Անտոնիետա Ռիվաս Մերկադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնիետա Ռիվաս Մերկադո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1900(1900-04-28)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էփետրվարի 11, 1931(1931-02-11) (30 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Mexico (1893-1916).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունգրող, լրագրող, մեկենաս, ակտիվիստ, ֆեմինիստ և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Անտոնիո Ռիվաս Մերկադո
ԱնդամությունLos Contemporáneos?

Մարիա Անտոնիետա Վալերիա Ռիվաս Մերկադո Կաստելյանոս (իսպ.՝ María Antonieta Valeria Rivas Mercado Castellanos, ապրիլի 28, 1900(1900-04-28), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 11, 1931(1931-02-11), Փարիզ, Ֆրանսիա), մեքսիկացի պարուհի, գրող, ֆեմինիստ, արվեստի հովանավոր։

Ճարտարապետ Անտոնիո Ռիվաս Մերկադոյի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիետա Ռիվաս Մերկադոն ծնվել է 1900 թվականին, Մեխիկոյում։ Մանկուց տիրապետել է մի քանի եվրոպական լեզուների։ Ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա է եղել. աղջիկը մնացել է հոր մոտ[1]։ Ցանկացել է իրեն նվիրել բալետին, բայց հոր հավանությունը չի ստացել։ Հանդես է եկել որպես արվեստի հովանավոր, օգնել Կառլոս Չավեսի մեքսիկական սիմֆոնիկ նվագախմբին, ժամանակակիցների խմբի մեջ մտնող գրողներին և արվեստագետներին։ Նրա ընտանեկան կյանքը անգլիացի ինժեներ Ալբերտ Էդվարդ Բլերի հետ (նրանք ամուսնացել են 1919 թվականին) անհաջող է ստացվել, ամուսինը հավանություն չի տվել նրա «ձախ» զբաղմունքներին, մասնավորապես` Դիեգո Ռիվերայի հետ նրա ընկերությանը, փորձելով թաքնվել ամայի վայրերում և այլն։ 1928 թվականից Անտոնիետան եղել է Խոսե Վասկոնսելոսի ընկերուհին ու օգնականը. իր գրքերում նա իր ընկերոջը կոչել է իր անուններից մեկով՝ Վալերիա։ Վասկոնսելոսի քաղաքական հակառակորդների կողմից 1929 թվականի ընտրություններից առաջ կազմակերպված սկանդալից հետո Անտոնիետան հետևել է նրան` արտագաղթելով Լոս Անջելես, Նյու Յորք (որտեղ նա հանդիպել է Ֆեդերիկո Գարսիա Լորկային և սկսել է նրա դրամաները թարգմանել անգլերեն), այնուհետև` Փարիզ։ Զբաղվել է Անդրե Ժիդի ստեղծագործությունների թարգմանությամբ և լրագրությամբ։ Մերժված լինելով սիրեցյալի կողմից` նա Փարիզի Աստվածամոր տաճարում վերջ է տվել իր կյանքին օգտագործելով ատրճանակը[1], որը Վասկոնսելոսը միշտ կրել է իր հետ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 87 cartas de amor y otros papeles. Xalapa: Editorial UV, 1980 (переизд. 1981, 1984)
  • Obras completas. México: Editorial Oasis; SEP, 1987
  • Correspondencia. Xalapa: Universidad Veracruzana, 2005

Կերպարն պատմության մեջ և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինա Մոդոտտին 1929 թվականին ստեղծել է Անտոնիետայի լուսանկարը։

Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանի դահլիճը անվանակոչվել է Անտոնիետայի անունով։

Անտոնիետայի կյանքը հիմք է դարձել մեքսիկացի գրող Անդրես Էնեստրոզայի կենսագրական վեպի համար, որը 1920-ականներին ընկերություն է արել Անտոնիետայի հետ և վայելել նրա աջակցությունը։ 1982 թվականին Կառլոս Սաուրան նրա վեպի հիման վրա նկարահանել է «Անտոնիետա» ֆիլմը (հեղինակ՝ Ժան-Կլոդ Քարիեր, որը աշխատել է Լուիս Բունյուելի հետ)։ Իզաբել Աջանին խաղում է գլխավոր դերը, Հաննա Շիգուլան խաղում է մեկ այլ գլխավոր դերում, Վասկոնսելոսի դերը կատարում է մեքսիկացի դերասան և «ձախ» քաղաքական գործիչ Կառլոս Բրաչոն։ Մեքսիկայում նախատեսվում է նկարահանել «Անտոնիետա» կենսագրական հեռուստասերիալը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bradu F. Antonieta, 1900—1931. México: Fondo de Cultura Económica, 1991 (биография, выдержала 4 издания).
  • Blair K.S. A la sombra del Angel. México: Alianza Editorial, 1997 (биографический роман, написанный невесткой Антониеты Ривас Меркадо; англ. пер. 2001, многократные переиздания на обоих языках[2]).
  • Antonieta Rivas Mercado/ Sandra Benito Vélez, Alejandra Cortés Guzmán, eds. México: Instituto Nacional de Bellas Artes; GM Editores; Espejo de Obsidiana Ediciones, 2008 (каталог выставки в крупнейшей культурной институции страны — Национальном институте изящных искусств).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lilia Peralta: Antonieta Rivas Mercado (1900-1931) (Spanish), University of Arizona, October 20, 2008.
  2. NameBright - Coming Soon