Ազգերի համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգերի համագործակցություն
Տեսակ միջկառավարական կազմակերպություն
Հիմնադրված դեկտեմբերի 11, 1931
Գլխադասային գրասենյակ Լոնդոն և Վեստմինստեր
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն
Գլխավոր քարտուղար Եղիսաբեթ II
Կայք thecommonwealth.org

Ազգերի բրիտանական համագործակցություն (անգլ.՝ British Commonwealth of Nations), երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից և տերիտորիաներից ստեղծված միջկառավարական կազմակերպություն։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth of Nations) կամ ուղղակի «Համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth) ձևով։


Ազգերի համագործակցություն կամ պարզապես Համագործակցություն[1], 53 անդամ պետություն ունեցող միջկառավարական կազմակերպություն է․ այդ անդամները հիմնականում Բրիտանական կայսրության նախկին տարածքներում ձևավորված պետություններն են[2]։ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադան, Ավստրալական Միությունը, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Պակիստանը, Մալայզիայի Ֆեդերացիան, Ցեյլոնը, Գանան, Նիգերիան, Կիպրոսը, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն, Ուգանդան, Քենիան, Զամբիան, Մալավին, Մալթան, Գայանան, Գամբիան, Բոտսվանան, Բարբադոսը, Լեսոթոն, Սինգապուրը, որոնք անկախ պետություններ են և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։Կազմակերպության հիմնական ինստիտուտներն են Համագործակցության քարտուղարությունը, որի գործունեությունը կենտրոնացած է միջկառավարական ոլորտների վրա, և Համագործակցության հիմնադրամը, որի գործունեությունը կենտրոնացած է անդամ երկրների միջև ոչ կառավարական կապերի ամրապնդման վրա[3]։

Համագործակցությունը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին Բրիտանական կայսրության ապագաղութացման հետ համատեղ, ինչը այդ կայսրության տարածքների ինքնակառավարման մեծացման արդյունքն էր։ Այն ի սկզբանե 1926 թվականի Կայսերական կոնֆերանսի ժամանակ Բալֆուրի հռչակագրով ստեղծվել էր որպես Ազգերի բրիտանական համագործակցություն[4] և պաշտոնականացվել Միացյալ թագավորության կողմից 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտով։ Ներկայիս Ազգերի համագործակցությունը պաշտոնապես հիմնադրվել է 1949 թվականին Լոնդոնյան հռչակագրով, որը արդիականացրեց հասարակությանը և հաստատեց, որ անդամ երկրները ազատ և հավասար են[5]։ Այս երեք ասոցացիաների խորհրդանիշը թագուհի Եղիսաբեթ II է, ով ղեկավարում է համագործակցությունը։ Թագուհին 16 անդամ երկրների ղեկավարն է, որոնք հայտնի են համագործակցության թագավորություններ անվամբ․ 32 անդամները հանրապետություններ են, իսկ մնացած 5-ը ունեն այլ միապետեր։

Անդամ պետությունները միմյանց առջև օրինական պարտավորություններ չունեն։ Փոխարենը նրանց միավորում է լեզուն, պատմությունը, մշակույթը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի ուժի մասին ունեցած ընդհանուր արժեքները[3]։ Այս արժեքները ամրագրված են Համագործակցության կանոնադրության մեջ[6] և բարձրաձայնվում են 4 տարին մեկ գումարվող Համագործակցության խաղերի ժամանակ։

Համագործակցության երկրները զբաղեցնում են ավելի քան 29,958,050 կմ2 (11,566,870 sq mi), որը աշխարհի ցամաքային տարածքի 20% է կազմում։ Համագործակցությունը ներառում է բնակեցված բոլոր 6 մայրցամաքները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկացության ծագում և տերմինի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

5 անդամ երկրների վարչապետները 1944 թվականի Համագործակցության վարչապետների կոնֆերանսի ժամանակ։ Ձախից աջ՝ Մակքենզի Քինգ (Կանադա), Ջեն Սմութս (Հարավային Աֆրիկա), Վինստոն Չերչիլ (Միացյալ թագավորություն), Պիտեր Ֆրազեր (Նոր Զելանդիա), Ջոն Կուրտին (Ավստրալիա)։

Եղիսաբեթ II թագուհին 1959 թվականին Կանադայի դոմինիոն կարգավիճակի տրամադրման օրը արված ուղերձում ընդգծեց, որ 1867 թվականի հուլիսի 1-ի Կանադայի կոնֆեդերացիան Բրիտանական կայսրության կազմում առաջին անկախ երկրի ծնունդն էր։ Թագուհին հայտարարեց․ «Այսպիսով դա նաև մատնանշում է անկախ երկրների ազատ ասոցացման սկիզբը, որը հայտնի է որպես Ազգերի համագործակցություն»[7]։ 1884 թվականին Ավստրալիա այցելության ժամանակ Լորդ Ռոսբերին փոփոխվող Բրիտանական կայսրությունը, որի որոշ գաղութներ դարձել էին ավելի անկախ, բնորոշել էր որպես «Ազգերի համագործակցություն»[8]։ Բրիտանիայի և գաղութների վարչապետների հանդիպումները1887 թվականից ի վեր դարձան պարբերական, ինչը հանգեցրեց 1911 թվականին Կայսերական կոնֆերանսի ստեղծմանը[9]։

Համագործակցությունը ստեղծվեց կայսերական կոնֆերանսների հիման վրա։ 1917 թվականին Ջեն Սմութսի կողմից արվեց հատուկ առաջարկ այն ժամանակ, երբ նա ստեղծեց «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը և 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսում, որում ներկայացված էին դոմինիոնների, ինչպես նաև Բրիտանիայի պատվիրակները, կանխատեսեց ապագայում սահմանադրական հարաբերություններ և դրանցում հիմնարար ճշգրտումներ[10][11]։ Տերմինն առաջին անգամ կայսերական կանոնադրական ճանաչում ստացավ 1921 թվականի Անգլո֊իռլանդական պայմանագրում, երբ Ազգերի բրիտանական համագործակցություն տերմինը փոխարինեց Բրիտանական կայսրություն տերմինին երդման ձևակերպման մեջ, որը տալիս են Իռլանդական ազատ պետության խորհրդարանի անդամները[12]։

Համագործակցության պաշտոնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի Կայսերական կոնֆերանսի ժամանակ ընդունված Բալֆուրի հռչակագրում Բրիտանիան և իր դոմինիոնները համաձայնվում են, որ իրենք ունեն նույն կարգավիճակը, իրենց արտաքին կամ ներքին հարցերում ոչ մեկը մյուսի ենթակայության տակ չի գտնվում, չնայած դրան՝ նրանց միավորում է հավատարմությունը թագին, և նրանք լիարժեքորեն համարվում են Ազգերի բրիտանական համագործակցության անդամներ։ «Համագործակցություն» տերմինը պաշտոնապես ընտրվեց այս հասարակությանը բնորոշելու համար[13]։

Հարաբերությունների այս ասպեկտները պաշտոնականացվեցին 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտով, որը Կանադայի կողմից վավերացման կարիք չուներ, իսկ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նյուֆաունդլենդը պետք է վավերացնեին ստատուտը, որ այն ուժի մեջ մտներ։ Նյուֆաունդլենդը այդպես էլ չվավերացրեց, քանի որ 1934 թվականի փետրվարի 16-ին խորհրդարանի համաձայնությամբ Նյուֆաունդլենդի կառավարությունը կամավոր հրաժարվեց դրանից և կառավարությունը վերադարձավ Լոնդոնի կողմից ուղղակի վերահսկման։ Ավելի ուշ՝ 1949 թվականին, Նյուֆաունդլենդը միացավ Կանադային որպես նրա 10-րդ նահանգ[14]։ Ավստրալիան և Նոր Զելանդիան վավերացրեցին ստատուտը համապատասխանաբար 1942 և 1947 թվականներին[15][16]։

Չնայած որ Հարավային Աֆրիկան այն դոմինիոնների թվում չէր, որոնք պետք է վավերացնեին Վեստմիստերյան ստատուտը, 2 օրենքներ՝ 1934 թվականի Միացման ակտի կարգավիճակը և 1934 թվականի Արքայական գործադիր գործառույթների և կնիքների ակտը, ընդունվեցին հաստատելու համար Հարավային Աֆրիկայի ինքնիշխան պետության կարգավիճակը[17]։

Ապագաղութացում և ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին Բրիտանական կայսրությունը աստիճանաբար քանդվում էր։ Նրա բաղադրիչների մեծ մասը դարձել էին անկախ պետություններ՝ Համագործակցության թագավորություններ կամ հանրապետություններ և Համագործակցության անդամներ։ Մնացածը 14 գերազանցապես ինքնակառավարվող Բրիտանական անդրծովյա տարածքներ էին, որոնք պահպանում էին քաղաքական կապերը Միացյալ թագավորության հետ։ 1949 թվականի ապրիլին Լոնդոնյան հռչակագրից հետո «Բրիտանական» բառը համագործակցության վերնագրից հանվեց, որպեսզի ցույց դա այդ կազմակերպության փոփոխվող բնույթը[18]։

Բուրման (որը հայտնի է նաև Մյանմա անվամբ (1948 թվական)) և Ադենը (1967 թվական) միակ պետություններն էին, որոնք դեռ Բրիտանական գաղութներ էին հանդիսանում պատերազմի տարիներին և չէին միացել Համագործակցությանը։ Նախկին բրիտանական պրոտեկտորատներից և մանդատներից Համագործակցության անդամ չեն դարձել Եգիպտոսը (անկախացել է 1922 թվականին), Իրաքը (1932 թվականին), Տրանսհորդանանը (1946 թվականին), Բրիտանական Պաղեստինը (որի մի մասը Իսրայել պետություն է դարձել 1948 թվականին), Սուդանը (անկախացել է 1956 թվականին), Բրիտանական Սոմալիլենդը (որը միավորվել է նախկին Իտալական Սոմալիլենդի հետ 1960 թվականին և ձևավորվել է Սոմալի հանրապետությունը), Քուվեյթը (անկախացել է 1961 թվականին), Բահրեյնը (1971 թվականին), Օմանը (1971 թվականին), Քաթարը (1971 թվականին) և Միացյալ Արաբական Էմիրությունները (1971 թվականին)[19]։

Նվազող դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան Համագործակցությունը ձեռք բերեց նոր առաքելություն 1953 թվականին թագուհի Եղիսաբեթի Սուրբ ծննդյան ճառով, որտեղ նա բնորոշում էր Համագործակցությունը որպես բոլորովին նոր հայեցակարգ, որը կառուցված է մարդկային հոգու բարձրագույն արժեքների հիման վրա․ դրանք են՝ ընկերություն, հավատարմություն և ազատության և խաղաղության ցանկություն[20]։ Հույս ունեին հաջողության հասնել այնպիսի ձեռքբերումների միջոցով, ինչպիսին է 1953 թվականին Էվերեստի գագաթը բարձրանալը, 1954 թվականին մեկ մղոնը 4 րոպեում ռեկորդի գերազանցումը և 1966 թվականին շուրջերկրյա ճանապարհորդության իրականացումը[21]։ Այնուամենայնիվ 1956 թվականին Սուեզի ճգնաժամը Բրիտանիային և ընդհանուր Համագործակցությանը մեծ բարոյական վնաս հասցրեց։ Եթե ավելի լայն դիտարկենք, ապա Բրիտանական կայսրության կենտրոնական դերի թուլացում նկատվեց․ կայսրության պաշտպանություն։ Այդ դերը այլևս ռազմապես կամ ֆինանսապես իրագործելի չէր, ինչը ակնհայտ և ցավագին կերպով ցուցադրվեց 1947 թվականին Հունաստանից բրիտանացիների դուրսբերմամբ։ Բրիտանիան ներկայումս պարզապես ՆԱՏՕ֊ի ռազմական դաշինքի մի մասն է կազմում, որում Համագործակցությունը որևէ դեր չունի (բացառություն է կազմում Կանադան)։ 1955 թվականի ԱՆԶՈՒՍ֊ի պայմանագիրը միավորեց Ավստրալիային, Նոր Զելանդիային և ԱՄՆ֊ին պաշտպանական դաշինքի մեջ․ այստեղ ներգրավված չէին Բրիտանիան և Համագործակցությունը։ Կայսրության երկրորդ կարևորագույն գործառույթի շնորհիվ Լոնդոնը դարձավ համակարգի ֆինանսական կենտրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական գանձարանը այնքան դատարկ էր, որ չէր կարողանա անկախ գործել ԱՄՆ֊ից։ Պաշտպանական և ֆինանսական դերի կորուստը ընդգծում էին 20-րդ դարի սկզբին Ջոզեֆ Չամբերլեյնի համաշխարհային կայսրության տեսլականը, որը կարող է համատեղել կայսերական նախապատվությունը, փոխադարձ պաշտպանությունը և սոցիալական աճը։ Ավելին, Բրիտանիայի կոսմոպոլիտան դերը համաշխարհային հարցերում սահմանափակվում է այն բանից հետո, երբ Բրիտանիան կորցնում է Հնդկաստանն ու Սինգապուրը[22]։ Բրիտանական էլիտան սկզբում հույս ուներ, որ Համագործակցության միջոցով կպահպանի կայսրության ազդեցությունը, սակայն հետո արդեն, ինչպես պնդում է Կրիշնան Սրինիվասան, այդ խանդավառությունը մարեց։ Ոգևորությունը նվազեց, քանի որ Բրիտանական քաղաքականությունը Համագործակցության հանդիպումների ժամանակ քննադատության էր ենթարկվում։ Հասարակական կարծիքը ևս մտահոգիչ էր դարձել ոչ սպիտակ անդամ երկրներից ներգաղթի հսկայական մասշտաբների պատճառով[23]։

Հանրապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի ապրիլի 18-ին Իռլանդիան 1948 թվականի Իռլադիայի հանրապետության ակտով պաշտոնապես դարձավ հանրապետություն։ Այս քայլը ինքնաբերաբար հանգեցրեց Իռլանդիայի՝ Համագործակցության կազմից դուրս գալուն։ Մինչ Իռլանդիան 1930-ական թվականներից ակտիվորեն չէր մասնակցում Համագործակցության գործունեությանը և գոհ էր, որ դուրս է գալու Համագործակցությունից, մյուս դոմինիոնները ցանկանում էին դառնալ հանրապետություն առանց կորցնելու կապերը Համագործակցության հետ։ Այս խնդիրը լուծվեց 1949 թվականի ապրիլին Համագործակցության վարչապետների լոնդոնյան հանդիպման ժամանակ։ Լոնդոնյան հռչակագրով Հնդկաստանը համաձայնում էր, որ երբ ինքը 1950 թվականին դառնա հանրապետություն, կընդունի Բրիտանական միապետին որպես անկախ անդամ երկրների ազատ ասոցացիայի խորհրդանիշ և Համագործակցության ղեկավար։ Սա լսելով թագավոր Ջորջ VI֊ը ասել է հնդիկ քաղաքագետ Կրիշնա Մենոնին․ «Այսպիսով ես դարձել եմ այդպիսին»[24]։ Համագործակցության մնացած անդամները ճանաչում են Հնդկաստանի հետագա անդամակցությունը ասոցացիային։ Պակիստանի պահանջով Հնդկաստանին չվերաբերվեցին որպես հատուկ դեպքի, քանի որ ենթադրում էին, որ մյուս երկրներն էլ կցուցաբերեն նույն վերաբերմունքը։

Լոնդոնի հռչակագիրը երբեմն դիտարկվում է որպես ժամանակակից Համագործակցության սկիզբ։ Հնդկաստանի նախագահից հետո այլ երկրներ նույնպես հանրապետություններ կամ իրենց միապետի գլխավորությամբ սահմանադրական միապետություններ դարձան, մինչդեռ որոշ երկրների համար միապետը շարունակում էր Բրիտանիայի միապետը մնալ, բայց նրանց միապետությունները այլ կերպ էին զարգանում և շուտով ամբողջությամբ անկախացան Բրիտանիայից։

Նոր համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպատերազմյան ժամանակահատվածի կանխատեսում անողները, որոնց թվում էր Լորդ Դեյվիսը, ով կարևոր դերակատարում էր ունեցել Ազգերի Լիգայի ստեղծման գործում Միացյալ թագավորությունում, 1932 թվականին հիմնեց Նոր Համագործակցության հասարակություն, որի բրիտանական կողմից Ուինստոն Չերչիլը ընտրվեց նախագահ[25]։ Այս նոր հասարակությունը նպատակ ուներ ստեղծել նոր օդային ուժեր, որոնք կլինեին Ազգերի լիգայի զենքը, հնարավորություն կտային պետություններին զինաթափվել և կպահպանեին խաղաղությունը։

«Նոր համագործակցություն» տերմինը օգտագործվում էր Միացյալ թագավորությունում (հատկապես 1960֊ական և 1970-ական թվականներին), երբ խոսքը գնում էր ապագաղութացված երկրների մասին, որոնք մեծ մասամբ ոչ սպիտակ և զարգացող էին։ Այն հաճախ էր օգտագործվում այս երկներում ներգաղթի մասին խոսելիս[26]։ Բրիտանիան և 1945 թվականից առաջ գոյություն ունեցող դոմինիոնները ոչ պաշտոնապես հայտնի դարձան որպես Հին Համագործակցություն, կամ ավելի սուր արտահայտվելու համար Սպիտակ Համագործակցություն[27]։

Ծրագիր G և Եվրոպայի միանալու հրավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Գերմանիան և Ֆրանսիան Բելգիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի և Հոլանդիայի հետ միաժամանակ նախագծում էին ներկայիս Եվրոպական միության ստեղծումը, և նորանկախ Աֆրիկյան երկրները միանում էին Համագործակցությանը, նոր գաղափարներ էին առաջ քաշվում, որոնցով նպատակ էր դրվում թույլ չտալ Բրիտանիային հայտնվել տնտեսական մեկուսացման մեջ։ Բրիտանիայի առևտուրը Համագործակցության երկրների հետ 4 անգամ ավելի շատ էր, քան առևտուրը Եվրոպայի հետ։ Էնթոնի Էդենի գլխավորությամբ բրիտանական կառավարությունը 1956 և 1957 թվականներին մշակեց Ջի (G) ծրագիրը, որով ստեղծվելու էր Եվրոպական ազատ առևտրի գոտի և միաժամանակ պահպանվելու էր Համագործակցության գերակա կարգավիճակը[28][29][30]։ Բրիտանիան նախատեսում էր Համագործակցության մեջ ներառել նաև սկանդինավյան երկրներին և մի շարք եվրոպական երկրների, որով կստեղծվեր մեծ տնտեսական ընդհանուր շուկա։ 1956 թվականի հոկտեմբերին Էդենը և Ֆրանսիայի վարչապետ Մոլետը քննարկում էին Ֆրանսիայի հնարավոր միացումը Համագործակցությանը[31]։ Այդ քննարկումներն ու առաջարկները ձախողվեցին[32]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Եղիսաբեթ II (Համագործակցության ղեկավարը)

Լոնդոնի հռչակագրի բանաձևով թագուհի Եղիսաբեթ II֊ը Համագործակցության ղեկավարն է․ սա մի տիտղոս է, որը օրենքով հանդիսանում է Եղիսաբեթի արքայական տիտղոսների մի մասը Համագործակցության թագավորություններից յուրաքանչյուրում[33]․ դրանք Համագործակցության այն 16 անդամներն են, որոնք թագուհուն համարում են իրենց միապետը։ Այնուամենայնիվ, երբ միապետը մահանում է, թագի ժառանգը ինքնաբերաբար չի դառնում Համագործակցության ղեկավարը[34]։ Այդ պաշտոնը խորհրդանշական է, այն ցույց է տալիս անկախ երկրների ազատ ասոցացիան[33], որոնց մեծամասնությունը (31) հանրապետություններ են, իսկ 5-ը ունեն միապետեր, որոնք տարբեր թագավորական տների ներկայացուցիչ են՝ Բրունեյ, Լեսոթո, Մալայզիա, Սվազիլենդ, Տոնգա։

Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության գլխավոր որոշումեր ընդունող ֆորումը տարին մեկ գումարվող Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումներն են, որտեղ կառավարության ղեկավարները, որոնց թվում են վարչապետները և նախագահները, մի քանի օրվա հավաք են ունենում, որի ընթացքում քննարկում են փոխադարձ շահերին առնչվող հարցեր։ Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը հանդիսանում է Համագործակցության վարչապետների հանդիպումների, ինչպես նաև ավելի վաղ գոյություն ունեցող կայսերական կոնֆերանսների և գաղութային կոնֆերանսների իրավահաջորդը (1887 թվական)։ Տեղի են ունենում նաև ֆինանսների նախարարների, արդարադատության նախարարների, առողջապահության նախարարների պարբերական հանդիպումներ։ Պարտապան երկրներին, իսկ դրանցից առաջ հատուկ անդամներին չէր թույլատրվում ուղարկել իրենց ներկայացուցիչներին նախարարների կամ կառավարության ղեկավարների հանդիպումներին[33]։

Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարին անվանում են Համագործակցության գործող ղեկավար և այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև հաջորդ Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը[35]։ 2018 թվականի ապրիլի 18-ից 20-ը Լոնդոնում (Միացյալ թագավորություն) անցկացված վերջին հանդպումից հետո Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը դարձավ Համագործակցության գործող ղեկավար և կշարունակի մնալ այդ պաշտոնում մինչև հաջորդ հանդիպումը, որը նախատեսված է անկացնել Ռուանդայում 2020 թվականին։

Համագործակցության քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլբուրգյան հաուս, Լոնդոն, Համագործակցության քարտուղարության գլխամասը, Համագործակցության հիմնական միջկառավարական հաստատությունը

1965 թվականին ստեղծված Համագործակցության քարտուղարությունը Համագործակցության գլխավոր միջկառավարական գործակալությունն է, որը խթանում է անդամ կառավարությունների և երկրների միջև խորհրդատվությունը և համագործակցությունը։ Այս մարմինը հաշվետու է անդամ պետություններին հավաքական կերպով։ Ազգերի համագործակցությունը ներկայացված է ՄԱԿ֊ի Գլխավոր Ասամբլեայում քարտուղարության միջոցով դիտորդի կարգավիճակով։ Քարտուղարությունը կազմակերպում է Համագործակցության գագաթաժողովները, նախարարների հանդիպումները, խորհրդակցական հանդիպումները և տեխնիկական քննարկումները։ Այն աջակցում է քաղաքական զարգացումներին և տրամադրում է քաղաքական խորհրդատվություն, ինչպես նաև հեշտացնում է անդամ կառավարությունների միջև բազմակողմ հաղորդակցությունը։ Այն տեխնիկական աջակցություն է տրամադրում նաև պետությունների կառավարություններին, որպեսզի նրանք օգնեն իրենց երկրների սոցիալական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստում է Համագործակցության հիմնական քաղաքական արժեքների պահպանմանը[36]։

Քարտուղարությունը ղեկավարում է Քարտուղարության գլխավոր քարտուղարը, ով ընտրվում է Համագործակցության կառավարությունների ղեկավարների կողմից ոչ ավել քան 2 անգամ 4 տարի ժամկետով։ Գլխավոր քարտուղարը և քարտուղարի 2 գլխավոր օգնականները ուղղորդում են քարտուղարության ստորաբաժանումների աշխատանքը։ Ներկայիս քարտուղարը Պատրիսիա Սքոթլանդն է Շոտլանդական Ասթհալի բարոնուհին Դոմինիկայից, ով պաշտոնը ստանձնել է 2016 թվականի ապրիլի 1-ին։ Առաջին գլխավոր քարտուղարը Կանադայից Առնոլդ Սմիթն էր (1965–75), ում հաջորդեց Գայանայից Ռամֆալը (1975–90), այնուհետև Նիգերիայից Էմեկա Անյաոկուն (1990–99), իսկ դրանից հետո Նոր Զելանդիայից Դոն Մակկիննոնը (2000–2008)[36]։

Համագործակցության քաղաքացիություն և բարձրաստիճան պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես իրենց ընդհանուր արժեքների և ժառանգության ճանաչում Համագործակցության երկրները չեն համարվում օտար մեկը մյուսի համար[37][38][39], չնայած որ այս հայեցակարգի տեխնիկական ընկալումը տարբեր երկրներում տարբեր է։ Օրինակ Ավստրալիայում որոշակի սահմանադրական և օրինական դրույթների միջև խտրականությունից խուսափելու համար Համագործակցության և օտար երկրների միջև ոչ մի տարբերություն չի դրվում․ Սյուն ընդդեմ Հիլլի դատական գործում Համագործակցության այլ երկրները հիշատակվում էին որպես օտար պետություններ։ Նույնը Նոլանն ընդդեմ Ներգաղթի և էթնիկ հարցերի նախարարի գործում, որտեղ Համագործակցության այլ թագավորությունների ներկայացուցիչները ներկայացվում էին որպես օտարերկրացիներ։ Այնուամենայնիվ Համագործակցության երկրների միջև ամենախորը համագործակցությունը նկատվում էր Համագործակցության անդամ երկրների դիվանագիտական արարողակարգերում։ Օրինակ երկկողմ հարաբերություններում կառավարությունները փոխանակվում են ոչ թե դեսպաններով, այլ գերագույն հանձնակատարներով։ Համագործակցության երկու թագավորության միջև նրանք ավելի շուտ ներկայացնում են կառավարության, այլ ոչ թե պետության ղեկավարներին։

Ի հավելում այս ամենին, որոշ անդամներ վերաբերվում են Համագործակցության այ լ երկրների քաղաքացիներին որպես օտար երկրների քաղաքացիների։ Բրիտանիան և ևս մի քանիսը գերազանցապես Կարիբյան հատվածում ընտրելու իրավունք են տալիս Համագործակցության այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Համագործակցության մեկ այլ երկրի տարածքում։ Ոչ համագործակցության երկրներում, որտեղ իրենց երկիրը ներկայացված չէ, Համագործակցության քաղաքացիները կարող են հյուպատոսական աջակցություն ստանալ Բրիտանական դեսպանատանը[40]։ Այլ այլընտրանքներ ևս առկա են, մասնավորապես խոսքը 1986 թվականին Կանադայի և Ավստրալիայի միջև սկսված շտապ հյուպատոսական ծառայությունների համաձայնագրի մասին է[41]։

  1. «BBC News – Profile: The Commonwealth»։ news.bbc.co.uk 
  2. «About us»։ The Commonwealth։ Վերցված է 2013-10-03 
  3. 3,0 3,1 «The Commonwealth»։ The Commonwealth։ Արխիվացված օրիգինալից-ից 19 June 2010-ին։ Վերցված է 30 June 2013 
  4. «IMPERIAL CONFERENCE 1926 INTER-IMPERIAL RELATIONS COMMITTEE REPORT, PROCEEDINGS AND MEMORANDA»։ November 1926։ Վերցված է 14 June 2018։ «Their position and mutual relation may be readily defined. They are autonomous Communities within the British Empire, equal in status, in no way subordinate one to another in any aspect of their domestic or external affairs, though united by a common allegiance to the Crown, and freely associated as members of the British Commonwealth of Nations» 
  5. «The London Declaration»։ The Commonwealth։ Արխիվացված օրիգինալից-ից 6 July 2010-ին։ Վերցված է 4 July 2013 
  6. «Charter of the Commonwealth»։ The Commonwealth։ Արխիվացված օրիգինալից-ից 4 January 2013-ին։ Վերցված է 30 June 2013 
  7. Queen Elizabeth II (1 July 1959)։ Queen Elizabeth's 1959 Dominion Day Message։ Government House (Rideau Hall), Ottawa: CBC։ Վերցված է 9 November 2015 
  8. «History – Though the modern Commonwealth is just 60 years old, the idea took root in the 19th century»։ thecommonwealth.org։ Commonwealth Secretariat։ Արխիվացված օրիգինալից-ից 19 June 2010-ին։ Վերցված է 29 July 2011 
  9. Mole Stuart (September 2004)։ «Seminars for statesmen': the evolution of the Commonwealth summit»։ The Round Table 93 (376): 533–546։ doi:10.108n0/0035853042000289128 
  10. F.S. Crafford, Jan Smuts: A Biography (2005) p. 142
  11. The Irish Oath of Allegiance, agreed in 1921, included the Irish Free State's "adherence to and membership of the group of nations forming the British Commonwealth of Nations".
  12. Pakenham Frank (1972)։ Peace by ordeal: an account, from first-hand sources of the negotiation and signature of the Anglo-Irish Treaty 1921։ Sidgwick and Jackson։ ISBN 0283979089 
  13. Historical Dictionary of European Imperialism։ Westport, Connecticut: Greenwood Publishing Group։ 1991։ էջեր 297–298։ ISBN 0313262578 
  14. Webb, Jeff A. (January 2003)։ «The Commission of Government, 1934–1949»։ heritage.nf.ca։ Newfoundland and Labrador Heritage Website։ Վերցված է 29 July 2011 
  15. «Statute of Westminster Adoption Act 1942 (Cth)»։ foundingdocs.gov.au (Documenting a Democracy)։ Museum of Australian Democracy at Old Parliament House։ Վերցված է 29 July 2011 
  16. «New Zealand Sovereignty: 1857, 1907, 1947, or 1987?»։ parliament.nz։ Parliament of New Zealand։ August 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-05-22-ին։ Վերցված է 29 July 2011 
  17. Dugard John, Bethlehem Daniel, Plessis Max du, Katz Anton (2005)։ International law: a South African perspective։ Lansdowne, South Africa: Juta։ էջ 19։ ISBN 9780702171215 
  18. «Celebrating thecommonwealth@60»։ thecommonwealth.org։ Commonwealth Secretariat։ 26 April 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 4 August 2009-ին։ Վերցված է 29 July 2011 
  19. Chris Cook and John Paxton, Commonwealth Political Facts (Macmillan, 1978).
  20. Brian Harrison, Seeking a Role: The United Kingdom 1951—1970 (Oxford UP, 2009), p. 102.
  21. Theresa Walton and Susan Birrell. "Enduring Heroes: Hillary, Bannister, and the Epic Challenges of Human Exploration." Journal of Sport History 39.2 (2012): 211–226.
  22. Harrison, Seeking a Role: The United Kingdom 1951—1970, p. 103.
  23. Krishnan Srinivasan, "Nobody's Commonwealth? The Commonwealth in Britain's post-imperial adjustment." Commonwealth & Comparative Politics 44.2 (2006): 257–269.
  24. «Staying loyal to George»։ indianexpress.com 
  25. www.bibliopolis.com։ «A Message from the Rt. Hon. Winston S. Churchill, C.H., M.P. President, British Section, New Commonwealth Society by Winston S. Churchill on Churchill Book Collector»։ Churchill Book Collector 
  26. Editor By Patrick Hennessy, Political։ «Blair calls for quotas on immigrants from 'New Commonwealth'» 
  27. Villiers Marq de (1998)։ «Review of The Ambiguous Champion: Canada and South Africa in the Trudeau and Mulroney Years by Linda Freeman»։ International Journal (Canadian International Council) 53 (4): 783–785 : 783։ ISSN 0020-7020։ JSTOR 40203728։ doi:10.2307/40203728 ; Miles Robert (2016)։ «The Racialization of British Politics»։ Political Studies 38 (2): 277–285։ ISSN 0032-3217։ doi:10.1111/j.1467-9248.1990.tb01493.x 
  28. David Gowland (2009)։ Britain and European Integration Since 1945: On the Sidelines։ Routledge։ էջ 46 
  29. James R. V. Ellison, "Perfidious Albion? Britain, Plan G and European Integration, 1955–1956," Contemporary British History (1996) 10#4 pp 1–34.
  30. Martin Schaad, "Plan G – A "Counterblast"? British Policy Towards the Messina Countries, 1956," Contemporary European History (1998) 7#1 pp 39–60.
  31. «BBC NEWS – UK – When Britain and France nearly married»։ news.bbc.co.uk 
  32. Frank Heinlein (2013)։ British Government Policy and Decolonisation, 1945–63: Scrutinising the Official Mind։ Taylor & Francis։ էջեր 137–43 
  33. 33,0 33,1 33,2 Patterson Percival (24 October 2007)։ «Report of the Committee on Commonwealth Membership»։ Commonwealth Secretariat։ Արխիվացված օրիգինալից-ից 26 April 2009-ին։ Վերցված է 29 June 2008 
  34. «Head of the Commonwealth»։ Commonwealth Secretariat։ Արխիվացված օրիգինալից-ից 30 September 2006-ին։ Վերցված է 29 June 2008 
  35. «The Commonwealth at and immediately after the Coolum CHOGM»։ The Round Table 91 (364): 125–129։ April 2002։ doi:10.1080/00358530220144139 
  36. 36,0 36,1 Cook and Paxton, Commonwealth Political Facts (1978) part 3.
  37. Dale William (July 1982)։ «Is the Commonwealth an International Organisation?»։ International and Comparative Law Quarterly 31 (3): 451–73։ doi:10.1093/iclqaj/31.3.451 
  38. Clute Robert E., Wilson Robert R. (July 1958)։ «Commonwealth and Favored-Nation Usage»։ American Journal of International Law 52 (3): 455–468։ JSTOR 2195461։ doi:10.2307/2195461 
  39. Hedley Bull (July 1959)։ «What is the Commonwealth?»։ World Politics 11 (4): 577–87։ JSTOR 2009593։ doi:10.2307/2009593 
  40. «Support for British nationals abroad: a guide»։ Foreign and Commonwealth Office։ 2013։ էջ 5։ Արխիվացված օրիգինալից-ից 19 October 2013-ին։ «We may also help Commonwealth nationals in non-Commonwealth countries where they do not have any diplomatic or consular representation, but will normally ask their nearest embassy to provide any ongoing assistance required.» 
  41. «Canada-Australia Consular Services Sharing Agreement»։ Travel.gc.ca։ Վերցված է 25 September 2014