակածային, արևադարձային պասսատային է, տարեկան տեղումները՝ 1500-3500 մմ։ Լեռնային ռելիեֆ ունեցող կղզիները ծածկված են մերձհասարակածային և արևադարձային մշտականաչ անտառներով, ափերը՝ կոկոսյան արմավենու, հացի, պտուտակածառերով։
Բնակչությունը բաղկացած է հնաբնակ օվկիանացիներից՝ պոլինեզիացիներից ու Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից ներգաղթածներից։
Մշակում են կոկոսյան արմավենի, բանան, շաքարեղեգ, արքայախնձոր, սուրճ, կակաո, կաուչուկատուներ, բրինձ և այլն։ Կա մարգարտի արդյունահանում և ծովային կրիաների որս։
Հիմնական նավահանգիստներն են.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինեզիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 358)։ ![]() |
|
|