Ջերալդին Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերալդին Չապլին
Geraldine Chaplin 2014 (cropped).jpg
Ծնվել է հուլիսի 31, 1944(1944-07-31)[1][2][3][4] (74 տարեկան)
Ծննդավայր Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն դերասանուհի, պարուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներ հայր՝ Չարլի Չապլին, մայր՝ Ունա Օ'Նեյլ
Ամուսին(ներ) Պատրիսիա Կաստիլլա
Համատեղ ապրող(ներ) Կառլոս Սաուրա
Երեխա(ներ) Ունա Չապլին

Ջերալդին Լեյ Չապլին (անգլ.՝ Geraldine Chaplin, հուլիսի 31, 1944(1944-07-31)[1][2][3][4], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ծնունդով Ամերիկայից, բրիտանացի դերասանուհի, Չարլի Չապլինի և Ունա Օ'Նիլի դուստրը։ Նա հռչակ ձեռք բերեց իր Ոսկե Գլոբուսի անվանակարգային դերի՝ Տոնիայի համար, Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» (1965) ֆիլմում։ Իր երկրորդ «Ոսկե Գլոբուսը» ստացավ Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմի համար։ Նա նաև նկարահանվել է Ալթմանի այլ ֆիլմերում, ինչպես օրինակ, «Բուֆալո Բիլ», «Հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը» (1976) և «Հարսանիք» (1978)։ «Բարի գալուստ Լա Ռոնդե» ֆիլմում իր դերակատարման համար նա ստացել է ֆիլմերի և հեռուստատեսության Բրիտանական ակադեմիայի հատուկ մրցանակ (British Academy of Film and Television Arts)։ Այնուհետև նա նկարահանվում է «Ռոուզլենդ» (1977) և «Հիշիր իմ անունը» (1978) ֆիլմերում։ «Չապլին» (1992) կենսագրական ֆիլմում մարմնավորելով իր տատիկին՝ Հաննա Չապլինին, նա ստանում է երրորդ Ոսկե Գլոբուսը։ Նա նաև նկարահանվել է «Անմեղության տարիքը» (1993), «Ջեյն Էյր» (1996), «Մայր Թերեզա․ Աստծո գառան անունից» (1997) և «Գայլամարդը» (2010) ֆիլմերում։ Ջերալդին Չապլինը նկարահանվել է նաև մի քանի իսպանական և ֆրանսիական ֆիլմերում։ Կլոդ Լելոյի «Les Uns et les Autres» (1981), Ալեն Ռեզնեի «Կյանքը վարդերի պարտեզ է» (1983) կատակերգության մեջ և Ժակ Ռիվյեի «Սերը գետնին» (1984) փորձարարական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհիներին։ Նա թերևս իր ամենամեծ հաջողությունը ունեցավ համագործակցելով Կառլոս Սաուրայի հետ՝ ռեժիսորի մի քանի նշանավոր ֆիլմերում մարմնավորելով գլխավոր հերոսուհիներին («Անան և գայլերը» (1973), «Կերակրի՛ր ագռավին» (1976), «Էլիզա, իմ կյանք» (1977), և «Հարյուրամյա մայրիկ» (1979) )։ Նա համագործակցել է նաև Պեդրո Ալմոդովարի հետ «Խոսիր նրա հետ» (2002) ֆիլմում։ «Առանց սահմանների քաղաքը» (2002) ֆիլմում խաղացած իր դերի համար նրան շնորհվել է Գոյա (կինոմրցանակ) և մի անգամ ևս առաջադրվել է «Որբություն» (2007) ֆիլմի համար։ Իսպանական կինեմատոգրաֆիայում նրա ավանդը իր գագաթնակետին հասավ 2006 թվականին, երբ իսպանական կինեմատոգրաֆիայի և գիտությունների ակադեմիան նրան ոսկե մեդալ շնորհեց։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերալդին Չապլինը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, կինոռեժիսոր, դերասան Չարլզ Չապլինի ընտանիքում։ Ջերալդինը Չարլի Չապլինի և նրա չորրորդ և վերջին կնոջ՝ Ունա Օ'Նիլի առաջին երեխան էր։ Նրա հայրական պապը և տատը անգլիացի երգիչներ էին՝ Չարլզ Չապլին ավագը և Հաննա Հարիետ Պեդլինգեմ Հիլը (Հաննա Չապլին), մորական պապը Նոբելյան և Պուլիտցերյան մրցանակների դափնեկիր ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ'Նիլն էր, իսկ մորական տատը ՝ ծնունդով անգլիացի գրող Ագնես Բուլտոնը։ Երբ Ջերալդինը ութ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Շվեյցարիա, քանի որ հայրը հետապնդվում էր ամերիկյան հակակոմունիստական կամպանիայի կողմից, որտեղ Ջերալդինը հաճախում է գիշերօթիկ դպրոց և սկսում սահուն խոսել ֆրանսերեն և իսպաներեն։ Երիտասարդ տարիներին Ջերալդինը հանդիպել է տարբեր տղամարդկանց հետ, սակայն առաջին անգամ լուրջ հարաբերություններ է սկսել իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրայի հետ, որի ֆիլմերում նա հաճախ էր նկարահանվում: 1967 թվականին նրանք ամուսնանում են, իսկ 1976 թվականին ծնվում է նրանց որդին՝ Շեյն Սաուրա Չապլինը: 1978 թվականին Չապլին ընտանիքը առևանգողների զոհ է դառնում, ովքեր գողացել էին Չարլի Չապլինի աճյունը։ Ջերալդինը փորձում է բանակցել առևանգողների հետ, որոնք սպառնում են սպանել նրա նորածին որդուն[5]։ Նրա երկրորդ երկարատև հարաբերությունը չիլիացի կինեմատոգրաֆ Պատրիսիո Կաստիլայի հետ էր, որի հետ Ջերալդինը ամուսնանում է 2006 թվականին: Նրանց դուստրը՝ Ունա Չապլինը ծնվել էր ավելի վաղ՝ 1986 թվականին: Բացի Մայամիի իր տնից, նա նաև ժամանակ առ ժամանակ ապրում է Մադրիդում կամ Շվեյցարիայում[6][7]:

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջերալդինը ութ տարեկան էր, նկարահանվեց իր հոր «Բեմի լույսերը» ֆիլմում։ Նա հաճախում էր նաև Թագավորական բալետի դպրոցը[8], բայց երբ բալետի պարուհի դառնալու նրա երազանքը չի իրականանում, նա հետևում է իր հորը և մուտք է գործում կինոարվեստ։ Դևիդ Լինը նրան ընտրում է Տոնիայի[9] դերակատարման համար, որն իր «Դոկտոր Ժիվագո» ֆիլմի գլխավոր հերոսի կինն էր։ Ֆիլմը էկրան է բարձրանում 1965 թվականին և Ջերալդինին շնորհվում է նրա առաջին «Ոսկե Գլոբուսը»։ Ֆիլմի հրապարակման առթիվ տրված հարցազրույցում նա բացատրում է․ «Իմ անվան շնորհիվ իմ առջև ճիշտ դռներ բացվեցին»[10]։

1967 թվականին, նա իր առաջին բեմելն է կատարում Բրոդվեյում՝ Լիլիան Հելմանի «Փոքրիկ աղվեսները» ներկայացման մեջ[11]։ Նրա խաղը գնահատվում է Քլիվ Բառնսի կողմից Նյու Յորք Թայմս լրագրում։ Բառնսը նշում է, որ Ջերալդինը խաղում է «հոգով և ուժով, մի հրաշալի անկեղծությամբ, որի շնորհիվ էլ պայմանավորվեց ներկայացման զարմանալի հզորությունը»[12]։ Միևնույն տարում նա նաև սկսում է մի շատ կարևոր համագործակցություն իսպանացի ռեժիսոր Կարլոս Սաուրայի հետ նրա «Անանուխ Ֆրապեն» (1967) հոգեբանական թրիլլերում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։ Հետագայում նա նկարահանվում է Սաուրայի հաջորդ ֆիլմերում ևս, ինչպիսիք են «Անան և գայլերը» (1973), «Կերակրի՛ր ագռավին» (1976), «Էլիզա, իմ կյանք» (1977) և «Հարյուրամյա մայրիկ» (1979)։ «Ագռավ բուծի՛ր» ֆիլմը համարվում է նրանց համագործակցության լավագույն արդյունքը, 1976 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում շահելով ժյուրիի հատուկ մրցանակը։ Վինսենթ Քենբին դրավատանքով խոսեց Չապլինի փայլուն խաղի մասին[13]: Ջերալդինը գլխավոր դերեր է կատարում Չարլթոն Հեսթոնի կողքին Ամերիկյան «Հավայացիներ» (1970) և «Երեք հրացանակիրներ» (1974) պատմական ֆիլմերում , ինչպես նաև «Երեք հրացանակիրների» շարունակության՝ «Չորս հրացանակիրներ» ֆիլմում, մեկ տարի անց։ Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմի համար նրան ընտրեցին կատարելու Բի Բի Սիի անտանելի մեկնաբան Օպալի դերը, որի համար Ջերալդինը «Ոսկե գլոբուս» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Հետագայում նա գլխավոր դերեր կատարեց Ալթմանի «Բուֆալո Բիլ», «Հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը» (1976) և «Հարսանիք» (1978) ֆիլմերում։ 1977 թվականին «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ջերալդինը նշել է, որ իր կինոկարիերան ավելի հաջող է ընթանում Եվրոպայում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա դժգոհում է, որ այնտեղ նա միայն Ալթմանի հետ է կարողանում աշխատել, որ այդ երկրում որևէ առաջարկ չի ստանում, նույնիսկ որևէ հետաքրքիր սցենար չկա։Նաև ավելացնում է, որ միակ անձնավորությունը, որ երբևէ հարցնում է իրեն, Ալթմանն է և ռեժիսոր Ջեյմս Այվորին։ Պրոդյուսեր Ալթմանի և ռեժիսոր Ալան Ռուդոլֆի ֆիլմերում նա մի քանի գլխավոր դերեր է խաղում և «Բարի գալուստ Լա Ռոնդե» (1976) ֆիլմում իր դերակատարման համար ստանում ֆիլմերի և հեռուստատեսության Բրիտանական ակադեմիայի հատուկ մրցանակ (British Academy of Film and Television Arts)։ Այդ ֆիլմում նա խաղում է մի տնային տնտեսուհու դեր, որը կախվածության մեջ է տաքսիներից։ «Հիշիր իմ անունը» (1978) ֆիլմում իր մարմնավորած Էնթընի Փերկինսի՝ մարդասպան նախկին կնոջ դերի համար նա քննադատական բուռն արձագանքների արժանացավ։ Ապա նկարահանվում է Ռուդոլֆի 1920-ականները ներկայացնող «Ժամանակակիցները» (1988) ֆիլմում։ Նա նաև գլխավոր դերեր է կատարել մի քանի ֆրանսալեզու ֆիլմերում, ներառյալ ժակ Ռիվյեի «Սերը գետնին» (1984), Ալեն Ռեզնեի «Կյանքը վարդերի պարտեզ է» (1983) և «Ուզում եմ տուն գնալ» (1989) ֆիլմերը։1992 թվականին նկարահանված «Չապլին» կենսագրական ֆիլմում նա մարմնավորում է տատիկին՝ Հաննա Չապլինին։Այս դերի համար նա մեկ Ոսկե Գլոբուսի ևս արժանացավ։ Այս ֆիլմին են հետևում Մարտին Սկորսեզեի «Անմեղության տարիք» (1993) և Ֆրանկո Զեֆիրելիի «Ջեյն էյր» (1996) ֆիլմերը։ 2001 թվականին նկարահանված «Առանց սահմանների քաղաքը» իսպանաարգենտինական թրիլլերում կատարած դերի համար Չապլինը ստանում է Գոյա կինոմրցանակ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[14]: Նա նկարահանվում է նաև այլ իսպանալեզու նշանավոր ֆիլմերում ներառյալ Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» (2002) և Անտոնիո Բայոնայի «Որբություն» (2007) ֆիլմերը, վերջինիս համար դարձյալ ստանում Գոյա մրցանակ։ Վերջերս նա գլխավոր դեր է խաղացել նաև կատալանյան դրամայում՝ «Մոծակի ցանց» (2010), որի համար Բյուրեղյա Գլոբուս է ստացել։2006 թվականին Չապլինը ոսկե մեդալ է ստացել Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España, Իսպանիայի կինեմատոգրաֆիայի և գիտության ակադեմիայի կողմից կինեմատոգրաֆիայում իր ունեցած ներդրման համար[15]: 2011 թվականին նա նկարահանվեց Սալմա Հայեկի հետ «Ամերիկացին» և Ջեյն Ֆոնդայի հետ «Բոլորը միասին» ֆիլմերում։ 2012 թվականին նա կրկին Խուան Անտոնիո Բայոնայի հետ է՝ «Անհնարինը» ֆիլմում: Ծեր լեսբուհու դերի համար, որ նա խաղացել է Դոմինիկյան Հանրապետության արտադրության «Ավազե դոլլարներ» (2014) ֆիլմում, Ջերալդին Չապլինը ստացավ լավագույն դերասանուհու մրցանակը Հավանայի կինոփառատոնում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1982 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ Դեր Ռեժիսոր, երկիր, նշումներ
1952 Հռչակ Limelight Փոքրիկ աղջիկ բացման կադրում Չարլզ Չապլին, ԱՄՆ
1965 Հանցանք ամառային առավոտյան Par un beau matin d'été Զելդա Ժակ Դերե, Ֆրանսիա- Իսպանիա- Իտալիա
1965 Դոկտոր Ժիվագո Doctor Zhivago Տոնիա Գրոմեկո Դևիդ Լին, ԱՄՆ-Իտալիա-Մեծ Բրիտանիա, Ոսկե գլոբուս մրցանակ՝ տարվա նոր աստղ-դերասանուհի անվանակարգում
1966 Մենք կգնանք քաղաք Andremo in città Լենկա Նելո Ռիզի, Իտալիա-Հարավսլավիա
1967 Կոմսուհին Հոնգ Կոնգից A Countess from Hong Kong Պարող աղջիկ Չարլի Չապլին, Մեծ Բրիտանիա
1967 Կազինո Ռոյալ Casino Royale Քիսթոն Քոփ Քեն Հագիս, Ջոն Հյուսթն, Ջոզեֆ Մաքգրեթ, Ռոբերտ Փերիշ, Ռիչարդ Թալմիշ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա
1967 Ես սպանեցի Ռասպուտինին J'ai tué Raspoutine Մունիա Գոլովին Ռոբերտ Հոսեին, Ֆրանսիա- Իտալիա
1967 Անծանոթը տանը Stranger in the House Անջելա Սոյեր Պիեռ Ռուվե, Մեծ Բրիտանիա
1967 Անանուխ Ֆրապեն Peppermint Frappé Էլենա/Անա Կառլոս Սաուրա, Իսպանիա
1968 Սթրեսը երեքն է Stress-es tres-tres Թերեզա Կառլոս Սաուրա, Իսպանիա
1969 Մեղրաբջիջ La madriguera Թերեզա Կառլոս Սաուրա, համագործակցությամբ Ջ. Չապլինի, Իսպանիա, ֆիլմը մասնակցել է Բերլինի միջազգային 19-րդ կինոփառատոնին
1970 Հավայացիներ The Hawaiians Փյուրիթի Հոքսվորս Թոմ Գրայս, ԱՄՆ
1970 Հաճույքների պարտեզ El jardín de las delicias դերասանուհի Կառլոս Սաուրա, Իսպանիա
1971 Ծառին թառած Perched on a Tree Մադամ Մյուլլեր Ջերալդին Չապլին
1971 Կառլոս Carlos Լիզա
1972 Անմեղ դիտորդները Innocent Bystanders Միրիամ Լոման
1972 Z.P.G. Z.P.G. Քերոլ Մաքնեյլ հաղթող՝ Medalla Sitges en Plata del Ley, լավագույն դերասանուհի
1972 Առանց սահմանների տունը A House Without Boundaries դերասանուհի Ֆիլմը մասնակցել է Բերլինի միջազգային 22-րդ կինոփառատոնին
1973 Անան ու գայլերը Ana y los lobos Անա Կառլոս Սաուրա
1973 Երեք հրացանակիրներ The Three Musketeers Ավստրիայի թագուհի Աննա Ռիչարդ Լեսթեր
1973 Ամուսնություն հատուկ ձևով Marriage a la Mode դերասանուհի
1973 Յանկի Դադլերը Yankee Dudler Քեյթ Էլդեր
1974 Երեք հրացանակիրներ The Three Musketeers Ավստրիայի թագուհի Աննա Ռիչարդ Լեսթեր
1974 ...և հարևանը ...Y el prójimo? Լուիզա
1974 Sommerfuglene Sommerfuglene Աննա Ցիմլեր
1975 Կերակրի՛ր ագռավին Cría cuervos Անա մայրիկ Կառլոս Սաուրա, լավագույն դերասանուհու մրցանակ, ժյուրիի հատուկ մրցանակ 1976թ.Կաննի կինոփառատոնում
1975 Նեշվիլ Nashville Օպալ Ռոբերտ Ալթման, Ոսկե գլոբուս՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում
1976 Բուֆալո Բիլը և հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը Buffalo Bill and the Indians, or Sitting Bull's History Lesson Էննի Օուկլի Ռոբերտ Ալթման
1976 Բարի գալուստ Լա Վեռնե Welcome to L.A. Կարին Հուդ Ալան Ռուդոլֆ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակ BAFTA մրցանակաբաշխությունում
1976 Ցանցադիմակ Scrim դերասանուհի
1976 Noroît Noroît Մոռա Ժակ Ռիվյե
1977 Վարդերի պարտեզ Roseland Մերիլին Ջեյմս Այվորի
1977 Էլիզա, իմ կյանք Elisa, vida mía Էլիզա Սանտամարիա, Էլիզայի մայրը Կառլոս Սաուրա
1977 Ի հիշատակ In Memoriam Պաուլինա Արեվալո Էնրիկե Բրասո
1978 Հիշիր իմ անունը Remember My Name Էմիլի Ալան Ռուդոլֆ, լավագույն դերասանուհու մրցանակ Մայամիի և Փարիզի կինոփառատոններում
1978 Հարսանիք A Wedding Ռիտա Բիլինգսլեյ Ռոբերտ Ալթման
1978 Սիրո մեկ էջ One Page of Love Լիզ
1978 Կապած աչքեր Blindfolded Eyes դերասանուհի Կառլոս Սաուրա
1979 Ընդունում L'Adoption Քեթրին Մարկ Գրունբաում, Ֆրանսիա
1979 Մայրիկը 100 տարեկան է դառնում Mama Turns 100 Անա Կառլոս Սաուրա
1979 La viuda de Montiel La viuda de Montiel Ադելաիդա Մասնակցել է Բերլինի միջազգային 30-րդ կինոփառատոնին
1979 Mais où et donc Ornicar Mais où et donc Ornicar Իզաբել Բերտրան Վան Էֆենտե
1980 Le Voyage en douce Le Voyage en douce Լուսի Մասնակցել է Բերլինի միջազգային 30-րդ կինոփառատոնին
1980 Ջարդված հայելի The Mirror Crack'd Էլլա Զիլինսկի
1981 Մեկը և մյուսը Les Uns et les Autres Սյուզան/Սառա Գլեն Կլոդ Լելո
1981 Ուրախության տունը The House of Mirth Լիլի Բարտ Հեռուստասերիալ
1982 Դերընտրություն Casting դերասանուհի
Չապլինը «Որբություն» ֆիլմի ցուցադրությանը Մադրիդում 2007.

1983-2016 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ Դեր Ռեժիսոր, երկիր, նշումներ
1983 Կյանքը վարդերի պարտեզ է Life Is a Bed of Roses Նորա Ուինքլ Ալեն Ռեզնե
1983 Իմ զարմուհի Ռեյչլը My Cousin Rachel Կոմսուհի Ռեյչլ Սանգալետի Հեռուստասերիալ
1984 Սերը գետնին Love on the Ground Շարլոթ Ժակ Ռիվյե
1987 Սպիտակ չարություն White Mischief Նինա Սոմզ Մայքլ Ռեդֆորդ
1988 Ժամանակակիցները The Moderns Նատալի դե Վիլ Ալան Ռուդոլֆ
1989 Հրացանակիրների վերադարձը The Return of the Musketeers թագուհի Աննա Ռիչարդ Լեսթեր
1989 Ուզում եմ տուն գնալ I Want to Go Home Թերի Արմսթրոնգ Ալեն Ռեզնե
1990 Gentille Alouette Gentille Alouette Անժել Դյուվեր
1990 Երեխաները The Children Ջոյս Ուիթեր
1991 Բասթերի ննջասենյակը Buster's Bedroom Դայանա Դենիելս Ռեբեկա Հորն
1991 Սրտերի մենամարտ Duel of Hearts Միսիս Միլլեր հեռուստաֆիլմ
1992 Չապլին Chaplin Հաննա Չապլին Ռիչարդ Աթենբորոու, Ոսկե գլոբուս՝ երկրորդ

պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում

1992 Hors Saison Hors Saison անարխիստ Դանիել Շմիդ
1993 Օտար դաշտ A Foreign Field Բևերլի
1993 Անմեղության տարիք The Age of Innocence Միսիս Վելանդ Մարտին Սկորսեզե
1994 Բառեր պատուհանի ապակուն Words Upon the Window Pane Միսիս Մաքքեյն
1995 Որպեսզի թռչունները երգեն Para recibir el canto de los pájaros Քեթրին Խորխե Սանխինես, Բոլիվիա
1995 Տուն արձակուրդի համար Home for the Holidays Մորաքույր Գլեդիս Ջուդի Ֆոսթեր
1996 Ջեյն Էյր Jane Eyre Միսս Սկաչերդ Ֆրանկո Զեֆերելի
1996 Գուլիվերի ճանապարհորդությունները Gulliver's Travels Կայսրուհի Մունոդի հեռուստասերիալ
1996 Os Olhos da Ásia Os Olhos da Ásia Ջեյն Փոուել
1996 Հանցանքի ժամը Crimetime Թելմա
1997 Մայր Թերեզա. Աստծո գառան անունից Mother Teresa: In the Name of God's Poor Մայր Թերեզա
1998 Զարմուհի Բեթը Cousin Bette Ադելին Հյուլո
1998 Ֆինիսթեր, որտեղ ավարտվում է աշխարհը Finisterre, donde termina el mundo Մայր
1999 Քայլել առյուծների հետ To Walk with Lions Վիկտորյա Անրեցելի
1999 Բերեզինա կամ Շվեյցարիայի

վերջին օրերը

Beresina oder Die letzten Tage der Schweiz Շարլոթ Դե Դանիել Շմիդ
2000 Սկզբում In the Beginning Յոքեվեդ հեռուստաֆիլմ
2001 Պարզապես վազիր Just Run! Մայր
2001 Լուսնի երեսները The Faces of the Moon Ջոան Թըրներ
2002 Դինոտոպիա Dinotopia տատիկ Հեռուստասերիալ
2002 Առանց սահմանների քաղաքը En la ciudad sin límites Մարի Գոյա մրցանակ երկրորդ պլանի լավագույն

դերասանուհու անվանակարգում

2002 Խոսիր նրա հետ Talk to Her Կատերինա Բիլովա Պեդրո Ալմոդովար
2004 Սան Լուիս Ռեյի կամուրջը The Bridge of San Luis Rey մայրապետ
2005 Հայդի Heidi Ռոտենմայեր
2005 Օկուլտո Oculto Ադելա
2005 Մելիսա Melissa P. Նոնա Էլվիրա Լուկա Գվադենինո
2005 BloodRayne BloodRayne բախտագուշակ
2006 Ագաթա Քրիստիի Մարփլը Agatha Christie's Marple Միսիս Ֆեյն հեռուստասերիալ, «Քնած մարդասպանը»

(Sleeping Murder էպիզոդում)

2006 Հարավային ծովերի ավանտյուրիստները Les aventuriers des mers du Sud Մեգի Հեռուստաֆիլմ
2007 Որբություն The Orphanage Ավրորա Խուան Անտոնիո Բայոնա, Գոյա մրցանակ երկրորդ պլանի

լավագույն դերասանուհի անվանակարգում

2007 Թերեզա, Քրիստոսի մարմինը Teresa, el cuerpo de Cristo մայրապետ
2007 Միգելն ու Ուիլիամը Miguel and William սեփականատերը
2007 Տոտենվաքերները Los Totenwackers Սալգադո
2007 Արկղեր Boxes մայր Ջեյն Բիրկին
2008 Անըմբռնելին Inconceivable Ֆրենսիս
2008 Parlami d'Amore Parlami d'Amore Ամելի
2008 Զբոսայգի Parc մայր
2008 Ռամիրես Ramírez գալերիստ
2008 Սեքսամոլի օրագիրը Diario de una Ninfómana Վալերիի տատիկը
2008 Բրոնտե Brontë Հորաքույր էլիզաբեթ
2009 Կղզին ներսում The Island Inside Վիկտորիա
2009 Մահվան պատկերացում Imago Mortis Կոմսուհի Օրսինի
2010 Վաֆլի Hostias Ջին
2010 Գումարած մեկի արդյունքը The Making of Plus One Ջերի
2010 Գայլամարդը The Wolfman Մալեվա Ջո Ջոնստոն
2010 Այնտեղ մնացեք, վիշապներ There Be Dragons Աբիլեյզա Ռոլանդ Ջոֆե
2010 Մոծակի ցանց The Mosquito Net Մարիա
2010 Խաղ սավանի վրա The Trick in the Sheet Ալմա Ալֆոնսո Արաու
2011 Ի՞նչ է արջը Para qué sirve un oso? ժոզեֆինա երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակ

Մալագայի կինոփառատոնում

2011 Քահանան The Monk մայրապետ Դոմինիկ Մոլ
2011 Ամերիկացին Americano Լինդա
2011 Բոլորը միասին All Together Էննի
2011 Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին Memoria de mis putas tristes Ռոսա Կաբարկաս Հենինգ Կարլսեն
2012 Կամ՝ ավետարանիչ O Apóstolo Դոսինդա
2012 Անհնարինը The Impossible ծեր կին
2012 Կեղծ թագը The Hollow Crown Ալիս 1-ին էպիզոդում՝ «Հենրի V»
2013 Վերադարձ The Return Կոկո Շանել Կարլ Լագերֆիլդ, կարճամետրաժ ֆիլմ
2013 Մեկ ուրիշ ես Another Me միսիս Բրենեն Իզաբել Քոիքս
2014 Կակաչ Amapola Մեմե Էուջինիո Զանետի
2014 Ավազե դոլլարներ Sand Dollars Աննա Իսրայել Կարդենաս, Լաուրա Ամելիա Գուզման
2015 Մարգրիտ և Ժուլիեն Marguerite and Julien Լեֆեբրի մայրը
2015 Վալենտին, Վալենտին Valentin Valentin Ջեյն
2016 Հրեշի ձայնը A Monster Calls Post Production

Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդին Չապլինին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դստրի´կս, Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ է արդեն քնել։ Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս լուսավորված սենյակը: Շա՜տ հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, եթե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է՝ սրտիս մեջ: Այդտեղ՝ հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա: Ես դա լավ գիտեմ, և թվում է, գիշերվա լռության մեջ լսում եմ քո քայլերը,տեսնում աչքերդ, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային գիշերում:Լսել եմ, որ այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ պարսկական գեղեցկուհու դեր ես կատարում, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին: Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր ծերացող աչքերիս, ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Մտովի տեսնում էի երազանքներդ, Ջերալդի՛ն, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, թե ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք՝ ինչ էր նրա անունը՝ Չարլի»: Այսօր հերթը քոնն է: Պարի´ր: Ես պարում էի լայն, պատառոտված անդրավարտիքով, իսկ դու՝ արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի´ր: Բարձրացի´ր այնտեղ, աղջի´կս, բայց և վերադարձիր երկիր: Դու պետք է տեսնես, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում ծայրամասերի փողոցային պարուհիները. նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի´ն: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Նայում էի դեմքիդ, լսում սրտիդ զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի´, մի՞թե այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում , Ջերալդի´ն: Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, ի´մ հեքիաթը չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա… ողորմություն հայցում… Ահա նա՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…: Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: Ավելի լավ է խոսենք քո մասին: Քո անվանը, Ջերալդի´ն, հետևում է իմը՝ Չապլին: Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի´ն, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյութուն ունեն: Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հպարտ երկրպագուներին, բայց մի´ մոռանա տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու´ նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիդ քաղաքը: Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ . «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի նազելի, ավելի հպարտ, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայի´ր, ուշադի´ր նայիր: Չի՞ թվում արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանի´ր, աղջի´կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի´ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին, կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: Ես պիտի մեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես… Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը: Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, գիտցի´ր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ: Քո մերկ մարմինը թող պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին… Քո աշխատանքը ծանր է, գիտեմ: Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջի´կս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի´ն: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին: Առայժմ չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի´ մոռանա հորդ՝ Չարլիին: Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու: Համբուրում եմ քեզ: Քո՝ Չարլի:

Դեկտեմբեր, 1965 թվական[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129215112 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. Kennedy, Dana. "Geraldine Chaplin: Living Among Ghosts in the Eye of the Storm". Associated Press.
  6. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից August 24, 2011-ին։ Վերցված է 2011-08-23 
  7. Phillips, Michael (October 13, 2016)։ «Geraldine Chaplin and 'So Many Ghosts' at Essanay»։ Chicago Tribune։ Վերցված է December 20, 2016 
  8. "Women In the News". The New York Times. 25 November 1962. pp. 272
  9. "Geraldine Chaplin to Make American debut in 'Tonia'". The New York Times. 21 November 1964. pp. 26
  10. Reed Rex "If My Name Was Annie Smith". The New York Times. 10 December 1967. pp. x7.
  11. Sam Zolotow. "'Changes coming in "The Little Foxes"". The New York Times. 2 November 1967
  12. Barnes, Clive. "Theater: 'The Little Foxes' Revisited". The New York Times. 6 January 1968. pp. 24
  13. Canby, Vince. "Cria! Film on Childhood". The New York Times. 19 May 1977. pp. 71
  14. CINE-PREMIOS GOYA Geraldine Chaplin recibe Goya Mejor Actriz de Reparto. Spanish Newswire Services. 1 February 2003.
  15. "La Academia de Cine concede la medalla de oro a Geraldine Chaplin". El País. 7 July 2006
  16. «Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային»։ Վերցված է 2018-03-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]