Անտոնիո Ռիվաս Մերկադո
Անտոնիո Ռիվաս Մերկադո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1853[1][2] |
Ծննդավայր | Tepic, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | հունվարի 3, 1927[1][3] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Antonio Rivas Mercado Վիքիպահեստում |
Անտոնիո Ռիվաս Մերկադո (իսպ.՝ Antonio Rivas Mercado, փետրվարի 26, 1853[1][2], Tepic, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 3, 1927[1][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի ճարտարապետ, ինժեներ, վերականգնող։ Նրա առավել ուշագրավ աշխատանքներից է Մեխիկոյի կենտրոնում գտնվող Անկախության հուշարձանը։
Մեքսիկացի մտավորական, գրող, ֆեմինիստ Անտոնիետա Ռիվաս Մերկադոյի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվաս Մերկադոն ծնվել է Մեքսիկայի Նայարիտ նահանգի Տեպիկ քաղաքում։ Տասը տարեկան հասակում ծնողները նրան ուղարկել են ուսանելու Եվրոպայում։ Սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցի գեղարվեստի և ճարտարապետության բաժնում և 1879 թվականին վերադարձել է Մեխիկո, որպես ճարտարապետ դասավանդել է ճարտարագիտության և ճարտարապետության դպրոցում (այժմ՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կազմում)։
Անտոնիո Ռիվաս Մերկադոյի նախագծերից է տունը, որ, ի վերջո, դարձել է Մեխիկոյի մոմե թանգարան (1883), պատմական նշանակություն ունեցող ասիենդաների վերականգնումը, ինչպիսիք են «Տեսախետե ասիենդան» Իդալգո նահանգում (1884), «Չապինգո ասիենդան» Մեխիկո նահանգում (1900), մաքսային շենք Տլատելոլկոյում (1884), տարբեր կառավարական շենքերի վերականգնում, այդ թվում` Մեխիկոյի քաղաքապետարանի շենքի ճակատային մասը (1887), իր սեփական տունը Մեխիկոյում (1898), որն այժմ պատմական շենք է։
Գուանախուատոյի Խուարես թատրոնը, որը Ռիվաս Մերկադոն կառուցվել է 1892-1903 թվականներին, համարվում է ժամանակի լավագույն շենքերից մեկը։ Կառույցի նեոդասական արտաքինն ու նեոմավրիտանական ներքինը հստակ արտացոլում են նրա էկլեկտիկ ճարտարապետական ոճը։ 1902 թվականին նախագահ Պորֆիրիո Դիասի հանձնարարությամբ Մեքսիկայի անկախության պատերազմի հարյուրամյա տարելիցին նախագծել և կառուցել է Անկախության հուշարձանը՝ քանդակագործ Էնրիկե Ալսիատիի հետ համատեղ։ Հուշարձանի կառուցումն ավարտել են 1910 թվականին։
1903-1912 թվականներին Ռիվաս Մերկադոն եղել է Մեխիկոյի Գեղարվեստի ազգային դպրոցի տնօրենը։ Նա ներմուծել է ուսուցման և դիզայնի նոր մեթոդներ, փոխել է «ճարտարապետություն և ճարտարագիտություն» մասնագիտությունների ուսումնական ծրագիրը։ Պաշտոնավարման ընթացքում կարողացել է գումար հայթայթել Եվրոպայում ուսանելու համար Դիեգո Ռիվերայի անվան կրթաթոշակի համար։ Պաշտոնավարման ավարտից հետո մեկնել է Փարիզ։ Մեքսիկա է վերադարձել 1926 թվականին և մի քանի ամիս անց 74 տարեկան հասակում մահացել է Մեխիկոյում[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Noelle L. Rivas Mercado, Antonio // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072297
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ «Antonio Rivas Mercado». 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Turner, Jane (Ed.) (1996). The Dictionary of Art. New York: Grove's Dictionaries. ISBN 1-884446-00-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ռիվաս Մերկադո» հոդվածին։ |