Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը ներառում է Կյանքի միջին տևողության, Կրթության մակարդակի և մեկ շնչին ընկնող միջին եկամտի ցուցիչները։ Այն երկրները, որոնք ունեն կրթության բարձր մակարդակ, կյանքի միջին սպասվող տևողությունը բարձր ցուցանիչ, կրթության բարձր մակարդակը, մարդկային ներուժի զարգացման ինդեքսը բարձր է։ Այն օգտագործվում է տարբերակելու համար արդյոք երկիրը զարգացած է, զարգացող է կամ հետամնաց է։ Այս ինդեքսը ստեղծվել է պակիստանցի տնտեսագետ Մահբուբ ուլ Հակի[2][3] և հնդիկ տնտեսագետ Ամարտյա Սենի կողմից, որը հետագայում օգտագործվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Մարդկային զարգացման հաշվետու գրասենյակի կողմից հաշվելու երկրների զարգացման մակարդակը։
ՄԱկ-ի զեկույցը իր մեջ ներառում է 193-ից 187 երկրներին։ 7 երկրներ ներառված չեն տվյալների պակասության պատճառով։ Տարածաշրջանների և երկրների խմբերի Միջին ՄՆԶԻ-ին նույնպես հաշվում է և ներառվում համեմատության մեջ։
Երկրները բաժանվոիմ են մարդկային ներուժի զարգացվածության 4 կատեգորիայի մարդկային ներուժի շատ բարձր զարգացվածություն, մարդկային ներուժի բարձր զարգացվածություն, մարդկային ներուժի միջին զարգացվածություն, մարդկային ներուժի ցածր զարգացվածություն։
Քանի որ 2010 թվականին ՄՆԶԻ-ի կիրառվել է նոր մեթոդաբանություն, սկսված 2010 թվականից նոր ՄՆԶԻ-ները ավելի ցածր գործակից ունեին քան նախորդ զեկույցներում։
Մինչև 2010 թվականը օգտագործվում էր երկների երկու կատեգորիա՝ զարգացած և զարգացող երկրներ։