Կառլոս Սաուրա
Կառլոս Սաուրա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 4, 1932[1][2][3][4][5][6] (87 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուեսկա, Արագոն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ և գրող |
Պարգևներ՝ | Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր, Սարագոսայի համալսարանի պատվավոր դոկտոր, Q52223317? և Alcalá City Award? |
IMDb։ | ID 0767022 |
clubcultura.com/clubcine/clubcineastas/saura/home.htm |
Կառլոս Սաուրա (իսպ.՝ Carlos Saura Atarés), (հունվարի 4, 1932[1][2][3][4][5][6], Ուեսկա, Արագոն), իսպանացի ռեժիսոր, լուսանկարիչ և գրող, իսպանական կինոյի ամենայուրօրինակ վարպետներից մեկը[7]: Ունեցել է երկար և բեղուն աշխատանքային գործունեություն, որը ձգվել է շուրջ կես դար: Նրա ֆիլմերի մեծ մասն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների:
Կառլոս Սաուրան աշխատանքային գործունեությունը սկսել է 1955 թվականին նկարահանելով վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր: Շատ արագ ձեռք է բերում միջազգային ճանաչում, երբ նրա առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը 1960 թվականին ներկայացվում է Կաննի կինոփառատոնում: Չնայած, որ սկսել է ֆիլմեր նկարահանել որպես նեոռեալիստ, Սաուրան շատ արագ անդրադառնում է այնպիսի ֆիլմերի, որոնք կապ ունեն մետաֆորի և սիմվոլիզմի հետ, որպեսզի գոհացնի իսպանացի գրաքննադատներին:
1966 թվականին նա միջազգային համբավ է ձեռք բերում, երբ նրա «Որս» (La Caza) ֆիլմը հաղթում է Բեռլինի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Արծաթե արջ» մրցանակի[8]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոս Սաուրան ծնվել է Ուեսկայում, Արագոն, Իսպանիա, 1932 թվականի հունվարի 4-ին: Հայրը փաստաբան էր, մայրը՝ դաշնակահարուհի: Ընտանիքի չորս երեխաներից երկրորդն է, ունի մեկ եղբայր և երկու քույր: Իրենց ծնողներից ստացել է ազատամիտ կրթություն: Քանի որ նրա հայրը աշխատում էր ներքին գործերի նախարարությունում, նրանց ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա, Վալենսիա, իսկ 1953 թվականին՝ Մադրիդ:
Սաուրայի մանկության վրա իր հետքն է թողնում իսպանական քաղաքացիական պատերազմը, հետագայում այդ թեման շատ է շոշափվում իր ֆիլմագրությունում:
Կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է պարային ֆիլմերով, հատկապես ֆլամենկո և այլ ավանդական պարերի: Սաուրայի ֆիլմերի էությունը կայանում է ոչ միայն պարերի սուբյեկտիվ ընկալման, այլ նաև ստեղծարար ոգու, արտասովոր էսթետիկ ներգործության մեջ, որի շնորհիվ կերպարները թարգմանում են իրենց լեզուն ամբողջ աշխարհին՝ փոխանցելով ուրախություն ու ցնծություն, ցավ ու թշվառություն:
Այնուամենայնիվ, Սաուրայի տաղանդը Իսպանիայում միանշանակ չի ընդունվել:
1966 թվականին նկարահանված «Որս» ֆիլմը համարվում է այսպես կոչված «իսպանական նոր կինոյի» հիմնարար տարրերից մեկն ու Սաուրային ճանաչում բերած առաջին գործը: Սաուրան կարողացել է ֆիլմում աննկատ կերպով շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, բռնապետության ճիրաններում հայտնված հասարակության անկումը, ընկերության ողբերգական պայքարը տարիների դեմ և այլն:
Այս շրջանում իսպանական կինոն մեկուսացած էր ոչ միայն ամբողջ աշխարհից, այլև իրենց իսկ՝ իսպանացիների իրականությունից: Այնուամենայնիվ, այս մեկուսացումը չխանգարեց Սաուրային «Որս»-ում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար «Արծաթե արջ» մրցանակի արժանանալ Բեռլինում:
1967 թվականին նկարահանում է «Անանուխի կոկտեյլ սառույցով» ֆիլմը, որի շրջանակներում ռեժիսորն առաջին անգամ աշխատում է Ջերալդին Չապլինի հետ, ով առաջիկա տասը տարիների ընթացքում դառնալու էր նրա անփոխարինելի դերասանուհին, մուսան. գործընկերն ու կինը: Այս ֆիլմը նշանավոր է նաև նրանով, որ առաջին համագործակցության առիթն է ստեղծում արդեն իսկ հայտնի սցենարիստ Ռաֆայել Ասկոնայի հետ: «Անանուխի կոկտեյլ»-ի հակահերոսը Ասկոնայի սցենարներին շատ բնորոշ կերպար է. գործողությունների կենտրոնում ճգնաժամ ապրող միջին տարիքի ամուրի տղամարդ է, ում սեփական իմպուլսները պայքար են մղում «Սուպեր Էգոյի» հետ[9]:
1974 թվականին նկարահանում է «Զարմուհի Անխելիկան» ֆիլմը: Այն համարվում է մասամբ ինքնակենսագրական գործ. քաղաքացիական պատերազմի բռնկվելու ժամանակ Սաուրան չորս տարեկան էր: Ֆիլմը արտացոլում է ոչ միայն պատերազմի, այլև հիվանդ, կարծես գազով թունավորված հիշողության ամբողջ սարսափը: Հակագազերով դրվագը համարվում է ֆիլմի ամենաուժեղ այլաբանությունը:
1975 թվականին նկարահանում է «Կերակրիր ագռավին» ֆիլմը, որը համարվում է նրբագեղ ու սուր մի այլաբանություն՝ ուղղված Իսպանիայի ամենահայտնի բռնապետի՝ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարմանը: Սաուրան կարծես կանխագուշակում է բռնապետության մոտալուտ անկումն ու Ֆրանկոյի մահվանից օրեր առաջ թողարկում այս ֆիլմը: «Կերակրիր ագռավին» ֆիլմը շատերը համարում են հենց ֆիլմ երեխաների մասին, այն երեխաների, ովքեր անդառնալի կորցրին իրենց մանկությունն ու անմեղությունը՝ ներքաշվելով «մեծերի աշխարհի» դաժան իրականության մեջ: Արդյունքում այդ մանուկներին անգամ չսովորեցրին տարբերել լավի ու վատի, կյանքի ու մահվան, իրականի ու երևակայականի միջև սահմանը:
XXI դարում Սաուրան այլ մեկնաբանություն է տալիս բունյուելյան թեմաներին` կարծես պակաս լրջությամբ մոտենալով դրանց: Նոր դարաշրջանը ռեժիսորը բացում է մի ֆիլմով, որտեղ նրա ընկերն ու ուսուցիչը դառնում է գործող կերպար:
2001 թվականին նկարահանում է «Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը» ֆիլմը, որտեղ ներկայացնում է բավականին տարօրինակ մի պատմություն. Բունյուելն իր երկու անբաժան ընկերների՝ Դալիի ու Լորկայի հետ ուղևորվում է Տոլեդո՝ գտնելու հնագույն գանձերն ու համոզվելու վաղեմի լեգենդի ճշմարտացիության մեջ: Այս ֆիլմի՝ արկածային ժանրին պատկանելու ու այդ ժանրը երգիծանքի ենթարկող բնույթի միջև անորոշ սահմանը, դառնում է դրա ձախողման գլխավոր պատճառը: Թեև գործը հաջողված համարել չի կարելի, Սաուրան բազմիցս նշել է, որ այս ֆիլմն իր «սիրելի զավակն» է:
2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆլամենկոն հռչակում է համաշխարհային ոչ նյութական ժառանգության արժեք: Նույն թվականին թողարկվում է Սաուրայի «Ֆլամենկո, ֆլամենկո» ֆիլմը:
2016 թվականին. Սաուրան նկարահանում է «Խոտա» ֆիլմը՝ նվիրված իսպանական նույնանուն ազգային պարին ու երաժշտությանը:
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 — Ֆլամենկոն այսօր / Flamenco hoy (երաժշտական շոու)
Գրական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pajarico solitario. — Libros del Alma, 1997. — 95 с. — ISBN 978-8492248131
Տպագրված սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Esa luz. — Galaxia Gutenberg, 2000. — 266 с. — ISBN 978-8481092929
- Goya en Burdeos. — Barcelona: Galaxia Gutenberg, 2002. — 136 с. — ISBN 8481093645
- Элиза, жизнь моя = Elisa, vida mía. — Montpellier: Centre d'études et de recherches sociocritiques, 1993. — 116 с.
- Выкорми ворона = Cría Cuervos. — Books Group, Llc Books, 2010. — 90 с. — ISBN 1155189264
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1955 - Ֆլամենկո (Flamenco) կարճամետրաժ ֆիլմ
- 1956 - Փոքրիկ գետ Մանսանարես (El Pequeño río Manzanares) կարճամետրաժ ֆիլմ
- 1957 - Կիրակի երեկոյան (La Tarde del domingo) կարճամետրաժ ֆիլմ
- 1958 - Կուենկա (Cuenca)
- 1959 - Թափառականներ (Los golfos)
- 1963 - Հանցագործի լաց (Llanto por un bandido)
- 1965 - Որս (La caza)
- 1967 - Անանուխի կոկտեյլ սառույցով (Peppermint Frappé)
- 1968 - Սթրես՝ երեք, երեք (Stress-es tres-tres)
- 1969 - Նորա (La madriguera)
- 1970 - Հրճվանքի այգի (El jardín de las delicias)
- 1972 - Անան և գայլերը (Ana y los lobos)
- 1973 - Զարմուհի Անխելիկան (La prima Angélica)
- 1975 - Կերակրիր ագռավին (Cría cuervos)
- 1977 - Էլիզա, իմ կյանք (Elisa, vida mía)
- 1978 - Կապված աչքերով (Los ojos vendados)
- 1979 - Լրանում է մայրիկիս 100 ամյակը (Mamá cumple cien años)
- 1980 - Արագ, արագ (Deprisa, Deprisa)
- 1981 - Արյունոտ հարսանիք (Bodas de Sangre)
- 1982 - Քաղցր ժամեր (Dulces horas)
- 1982 - Անտոնիետա (Antonieta)
- 1983 - Կարմեն (Carmen)
- 1984 - Ոտնափայտեր (Los Zancos)
- 1986 - Կախարֆական սեր (El amor brujo)
- 1988 - Էլդորադո (El Dorado)
- 1989 - Մութ գիշեր (La Noche oscura)
- 1990 - Այ, Կարմելա (¡Ay, Carmela!)
- 1992 - Հարավ (El Sur)
- 1992 - Մարաթոն (Maratón)
- 1992 - Sevillanas
- 1993 - Կրակիր (¡Dispara!)
- 1995 - Ֆլամենկո[10] (Flamenco)
- 1997 - Տաքսի (Taxi)
- 1997 - Թռչնակ (Pajarico)
- 1998 - Տանգո (Tango )
- 1999 - Գոյա և Բորդո (Goya en Burdeos)
- 2001 - Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը (Buñuel y la mesa del rey Salomón)
- 2002 - Սալոմե (Salomé )
- 2004 - Յոթերորդ օրը (El séptimo día)
- 2005 - Իբերիա (Iberia)
- 2007 - Ֆադո (Fados)
- 2008 - Արագոնի սիմֆոնիան (Sinfonía de Aragón) կարճամետրաժ ֆիլմ
- 2009 - Ես Դոն Ժուանն եմ (I, Don Giovanni)
- 2010 - Ֆլամինկո, ֆլամիկո (Flamenco, Flamenco)
- 2015 - Արգենտինա (Zonda, folclore argentino)
- 2016 - Խոտա (J: Beyond Flamenco)
Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավագույն ռեժիսոր, Բեռլին — «Որս» (1965).
- Արծաթե արջ, Բեռլին-1968 — «Անանուխի կոկտեյլ սառույցով» (1967).
- Prix L’Age d’Or «Աննան և գայլերը» ֆիլմի համար, որպես լավագույն ֆիլմ Արգենտինայի Կինեմատոգրաֆիայի ասոցիացիայի կողմից (la Asociación de Cronistas Cinematográficos), «Анна и волки» (1972)
- Ժյուրիի հատուկ մրցանակ, Կանն-1974 թվական, «Զարմուհի Անխելիկան» ֆիլմի համար(1973 թվական). Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար.
- Ժյուրիի հատուկ մրցանակ, Կանն-1976 թվական, «Կերակրիր ագռավին» ֆիլմի համար (1975 թվական). Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար — 1976: Ֆրանսիացի քննադատների մրցանակ (1976 թվական): Քննադատների մրցանակ Բրյուսելում (1977 թվական): Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջերալդին Չապլին) Նյու Յորքի ժամանակագիրների ասոցիացիայի կողմից (la Asociación de Cronistas de Espectáculos) — 1978 թվական:
- «Էլիզա, իմ կյանք» (1977 թվական): Մրցանակ դերասան Ֆերնանդո Ռեյին Կաննում-1977 թվական: CEC մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ — 1978 թվական:
- «Լրանում է մայրիկիս 100 ամյակը» (1979 թվական): Ժյուրիի հատուկ մրցանակ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում (1979 թվական): Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար — 1979 թվական: Լավագույն սցենար մրցանակ Չիկագոյի փառատոնում — 1979 թվական: Քննադատների հատուկ մրցանակ Բրյուսելի փառատոնում — 1980 թվական.
- «Արագ, արագ» (1980 թվական): «Ոսկե արջ» մրցանակ Բեռլինի 31-րդ միջազգային կինոփառատոնում, 1981 թվական:Հատուկ մրցանակ Սիդնեյի կինոփառատոնում, 1981 թվական:
- Մրցանակ Премии «Գոյա» — 1990 թվական «Այ, Կարմելա» ֆիլմի համար: Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի գլխավոր դերի համար (Կարմեն Մաուրա), լավագույն դերասան գլխավոր դերի համար (Անդրես Պահարես), երկրորդ պլանի լավագույն դերասան (Գաբինո Դիեգո), Լավագույն ադապտացված սցենար (Կառլոս Սաուրա և Ռաֆայել Ասկոնա), Լավագույն պրոդյուսեր, լավագույն մոնտաժ, Mejor dirección artística, Բեմական հագուստների լավագույն ընտրություն, լավագույն գրիմ, լավագույն ձայն, լավագույն հատուկ էֆեկտներ:
- Իսպանիայի կինոմատոգրաֆիայի «Ոսկե մեդալ» (la Academia de las Ciencias y las Artes Cinematográficas) — 1992 թվական.
- Մեդալ la Orden de Artes y Letras Ֆրանսիա — 1993 թվական:
- Título de Gran Oficial de la Orden del Mérito Իտալիա:
- Doctor honoris causa por la Universidad de Zaragoza (1994 թվական):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 Archive of Fine Arts — 2003.
- ↑ Карлос Саура, фотограф
- ↑ «Berlinale: 1966 Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 2010-02-23
- ↑ «Berlinale: 1968 Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 2010-03-05
- ↑ Silvia Calado: Carlos Saura, director of ‘Flamenco’ Interview: “I struggle to open up new and daring pathways for flamenco”. Archived December 28, 2014, at the Wayback Machine. Flamenco-World.com, May 2005. Retrieved 26 January 2014.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կառլոս Սաուրա Վիքիպահեստում |
---|
- Կառլոս Սաուրա Internet Movie Database կայքում
- Official Webpage in Spanish
- Carlos Saura. Film. Biography and works. Spain in culture: official Website of Culture in Spain. Retrieved 26 January 2014.
- Paul Julian Smith: Cría cuervos...: The Past Is Not Past. DearCinema.com, 13 August 2007. Retrieved 26 January 2014.
- Linda M. Willem (2003)։ Carlos Saura: Interviews (Conversations with Filmmakers)։ University Press of Mississippi։ ISBN 1-57806-494-5
- Carlos Saura - El poder de la palabra (Spanish)
|