Ամերիկայի գաղութացում
Ամերիկայի բացումը եվրոպացիների առջև[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչկոլումբոսյան դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս գոյություն ունեն մի շարք հետազոտություններ և տեսություններ բարձր հավանականությոամբ թույլ են տալիս հավատալ, որ եվրոպացի ճանապարհորդները Ամերիկայի ափերին են հասել Կոլումբոսի արշավանքներից դեռևս երկար ժամանակ առաջ։ Սակայն, անկասկած, այդ կապերը չեն բերել երկարաժամկետ բնակություններ հաստատելուն, կամ ամուր կապեր ունենալուն նոր մայրցամաքի հետ, և այսպիսով, շոշափելի ազդեցություն չեն ունեցել պատմական և քաղաքական գործընթացներում ինչպես Հին, այնպես էլ Նոր Երկրում։
Կոլումբոսի արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային և Կենտրոնական Ամերիկաների գաղութացումը 15 - 17-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարևոր դեպքերի ժամանակագրություն.
- 1492 - Քրիստափոր Կոլումբոսը ափ է դուրս գալիս Գուանահանի կղզու վրա։
- 1499 - Ամերիգո Վեսպուչին և Ալոնսո դե Օխեդան հասնում են Ամազոնի գետաբերանին։
- 1502 - Երկրորդ ճանապարհորդությունից հետո Վեսպուչին վերջնականապես հանգում է այն եզրակացությանը, որ նոր մայրցամաքը Հնդկաստանի մասը չի համարվում։
- 1513 - Ջունգլիների միջով 25-օրյա անցումից հետո Վասկո Նունյես դե Բալբոան հատում է Պանամայի պարանոցը և առաջինը դուրս գալիս Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափը։
- 1513 - Խուան Պոնսե դե Լեոնը մեկնում է առասպելական հավերժական երիտասարդության շատրվանի որոնումների։ Կրելով անհաջողություն՝ նա այդուհանդերձ գտնում է ոսկու հանքավայր։ Թերակղզուն տալիս է Ֆլորիդա անվանումը և այն հռչակում իսպանական սեփականություն։
- 1519 - Էռնան Կորտեսը մտնում է Տենոչտիտլան, առևանգում Մոնտեսումա II-ին, այդպիսով սկսելով Ացտեկների թագավորության նվաճումը։ Նրա հաղթանակը հանգեցնում է 300-ամյա իսպանական տիրապետությանը Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում։
- 1522 - Պասկալ դե Անդոգոյան բացում է Պերուն։
- 1523 - Իսպանիան հիմնում է մշտական ռազմական բազա և բնակություն Ճամայկայի վրա։
- 1531 - Ֆրանչեսկո Պիսառոն ներխուժում է Պերու, ոչնչացնում հազարավոր հնդկացիների և նվածում Ինկերի կայսրությունը՝ հարավամերիկյան հնդկացիներ ի ամենահզոր պետությունը։
- 1536 - Իսպանացի բնակիչները հիմնում են Բուենոս Այրեսը, սակայն հինգ տարով ստիպված էին լքել քաղաքը հնդկացիների կատաղի հարձակումների պատճառով։
- 1538 - Բոգոտայի հիմնադրումը[1][2]։
- 1539 - Մեխիկոյում բացվում է առաջին տպարանը Նոր Երկրում։
- 1540 - Մեծ կիրճի բացումը։
- 1541 - Էռնանդո դե Սոտոն հասնում է Միսիսիպիի ափերին։
- 1541 - Պեդրո դե Վալդիվյան հիմնում է Սանտիագոն։
- 1551 - Լիմայում և Մեխիկոյում հիմնվում են Նոր Երկրի առաջին համալսարանները։
- 1553 - հրապարակվում է Պեդրո Սյեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գիրքը, որտեղ առաջին անգամ նկարագրվում է Հարավային Ամերիկայի պատմությունն ու աշխարհագրությունը։
- 1567 - Ռիո դե Ժանեյրոյի հիմնումը։
- 1580 - Բուենոս Այրեսի կրկնակի հիմնումը։
Տես նաև.
Հյուսիսային Ամերիկայի գաղութացումը 17 - 18-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
16-րդ դարի կեսին ամերիկյան մայրցամաքում Իսպանիայի գերակայությունը գրեթե բացարձակ էր։ Գաղութային տարածքները ձգվում էին Հորն հրվանդանից մինչև Նյու Մեքսիկո և թագավորական գանձարանին բերում էին հսկայական շահույթ։ Ուրիշ եվրոպական պետությունների Ամերիկայում հաստատվելու փորձերը հաջողությամբ չէին պսակվում[3]։
Բայց այդ ժամանակներում Հին Աշխարհում սկսեց փոխվել ուժերի հավասարակշռությունը. թագավորները վատնում էին ոսկու և արծաթի աղբյուրները և քիչ էինհետաքրքրվում մայրաքաղաքի տնտեսությամբ, որը անարդյունավետ, կոռուպացված կառավարական համակարգի, կղերական տիրապետության և արդիականացմանն ուղղված խթանների բացակայության լծի տակ սկսեց ավելի ու ավելի ետ մնալ Անգլիայի արագ զարգացող տնտեսությունից։ Իսպանիան աստիճանաբար կորցրեց իր եվրոպական գերտերության և ծովերի տիրակալի կարգավիճակը։ Նիդերլանդների հետ պատերազմը, Ռեֆորմացիայի դեմ կռիվների վրա ծախսված հսկայական միջոցները և Անգլիայի հետ կոնֆլիկտը արագացրին Իսպանիայի մայրամուտը։ Վերջին կաթիլը եղավ Անպարտելի Արմադայի կործանումը 1588 թվականին։ Այն բանից հետո, երբ անգլիացի ծովակալները, իսկ մեծ մասամբ նաև դաժան փոթորիկը պարտության մատնեցին այդ ժամանակների ամենախոշոր նավատորմին, Իսպանիան մնաց ստվերում և էլ երբեք չվերականգնվեց այդ հարվածից։
Առաջնությունը «էստաֆետի» պես անցավ Անգլիային, Ֆրանսիային և Հոլանդիային։
Ամերիկայի եվրոպական գաղութների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական գաղութներ
- Կուբա (1898-ից)
- Նոր Գրանադա (1717-1819)
- Նոր Իսպանիա (1535-1821)
- Պերուի թագավորություն (1542-1824)
- Պուերտո Ռիկո (1898-ից)
- Ռիո դե լա Պլատա (1776–1814)
- Սանտո Դոմինգո (վերջին իսպանական կառավարումը 1861-1865)
Անգլիական, և (1707-ից հետո) Բրիտանական գաղութներ
Կուռլանդական գաղութներ
- Նոր Կուռլանդիա (Տոբագո) (1654–1689)
Դանիական գաղութներ
- Դանիական Արևմտյան Հնդկաստան (1754–1917)
- Գրենլանդիա (1814-առ այսօր)
Հոլանդական գաղութներ
- Նոր Նիդերլանդներ (1609–1667)
- Էսեքուիբո (1616–1815)
- Հոլանդական Վիրգինյան կղզիներ (1625–1680)
- Բերբիս (1627–1815)
- Նոր Վալխերեն (1628–1677)
- Հոլանդական Բրազիլիա (1630–1654)
- Պոմերուն (1650–1689)
- Կայենա (1658–1664)
- Դեմերարա (1745–1815)
- Սուրինամ (1667–1954)
Ֆրանսիական գաղութներ
- Նոր Ֆրանսիա (1604–1763)
- Ֆրանսիական Արևմտյան Հնդկաստան
- Սան Դոմինգո (1659–1804, այժմ Հայիթի)
- Ֆրանսիական Անտարկտիկա (1555–1567)
Ռուսական գաղութներ
- Ռուսական Ամերիկա (Ալյասկա) (1799–1867)
- Ֆորտ Ռոսս
Պորտուգալական գաղութներ
- Գաղութային Բրազիլիա (1500–1815)
- Բարբադոս (1536–1620)
- Սիսպլատինա (1811–1822, այժմ Ուրուգվայ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Хуан де Сан Мартин и Антонио де Лебриха. (2010-04-04)։ «Доклад о завоевании Нового Королевства Гранада и основание города Богота (июль 1539 года).»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-04-04
- ↑ Гонсало Хименес де Кесада. (2010-04-20)։ «Краткое изложение завоевания Нового Королевства Гранада» (1539; 1548-1549).»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-04-20
- ↑ The Great Republic by the Master Historians, edited by Hubert H. Bankcroft (անգլ.)
|