Խոսե Կլեմենտե Օրոսկո
Խոսե Կլեմենտե Օրոսկո իսպ.՝ José Clemente Orozco | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ José Clemente Orozco Flores |
Կեղծանուն | Orozco, Jose Clemente |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիուդադ Գուսման, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1949[4][1][2][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ[6] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն և որմնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ակտիվ շրջան | 1910-1917 |
Աշակերտներ | Lalo? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ազգային կոլեգիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և դպրոց |
![]() |
Օրոակո Խոսե Կլեմենտե (նոյեմբերի 23, 1883[1][2][3][…], Սիուդադ Գուսման, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 7, 1949[4][1][2][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի նկարիչ, մոնումենսալ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից։ Ծնվել է 1883 թվականի նոյեմբերի 23-ին, Սապոտլայում։
1908 թվականին Օրոսկոն վերադառնում է Սան Կառլոսի ակադեմիան։ 1910-ական թվականներին ակադեմիայում սկսվում է խռովություն ուսսանողների միջև։ Երիտասարդ նկարիչները ստեղծեցին խումբ «Բարբիզոն» և փորձեցին տալ ազգային-հայրենասիրական գույներ։ Այդպես նրանք դադարեցին օգտվել սև գույնից և բացատրեցին այնպես, որ դա փոխազդեցության գույն է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում նրա ծնողները գտնվում եին Գվադալախարայում, հետո տեղափոխվում են Մեխիկո, որտեղել ընդունվում է դպրոց։ Այդ ժամանակվանից սկսել է այցելել գիշերային դասերով, Սան-Կառլոս ակադեմիայում։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվում է Սան-Խասինտոի ուսումնարան, հետո Մեխիկոյի ազգային պատրաստողական դպրոցում, մաթեմատիկայի և երկրաբանության բաժնում։ 1908 թվականին Օրոսկոն վերադառնում է Սան-Կառլոսի ակադեմիան։ 1910-ական թվականներին ակադեմիայում սկսվում է խռովություն ուսսանողների միջև։ Երիտասարդ նկարիչները ստեղծեցին խումբ «Բարբիզոն» և փորձեցին տալ ազգային-հայրենասիրական գույներ։ Այդպես նրանք դադարեցին օգտվել սև գույնից և բացատրեցին այնպես, որ դա փոխազդեցության գույն է։ 1908-1914 թվականներին սովորել է Մեխիկոյի Գեղարվեստի ակադեմիայում։ Մասնակցել է 1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխությանը։ Հիմնականում աշխատել է Մեխիկոյում և Գվադալախարայում (որտեղ 1949 թվականին հիմնադրվել է Օրոակոի թանգարան-արվեստանոցը)։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1913-1917 թվականներին Օրոակոն ստեղծել է «Մեքսիկան և հեղափոխությունը» ջրաներկ աշխատանքների շարքը։ Հեղափոխական խստաշունչ պաթոսով տոգորված Օրոակոի սկզբնական շրջանի մոնումենտալ աշխատանքներին (Մեխիկոյի Ազգային նախապատրաստական դպրոցի որմնանկարները), 1922-1927) բնորոշ են ձեերի ընդհանրացումը, հստակ ռիթմը, խառորոշ կոմպոզիցիան։
Էքսպրեսիոնիզմի գծերը առավել ցայտուն են դրսևորվել ԱՄՆ-ում կատարած աշխատանքներ («Պրոմեթևս» որմնանկարը Պոմոնա քոլեջում, Կլերմոնտ, Կալիֆոռնիա, 1920)։ Մարդու տառապանքի և ճնշման դեմ ցասումնալից բողոք մարմնավորող 1930-1940-ական թվականների որմնանկարներին բնորոշ են մոլեգին շարժումը, կոլորիտի առավելագույն հագեցվածությունը, կերպարների սուր գրոտեսկը (որմնանկարներ Գվադալախարայի համալսարանում, 1936, Կավանյասի հոսպիտալում, 1938-1939:
վախճանվել է 1949 թվականի սեպտեմբերի 7-ին, Մեխիկոյում։
-
1938—1939 Գվադալախարա (Մեքսիկա)
-
Գանավեր
-
Գանավեր, ԱՄՆ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jose Clemente Orozco (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ороско Хосе Клементе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.pbs.org/wnet/americanmasters/database/orozco_j_interview_en.html
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |