Էռնան Կորտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնան Կորտես
Cortes-Hernan-LOC.jpg
ԱԱՀ՝ Fernando Cortés
Monroy Pizarro Altamirano
Fernando Cortés
Ծննդյան օր՝ 1485 թ.
Վախճանի օր՝ դեկտեմբերի 2, 1547 թ.
Մասնագիտություն՝ կոնկիստադոր
Կայք՝ http://www.motecuhzoma.de/start-es.html
Ստորագրություն

Ֆերնանդո Կորտես Մոնրոյ Պիսարրո Ալտամիրանո (իսպաներեն՝ Fernando Cortés Monroy Pizarro Altamirano, ծնվել է Մեդելյին քաղաքում, Իսպանիա, 1485 թ. - մահացել է Կաստիլյեխա-դե-լա-Կուեստե քաղաքում, Իսպանիա, դեկտեմբերի 2 1547 թ.), առավել հայտնի Ֆերնանդո, Էռնանդո, Ֆերնա կամ Էռնան Կորտես (իսպաներեն՝ Hernán Cortés) անուններով, իսպանացի կոնկիստադոր, ով նվաճեց Մեքսիկան և ոչնչացրեց ացտեկների պետությունը։ Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհեց Marqués del Valle de Oaxaca (Օախակա հովտի մարկիզ, հայերեն տառադարձությամբ՝ Մարկիզ դել Վալյե-դե-Օախակա)։ Կորտեսի մասին քիչ աղբյուրներ են պահպանվել, այդ պատճառով դժվար է նրա կյանքի և ժառանգության մասին լիարժեքպատկերացումստանալ։