Սան Կառլոս ակադեմիա
| Տեսակ | արվեստի պատկերասրահ, նախկին հիվանդանոց, academic building?, պատկերասրահ, գեղարվեստի ակադեմիա, պատմական շենք և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
|---|---|
| Հիմնադրված է | 1781 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մեխիկո |
| Կայք | academiasancarlos.unam.mx(իսպ.) |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Սան Կառլոս ակադեմիա, Մեքսիկա | |
Սան Կառլոս ակադեմիա (իսպ.՝ Academia de San Carlos)՝ գեղարվեստի ակադեմիա Մեքսիկայում։ Տեղակայված է Մեխիկոյի Ակադեմիա 22 փողոցում։ Համարվում է Ամերիկա աշխարհամասերի առաջին խոշոր արվեստի ակադեմիան և արվեստի առաջին թանգարանը։ Հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց և տասը տարի անց տեղակայվել է Ակադեմիա փողոցում։ Միավորվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին՝ դառնալով համալսարանի արվեստի և դիզայնի ֆակուլտետ, որը գտնվում է Սոչիմիլկոյում[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե ակադեմիան հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց[3]։ Հիմնադրումից ի վեր բազմաթիվ անգամներ անվանափոխվել է՝
- Սան Կառլոսի Թագավորական ակադեմիա (Real Academia de la Tres Nobles Artes de San Carlos), 1783[2][3]
- Մեքսիկայի Սան Կառլոսի անվան ազգային ակադեմիա (Academia Nacional de San Carlos de México), 1821
- Մեքսիկայի Սան Կառլոսի անվան արքայական ակադեմիա (Academia Imperial de San Carlos de México), 1863
- Գեղարվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Bellas Artes), 1867
- Պլաստիկ արվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Artes Plásticas), 1929[2]
Մեքսիկացի գեղանկարիչ Միգել Կաբրերան դեռևս 1753 թվականից տեսնում էր ակադեմիայի ստեղծման անհրաժեշտությունը, սակայն նրա և այլ մեքսիկացի գեղանկարիչների՝ ակադեմիայի համար թագավորական թույլտվություն ստանալու ջանքերը զուր անցան[2]։ Հետագայում դրամահատարանի շենքում բացվեց փորագրության դպրոցը, որը հետագայում դարձավ Մշակույթի ազգային թանգարան։ Հիմնադրումից 10 տարի անց այն տեղափոխվեց Amor de Dios հոսպիտալ, որտեղ էլ այժմ գործում է[3]։ Amor de Dios փողոցն անվանափոխվել է Ակադեմիա փողոցի՝ ի պատիվ ակադեմիայի[2]։
Ի սկզբանե ակադեմիան գտնվել է Իսպանական միապետության և այլ մասնավոր հովանավորչության ներքո[3]։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1781 թվականի նոյեմբերի 4-ին[3] և շուրջ տասը տարի գործել է հին դրամատան շենքում (այժմ՝ Մշակույթի ազգային թանգարան)[4]։ Մինչև 1783 թվականն այն թագավորական կնիք չստացավ և լիովին սկսեց գործարկվել 1785 թվականից[2][3]։ 1791 թվականին դպրոցը տեղափոխվեց "Hospital del Amor de Dios" շենք, որտեղ էլ այժմ գործում է[4]։ Ակադեմիան համարվում է Ամերիկա մայրցամաքների ամենամեծ արվեստի ինստիտուտը[2]։

Կառլոս III -ի կողմից դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց իտալացի Ջերոնիմո Անտոնիո Գիլը, ով դպրոցում համախմբեց ժամանակի առաջատար արվեստագետների, այդ թվում Խոսե դե Ալսիբարին, Սանտիգո Սանդորային, Խուան Սաենսին, Մանուել Տոլսային, Ռաֆայել Խիմենո ի Պլանեսին։ Տոլսան և Խիմենոն հետագայում ղեկավարեցին դպրոցը։ Նոր դպրոցը սկսեց խթանել նեոդասական արվեստը՝ կենտրոնանալով հունական և հռոմեական արվեստի ու ճարտարապետության վրա՝ քարոզելով ուսուցման եվրոպական ոճը[2][3]։
19-րդ դարի սկզբում Մեքսիկայի անկախության պատերազմի պատճառով ակադեմիան որոշ ժամանակ փակվեց։ Վերաբացվելուց հետո այն կոչվեց Սան Կառլոսի ազգային ակադեմիա։ Չնայած դպրոցի՝ անկախ մեքսիկական կառավարության հետ ունեցած կապին, Մաքսիմիլիան I կայսրը (ով Մեքսիկայում նշանակվել էր ֆրանսիացիների կողմից) իր կառավարման օրոք պահպանեց դպրոցը։ Երբ Բենիտո Խուարեսը հեռացրեց կայսերը և վերականգնեց իր իշխանությունը, նա հարկադրված աջակցեց դպրոցին, քանի որ նրա եվրոպական ազդեցությունը համարում էր գաղութատիրության հետք[3]։
Մինչև 1913 թվականն ակադեմիան շարունակեց ուսուցման եվրոպական ոճը։ Նույն թվականին ուսանողադասախոսական գործադուլի հետևանքով Անտոնիո Ռիվաս Մերկադոն դուրս եկավ տնօրենի պաշտոնից և ակադեմիան մասամբ միավորվեց Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հետ՝ դեռևս պահպանելով ինքնավարությունը։ 1929 թվականին ակադեմիայից տարանջատվեց ճարտարապետական ծրագիրը[2] և 1953 թվականին ընդգրկվեց քաղաքի հյուսիսում գտնվող նորակառույց Ciudad Universitaria-ի կազմում։ Նկարչության, քանդակագործության, փորագրության ծրագրերն ընգդրկվեցին անվանափոխված Էքսպրեսիվ արվեստի ազգային դպրոցի կազմում։ Հետագայում գեղարվեստի բակալավրի ծրագրերը տեղափոխվեցին Սոչիմիլկոյում գործող ֆակուլտետ, և Սան Կառլոս ակադեմիայի շենքում մնացին միայն մի քանի ավարտական ծրագրերի դասընթացներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://psg-fad.bibliotecas.unam.mx/index.php/acerca-de-la-biblioteca/la-antigua-academia-de-san-carlos
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Academia de San Carlos» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Galindo, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջեր 70–72. ISBN 968-5437-29-7.
- ↑ 4,0 4,1 Bueno de Ariztegui (ed), Patricia (1984). Guia Turistica de Mexico – Distrito Federal Centro 3. Mexico City: Promexa. էջեր 94–98. ISBN 968-34-0319-0.
{{cite book}}:|last=has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Կառլոս ակադեմիա» հոդվածին։ |
| ||||||||||||||
