Մանուել Տոլսա
| Մանուել Տոլսա | |
|---|---|
Մանուել Տոլսայի դիմանկարը, հեղինակ՝ Ռաֆայել Խիմենո Պլանես | |
| Ի ծնե | Մանուել Տոլսա |
| Ծնվել է | 1757 մայիսի 4 |
| Ծննդավայր | |
| Մահացել է | դեկտեմբերի 24, 1816 (տարիքը 59) |
| Վախճանի վայրը | |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սան Կարլոսի կերպարվեստի թագավորական ակադեմիա և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Ստեղծագործություն(ներ) | Hospicio Cabañas?, Կառլ IV-ի ձիարձան և Palacio de Minería? |
| Մասնագիտություն | ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ և համալսարանի դասախոս |
| Գործունեությունը | քանդակագործ ճարտարապետ |
| ազդվել է | Vicent Gascó i Massot? և Antoni Gilabert Fornés? |
Ստորագրություն![]() | |
Մանուել Տոլսա (իսպ.՝ Manuel Tolsá, մայիսի 4, 1757[1], Էնգուերա, Իսպանիա - դեկտեմբերի 25, 1816, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նեոդասական ճարտարապետ և քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Տոլսան սովորել է Վալենսիայի Սան Կառլոս Թագավորական ակադեմիայում և Մադրիդի Սան Ֆեռնանդոյի Թագավորական ակադեմիայում։ Քանդակագործություն է ուսուցանել Խոսե Պուչոլի մոտ, ճարտարապետություն՝ Ռիբելեսի, Գասկոյի և Ջիլաբերտի մոտ։ Իսպանիայում եղել է թագավորական պալատի քանդակագործ և Սան Ֆեռնանդոյի ակադեմիկոս։ 1790 թվականին նշանակվել է Մեխիկոյի Սան Կառլոս ակադեմիայի տնօրեն։ 1791 թվականին Կադիսից ճամփորդելով իր հետ Նոր Իսպանիա է բերել գրքեր, դասախոսական ցուցումներ, Վատիկանի թանգարանից դասական քանդակագործության գիպսե պատճեններ։ Ամուսանցած է եղել Մարիա Լուիզա դե Սանս Տելսեզ Գիրոն ի Էսպինոզայի հետ։
Մեխիկո ժամանելով՝ Տալսան քաղաքի կառավարման խորհրդի կողմից նշանակվում է ջրային համակարգերի մատակարարման և ոռոգման վերահսկիչ, և նրան է հանձնարարվում Ալամեդա սենտրալ զբոսայգու կանաչապատումը։ Այս պաշտոնի համար նա փոխհատուցում չէր ստանում։ Այնուհետև նա իրեն նվիրում է արվեստին։
Ստեղծել է նաև կահույք, զարդեր խորանների համար, բացել բաղնիքներ։ Սան Կառլոս ակադեմիային է նվիրել շուրջ 300 մետաղադրամ և մեդալ[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլսան մահացել է 1816 թվականին՝ ստամոքսի խոցից։ Աճյունն ամփոփված է եղել Սանտա Վերակրուս եկեղեցում, հետագայում տեղափոխել են Սան Ֆեռնանդո։

Ստեղծագործություններ Մեքսիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեխիկոյի տաճարի աշխատանքներ (գմբեթ և ճակատային հատված)։ Աշխատանքներն ավարտել է 1811 թվականին։
- Մեխիկոյի հանքային թանգարան (1797-1813)
- Կառլ IV-ի ձիարձան (1796-1803)
- Վուենավիստային հին պալատը (այժմ՝ Սան Կառլոս թանգարան)
- Պուեբլայի տաճարի գլխավոր խորանը
- Սան Դոմինգո եկեղեցու գլխավոր խորանը
- Լա Պրոֆեսա եկեղեցու գլխավոր խորանը
- La Purísima Concepción եկեղեցու գլխավոր խորանը
- San Felipe de Jesús-ին նվիրված Carmelite մենաստանի գլխավոր խորանը (չի պահպանվել)
- Դեպի Տոլուկա տանող ճանապարհի սկզբնամասի ցայտաղբյուր, կոթող և բուրգ (չի պահպանվել)
- Կիսանդրի Էռնան Կորտեսի գերեզմանին
- Մորելիա տաճարում Հիսուսի բրոնզե արձաններ
- Լորետո եկեղեցու նեոդասական դիզայն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ "Tolsá, Manuel," Enciclopedia de México, v. 13. Mexico City: 1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոլսայի կենսագրականը Արխիվացված 2007-04-26 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Տոլսա» հոդվածին։ |
| ||||||||||||
